Հաշիվների բացում և սպասարկում
Առաջարկում ենք բացել դրամային և արտարժութային ընթացիկ բանկային հաշիվներ, որոնց սպասարկումն իրականացնում ենք մեր սակագների համաձայն: Մեզ մոտ հաշիվներ կարող են բացել Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Հաշվի բացման դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
- Ընթացիկ հաշիվ կարող եք բացել դրամով, դոլարով, եվրոյով, ռուբլով, կանադական դոլարով, ֆրանկով և ֆունտ ստեռլինգով (այլ արտարժույթներով ընթացիկ հաշիվներ կարող եք բացել միայն մեզ հետ համաձայնեցված կարգով):
- Նախքան հաշվի բացումը մեր աշխատակիցները ձեզ տեղեկացնում են հաշիվների բացման ու սպասարկման պայմանների, սակագների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին:
- Եթե հաշվի բացման և վարման պայմաններն ընդունելի են, ապա լրացնում եք դիմում և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով` կարող ենք պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրել:
- Ներկայացված փաստաթղթերի իսկությունն ու վավերականությունը ստուգելուց հետո ձեզ հետ կնքում ենք «Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը» և հաշիվ բացում 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Կնքված պայմանագրի օրինակի հետ ձեզ ենք հանձնում նաև Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցում:
- Հաշիվները կարող եք բացել ինչպես մեր գործունեության վայրում, այնպես էլ հեռակառավարման համակարգերի միջոցով:
- Հեռակառավարման համակարգերով հաշիվները բացում ենք մեր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով ներկայացված էլեկտրոնային հայտ/դիմում-ի հիման վրա, որի համար կիրառվում են Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններով սահմանված՝ ձեր հավաստագրման և նույնականացման միջոցները:
- Հաշիվ բացելուց հետո կարող եք իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործառնություն:
- Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, մեր և ձեր միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով: Բանկային հաշիվների սպասարկումն իրականացնում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը (հաճախորդների սպասարկման համապատասխան ստորաբաժանումների միջոցով): Հաշիվները սպասարկում ենք մեր սահմանած գործառնական օրվա ընթացքում՝ ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման: Ձեր հաշիվներով իրականացվող գործառնությունների դիմաց գանձում ենք համապատասխան միջնորդավճարներ՝ մեր Սակագների համաձայն: Բանկային հաշիվների վարման սպասարկումն անվճար է: Հաշվի չնվազող մնացորդի պահանջ սահմանված չէ:
- Ձեր բանկային հաշիվներով կարող եք կատարել ՀՀ օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ կամ անկանխիկ)՝ մեզ ներկայացնելով ՀՀ իրավական նորմերին համապատասխանող փաստաթղթային հանձնարարական: Բանկային հաշվով կարող եք կատարել հետևյալ գործառնությունները՝
- բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
- կատարել հաշվից փոխանցումներ,
- հաշվից գումարներ ստանալ,
- ընթացիկ հաշվի մնացորդը փոխարկել արտարժույթի (գործարքի կատարման դրությամբ մեր սահմանած` արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքներով),
- ընթացիկ հաշվից մարել վարկեր:
- Կարող եք նաև հեռակառավարել ձեր հաշիվները՝ բանկային հաշիվների հեռակառավարման (online) մեր համակարգերի միջոցով:
- Բանկային հաշիվների բոլոր գործառնությունները (դրամական միջոցների շարժ, գանձված միջնորդավճարներ, ստացված եկամուտներ) արտացոլվում են քաղվածքներում: Մեր և ձեր միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա քաղվածքները կարող են տրամադրվել առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցներով: Քաղվածքների կրկնօրինակների և/կամ հաշիվների վերաբերյալ այլ տեղեկությունների (տեղեկանքների) տրամադրման դիմաց գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:
- Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները՝
- Ձեր օգտին ստացված դրամական միջոցները մուտքագրվում են ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման դեպքում՝ դրամական միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը:
- Ձեր հաշվից դրամական միջոցների ելքագրումը (փոխանցումների իրականացումը) կատարվում է՝ ձեր կողմից մեզ ներկայացված վճարման հանձնարարագրերի հիմքերով, ընդ որում՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
- Բանկային հաշիվների սպասարկմանն առնչվող այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
- Ձեր հաշիվներով իրականացվող փոխանցումների և կանխիկ գործառնությունների պայմաններին՝ Բանկային ծառայություններ բաժնի Դրամական փոխանցումներ ենթաբաժնում և Սակագներ բաժնի Դրամարկղային գործառնություններ ենթաբաժնում:
- Հաճախորդների ընթացիկ հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքներին՝ Սակագներ բաժնի Ընթացիկ հաշիվներ ենթաբաժնում: Նշում. մենք իրավունք ունենք փոփոխելու բանկային հաշվին եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե հաշվի սպասարկման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
- Հաճախորդի պահանջով՝ Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս կատարված գործարքների վերաբերյալ հարցման սակագներին՝ Սակագներ բաժնի Բանկային փոխանցումներ ենթաբաժնում:
- Բանկի կողմից Վճարման հանձնարարականի դրոշմակնիքումը հաստատում է այն փաստը, որ վճարման հանձնարարականն ընդունվել է Բանկի կողմից ի կատարման: Այն դեպքերում, երբ ընդունված վճարման հանձնարարականի կատարման ժամանակ ի հայտ են գալիս ցանկացած տեսակի անհամապատասխանություններ, այդ թվում՝ Հաճախորդի հաշվի անբավարար մնացորդ, ապա Բանկն իրավունք ունի չակցեպտավորել վճարման հանձնարարականը և այն համարել չեղյալացված: Սույն գործողության արդյունքում Հաճախորդին պատճառված վնասի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
- Բանկային հաշվին առկա դրամական միջոցները տնօրինելու ձեր իրավունքները չենք սահմանափակում:
- Հաշվետիրոջ ձեր իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց ձեր կարգադրության՝ հաշվից դրամական միջոցները կարող են բռնագանձվել դատարանի վճռով հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների ներկայացրած հայտի հիման վրա: Այս դեպքերում մենք պարտավորություն չենք կրում ձեր հանդեպ, ձեր հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրական կարգով կիրառվող իրավական սանկցիաների մասին տեղեկացնելու համար: Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն համապատասխան սանկցիաները կիրառելուց հետո՝ հեռախոսի կամ այլ կապի միջոցներով (էլեկտրոնային/փոստային):
- Երաշխավորում ենք հաշվի, հաշվով գործառնությունների և ձեր մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նման տեղեկություններ տրամադրում ենք միայն ձեզ կամ ձեր լիազոր ներկայացուցչին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում ենք՝ միայն Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն:
- Մեր և ձեր միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով և ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
- Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը և ձեր հայեցողությամբ տնօրինել հաշվին առկա դրամական մնացորդը (կանխիկ ելքագրել կամ փոխանցել այլ հաշվի): Այս դեպքերում հաշվին եղած դրամական միջոցների մնացորդը տրամադրում ենք ձեզ կամ ձեր ցուցումով փոխանցում այլ հաշվի՝ ձեր համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 (յոթ) օրվա ընթացքում:
- Կարող ենք անվիճելի կարգով դադարեցնել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը, եթե լինելով ֆիզիկական անձ հաճախորդ՝ վեց ամսվա ընթացքում ձեր բանկային հաշվով գործառնություններ չեք կատարել, իսկ մնացորդը զրոյական է:
- Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է ձեր հաշիվը փակելու համար:
Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Եթե դուք անվճարունակ բանկում ունեք՝
- Միայն դրամային ավանդ ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն դրամ է:
- Միայն արտարժութային ավանդ ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն դրամ է:
- Դրամային ու արտարժութային ավանդներ, և դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն դրամով:
- Դրամային ու արտարժութային բանկային ավանդներ, և ձեր դրամային ավանդի գումարը պակաս է 7 միլիոն դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ծանոթագրություն. Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։
- Առարկայազուրկ մետաղական հաշիվների, Ավանդային և Քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվներ, Վճարային քարտեր ենթաբաժիններում և ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների Ավանդներ բաժնում:
- Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա: Իակ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
- Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:
Հարգելի Հաճախորդ,
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագրի պահանջներից ելնելով իրավասու է հաճախորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, մասնավորապես հաճախորդներից պահանջվում է լրացնել վերջիններիս ԱՄՆ անձ կարգավիճակի նույնականացման համար պահանջվող հետևյալ ձևաթղթերը՝ Իրավաբանական անձ հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` Մոդել 2-ի համաձայն (FATCA) կամ Ֆիզիկական անձ (ներառյալ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների ինքնահայտարարագրման ձև FATCA նպատակների համար
Օտարերկրյա քաղաքացիների սպասարկման պայմաններին և սակագներին ծանոթանալու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով կամ սկանավորել QR կոդը:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ