Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով անհատական վարկ (վարկունակության գնահատմամբ)

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

Անշարժ գույքի գրավի դեպքում

2,000,000 – 100,000,000

Ավտոմեքենայի գրավի դեպքում

5,000,000 – 50,000,000

5. 

Վարկի մարման ժամկետը

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

Անշարժ գույքի գրավադրմամբ

24 - 84 ամիս

Շարժական գույքի գրավադրմամբ

60 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

6. 

Տարեկան տոկոսադրույքներ (հաստատուն)

 

Անվանական

Փաստացի

Անշարժ գույքի գրավի դեպքում

16%

18.2%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

18%[1]

19.6%

7. 

Տարեկան տոկոսադրույքներ (լողացող)

Անվանական

Փաստացի

սկսած 15%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 6%-ից + փոփոխուն բաղադրիչ)

16.75%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

8.

Վարկի մարման ժամանակացույց

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ), վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով

9.

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վերաֆինանսավորման դեպքում /հատուկ պայման/

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել մայր գումարի մարման գծով արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս ժամկետով

10.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից վարկերի վերաֆինանսավորման դեպքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մայր գումարի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարման դեպքում հաճախորդը վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող մայր գումարի 1%-ի չափով:

11.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

12.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

13

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Անշարժ կամ շարժական գույք (ավտոմեքենա)

1. Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ՝

  • ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության ավտոմեքենաները,
  • ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության ավտոմեքենաները:

2. Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում 50% իսկ շարժական գույքի դեպքում  40% գերազանցելու պարագայում  բացի  անշարժ կամ շարժական գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

14.

Վարկ/գրավ հարաբերակցություն 

Անշարժ գույքի գրավադրման  դեպքում

Գույքի գնահատված արժեքի մինչև 70%

Շարժական գույքի գրավադրման դեպքում (ավտոմեքենա)

Գույքի գնահատված արժեքի մինչև 60%

15.

Ապահովագրություն

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավ հանդիսացող ավտոմեքենայի ապահովագրություն

Յուրաքանչուր տարի առնվազն վարկի մնացորդի չափով

16.

Գանձվող վճարներ

Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե գրավադրվող տրանսպորտային միջոցի ապահովագրության կնքումը ապահովվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույք: