Հայտարարություններ
«Էվոկաբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի 2025թ. գործունեության արտաքին աուդիտ իրականացնող անձի ընտրության բաց հրապարակային մրցույթ` համաձայն Բանկի Խորհրդի 25.12.2019թ. թիվ 20 արձանագրությամբ հաստատված «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգի պահանջների:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 03.01.2025թ.-ից մինչև 15.02.2025թ.-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:30-17:00-ն, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում, Բանկի Խորհրդի աշխատակազմում:
Մրցույթի մասնակիցները պետք է բավարարեն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված «ՀՀ Տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով սահմանված պահանջներին:
Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
- Մրցույթի մասնակցի տվյալները` այդ թվում անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
- Լիցենզիայի ռեկվիզիտները (լուսապատճեն),
- Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ:
- Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ:
- Բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր:
Մրցույթի մասնակիցներն անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն երկու փակ ծրարներով. առաջին ծրարում` տեխնիկական առաջարկները, երկրորդ ծրարում` ֆինանսական առաջարկները: Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին.
- 2025 թվականի համար,
- 2025-2027 թվականների համար:
Յուրաքանչյուր տարվա աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Բանկի իրավասու մարմնի հաստատմանը ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ վերջնական աուդիտորական ճշգրտումները պետք է ներկայացվեն Բանկի իրավասու մարմնի հաստատմանը ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:
Բանկի ղեկավարությանն ուղղված ստորագրված նամակը պետք է ներկայացվի իրավասու մարմնի դիտարկմանը ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը:
Մրցութային հայտերը կամփոփվեն մինչև 2025թ. հուլիսի 30-ը:
«Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները մրցույթի մասնակիցները անվճար կարող են ստանալ հայտարարության հրապարակման հաջորդող օրվանից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:30-17:00-ը:
Կապը մեզ հետ
Հասցե` ք. Երևան, 0010, Հանրապետության 44/2 (Գլխամասային գրասենյակ)
Հեռախոս` +374 10 60 55 55
Ինտերնետային կայք` www.evoca.am
e-mail: [email protected]
Աշխատանքային ժամերը` 9:00-18:00
Տեղեկացնում ենք, որ EvocaTOUCH հավելվածում և EvocaONLINE համակարգում Բանկի ներսում նույն արժույթով քարտերի միջև փոխանցման սակագինը սահմանվել է 0%։
Խնդրում ենք հաշվի առնել, որ
- Մյուս սակագները մնացել են անփոփոխ:
- Փոփոխությունը չի տարածվում Visa Infinte քարտերի վրա։
«2024թ. հունիսի 28-ին` ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով), ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով՝ տեսակապի միջոցով:
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`
- Վարչության նախագահի հաշվետվությունը Բանկի 2023թ. գործունեության վերաբերյալ, 2024թ.-ի ծրագրերը:
- Գլխավոր հաշվապահի հաշվետվությունը` Բանկի 2023թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ծախսերի և եկամուտների կատարողականը:
- Բանկի գործունեությամբ կուտակված զուտ շահույթի բաշխումը:
- Բանկի 2024թ. արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը:
- Բանկի Խորհրդի անդամների ընտրություն/վերընտրություն, վարձատրության չափի և պաշտոնավարման ժամկետի հաստատում։
- 2023թ.-ի արդյունքներով Բանկի Խորհրդի անդամների պարգևատրման չափի հաստատում:
Տեղեկացնում ենք, որ մարտի 29-ից Բանկը դադարեցնում է ArCa МИР քարտերի թողարկումը և МИР քարտերի սպասարկումն իր ցանցում, ինչը պայմանավորված է «МИР» վճարային համակարգի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ:
Այսինքն՝ այսուհետ МИР քարտերով Evocabank-ի կողմից սպասարկվող POS, vPOS և mPOS տերմինալների միջոցով գնումներ, իսկ Բանկի բանկոմատներից՝ կանխիկացում հնարավոր չի լինի կատարել:
Նշենք նաև, որ ցանկության դեպքում Բանկի կողմից թողարկված ArCa МИР քարտերը անվճար կվերաթողարկվեն Mastercard Standard կամ Visa Classic քարտերի:
20,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում գործարքը հաստատվում է Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով: 100,000 դրամ կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխանակման գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
10,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում գործարքը հաստատվում է Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով: