1. Ընդհանուր դրույթներ
1.1. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հարգում է գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը: Մենք պահպանում ենք` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների պահանջները:
1.2. Սույն Քաղաքականությամբ ներկայացված են Բանկի Գաղտնիության քաղաքականության սկզբունքները` կապված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման, պահպանման և բացահայտման հետ, որը Բանկին է տրամադրվում իր ինտերնետային կայքի` www.evoca.am (այսուհետ` Կայք) միջոցով: Խնդրում ենք ծանոթացեք սույն Գաղտնիության քաղաքականության հետ, նախքան Ձեր անձնական տվյալները Բանկին տրամադրելը:
1.3. Օգտագործելով Կայքը և դրա միջոցով անձնական տեղեկատվություն տրամադրելով Բանկին` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին:
1.4. Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կազմակերպությունների կայքեր, երբ այդ հղումների միջոցով դուրս եք գալիս Բանկի Կայքից, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության համար: Այդ նպատակով, մենք խորհուրդ ենք տալիս նախքան Ձեր անձնական տվյալների տրամադրումը` ծանոթանալ այդ կազմակերպությունների գաղտնիության քաղաքականությանը:
2. Տեղեկատվության հավաքագրում և օգտագործում
2.1. Բանկը հավաքագրում, պահպանում և օգտագործում է անձնական տեղեկություններ, որպեսզի կարողանա մատուցել բանկային ծառայություններ և բացահայտել իր հաճախորդների և գործընկերների պահանջմունքներն ու հետաքրքրությունները: Մասնավորապես, մենք օգտագործում ենք տեղեկությունները`
- Ձեզ հետ կապ պահելու համար,
- Ձեզ ծառայություններ մատուցելու համար,
- Ձեզ ծառայության պայմանների փոփոխությունների և նոր ծառայությունների ներդրման մասին տեղեկացնելու համար,
- Ձեզ առաջարկներ ուղարկելու համար,
- Սպասարկման որակի բարձրացման համար,
- Կայքի բարելավման համար:
2.2. Կայքի միջոցով ստացված անձնական տեղեկատվությունը կարող է համակցվել այն տեղեկատվության հետ, որը Դուք Բանկին տրամադրում եք այլ ձևերով (բանավոր կամ գրավոր)` Բանկ այցելելիս և/կամ փաստաթղթեր տրամադրելիս, և/կամ Կոնտակտային կենտրոն զանգահարելիս և այլն:
2.3. Ստացված տվյալները ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բայց դրանք կարող են օգտագործվել Բանկի ներսում ցանկացած կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից:
2.4. Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր նոր տվյալ ստանալու ժամանակ:
3. Տեղեկատվության հասանելիություն
3.1. Բանկը Ձեր անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրում միայն այն աշխատակիցներին, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են Ձեզ ծառայություններ մատուցելու, Ձեզ հետ հաղորդակցվելու կամ Ձեր տվյալներն այլ կերպ մշակելու համար:
3.2. Բանկը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու և Ձեր համաձայնությունը ստանալու:
3.3. Կայքի հոսթինգ իրականացնող կազմակերպությունները և այլ անձինք, որոնք աջակցում են Բանկին Կայքի շահագործման, գործունեության իրականացման և սպասարկման հարցում, երրորդ անձ չեն հանդիսանում պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:
3.4. Բանկը կարող է նաև հրապարակել տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
3.5. Ձեր վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
4. Ընտրության հնարավորություն
4.1. Բանկը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալու տարբեր բնույթի տեղեկատվություն, որը կարող է ներառել տեղեկատվություն նոր պրոդուկտների և ծառայությունների, հատուկ առաջարկների մասին: Բանկի բոլոր նյութերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, եթե տեղեկատվություն չեք ցանկանում ստանալ, կարող եք հրաժարվել` դիմելով Բանկին:
5. Առցանց հարցումներ
5.1. Բանկը կարող է նաև իրականացնել հարցումներ, որտեղ ձեզ կարող են հարցեր տրվել ձեր տարիքի, եկամտի, սեռի և այլնի վերաբերյալ: Նման տեղեկությունները Բանկին անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու, սպառողների նախասիրությունները պարզելու և բանկային պրոդուկտների և ծառայությունների որակը բարելավելու համար: Դուք կարող եք ազատ հրաժարվել նման տեղեկատվություն տրամադրելուց:
6. Տեղեկատվության անվտանգության ապահովում
6.1. Ցանկացած տվյալ, որը Դուք մուտքագրում եք Կայք պաշտպանված է արդիական տեխնոլոգիաների միջոցով: Բանկը կիրառում է նաև անվտանգության մեխանիզմներ, որպեսզի ապահովի Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների անվտանգությունը:
7. Տրամադրված տեղեկատվությունից հրաժարվելը
7.1. Եթե ապագայում որոշեք նամակներ չստանալ և կցանկանաք, որ Բանկի Կայքի միջոցով նախկինում Բանկին տրամադրած անձնական տվյալները հանվեն Բանկի շտեմարաններից, ապա կարող եք դիմել Բանկին:
8. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
8.1. Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխություն կհրապարակվի այս էջում: Այսպիսով, դուք միշտ կիմանաք, թե ինչ տեղեկություններ է Բանկը հավաքում և ինչպես է դրանք օգտագործում: