Ընդհանուր տեղեկատվություն
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:
Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:
Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:
Մեր տեսլականը
- Լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:
Մեր առաքելությունը
Նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցել Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով:
Մենք մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:
Բանկի պատմությունը
-
Evocabank-ը ձեռք է բերել նոր միջազգային գործընկերներ, այդ թվում՝ EIB Global-ը, հովանավորել մի շարք նախագծեր, ներկայացրել իր նոր EvocaHOME օվերդրաֆտը, ինչպես նաև արժանացել միջազգային մրցանակների։
-
Evocabank-ը թողարկել է նոր, գերժամանակակից EvocaTOUCH 2 և EvocaINVEST հավելվածները։ Գործընկերներին է ներկայացրել Evoca Digital քարտը, Action օնլայն վարկը, Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգը։
-
Evoca-ն համալրել է կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով: Թողարկել է պարտատոմսեր։ Ներկայացրել է Visa Vision քարտը։ ՀայՓոստի հետ սկսել է համագործակցություն՝ հարմարավետ և հասանելի ֆինտեխ ծառայությունների գծով։ Գործարկել է Evoca mobile POS-ը։
-
Evoca-ի նոր, կրեատիվ լուծումներով կայքը Awwwards թիմի կողմից արժանացել է 2 մրցանակի: Բանկը ներկայացրել է իր Evoca Gift Card-ը: Բանկը 2 փուլով թողարկել է պարտատոմսեր, այդ թվում՝ online տարբերակով:
-
Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելով լուսային դրոն շոու: 300 դրոն միաժամանակ լուսավորեցին Երևանի երկինքը՝ շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:
-
Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ: Ներկայացվել է Visa Infinite քարտը: Բանկը դարձել է Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման գլխավոր հովանավոր։
-
Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում: Ներկայացվել են ArCa-MIR և Shopping Card քարտերը:
-
Բանկը վերանվանվել է Evocabank-ի՝ փոխելով իր ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ անցնելով mobile-first ֆորմատի: Անդամակցել է VISA վճարային համակարգին: Ներկայացրել է SingleTOUCH օնլայն վարկատեսակը:
-
Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը գերազանցել է ԿԲ սահմանած 30 մլրդ. ՀՀ դրամ նվազագույն պահանջը: Բանկը փոխեց իր կազմակերպաիրավական ձևը՝ վերակազմավորվելով ՍՊԸ-ից ՓԲԸ-ի:
-
Ներդրվել է Prometey Mobile բջջային հավելվածը և իրականացվել է հավելվածի՝ Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ գովազդային արշավը, որի շրջանակներում թողարկվել է հատուկ բրենդավորված քարտ: Գործարկվել է Prometey Token անվտանգության բջջային հավելվածն App Store-ում և Play Store-ում:
-
Միացել է "UNIStream" դրամական փոխանցումների համակարգին: "Global Finance" ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և 2012թ. «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:
-
Առաջին անգամ Հայաստանում` Բանկը թողարկել և Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:
-
Ստացել է «MasterCard Europe» վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ: Սկսել է թողարկել «Maestro», «MasterCard Standard», «MasterCard Gold», «MasterCard Business» տիպի պլաստիկ քարտեր:
-
Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ:
-
Անդամակցել է S.W.I.F.T. միջազգային փոխանցումների համակարգին:
-
Լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` թիվ 27 ընդհանուր արտոնագրով:
-
Բանկը հիմնադրվել է 1990թ. և մինչև 2017թ. գործել է Պրոմեթևս և Պրոմեթեյ Բանկ անուններով:
Հիմնական արժեքները և սկզբունքները
- Ազնվություն Մենք ազնիվ ենք գործում բոլոր հարաբերություններում:
- Նորարարություն Մենք շարունակաբար ներդնում և կիրառում ենք նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները:
- Հուսալիություն Մենք կայուն ենք և հուսալի թե' հաճախորդների, և թե' գործընկերների համար:
- Թափանցիկություն Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի բանկային և առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:
- Հաճախորդների վստահություն Հաճախորդները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում հաճախորդների վստահությունը:
- Հարմարավետություն Մենք ձգտում ենք բարելավել հաճախորդների կենսակերպը՝ դարձնելով այն առավել հարմարավետ:
- Գործարար հեղինակություն Բարի համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:
- Թիմային ոգի Մենք համախմբել ենք լավագույն թիմը՝ մեր հաճախորդներին լավագույն սպասարկում ապահովելու համար:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Բանկը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին հետևյալ ոլորտներում`
- Նորագույն տեխնոլոգիաների զարգացում, նորարար նախաձեռնություններ, startup-եր,
- Երիտասարդության կրթական, գիտական և մշակութային նախաձեռնություններ,
- Հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններ,
- Հասարակության առավել խոցելի խմբեր, մասնավորապես՝ ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ:
Բանկի լոգոտիպը
Բանկի լոգոն կազմված է evolution՝ էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է evoke՝ զարթեցնել բառին: Բառի երկրորդ տառը՝ V-ն, պատկերված է կորացված անկյուններով հավասարակողմ եռանկյան տեսքով և նմանեցված է դեպի աջ և վեր ուղղված սլաքի տեսքով՝ խարդհրդանշելով Բանկի ձգտումը դեպի առաջընթաց:
Բանկի կորպորատիվ գույները
Բանկի կորպորատիվ գույներն են` սպիտակը, մոխրագույնը և մանուշակագույնը:
Սպիտակը խորհրդանշում է նորը, | |
Մոխրագույնը խորհրդանշում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: | |
Մանուշակագույնը երիտասարդության, ստեղծարարության և նորարարության գույնն է: |