Հայտարարություններ
10,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում գործարքը հաստատվում է Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ դոլարով կանխիկի մուտքագրման սակագներում տեղի է ունեցել փոփոխություն։
1 օրվա ընթացքում 1 անձի կողմից մինչև 1,000 ԱՄՆ դոլար թղթադրամի մուտքագրումն ԱՆՎՃԱՐ է։
Սակագինն ուժի մեջ է մտնում 08․09․2023թ-ից։
15.08.2023թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, ArCa Transfer MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 0.5%:
2023թ. հունիսի 02-ին` ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով), ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով, որն անցկացվելու է տեսակապի միջոցով` Zoom ծրագրով:
Ժողովի օրակարգում ընդգրկվել են հետևյալ հարցերը.
- Վարչության նախագահի հաշվետվությունը Բանկի 2022թ. գործունեության վերաբերյալ, 2023թ.-ի ծրագրերը:
- Գլխավոր հաշվապահի հաշվետվությունը` Բանկի 2022թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ծախսերի և եկամուտների կատարողականը:
- Բանկի գործունեությամբ կուտակված զուտ շահույթի բաշխումը:
- Բանկի 2023թ. արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատում:
- Բանկի Խորհրդի անդամների ընտրություն/վերընտրություն, վարձատրության չափի և պաշտոնավարման ժամկետի հաստատում։
- 2022թ.-ի արդյունքներով Բանկի Խորհրդի անդամների պարգևատրման չափի հաստատում:
27.03.2023թ.-ից արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (այդ թվում Ria, Intelexpress, Unistream, Moneygram) ԱՄՆ դոլարով և Եվրոյով ստացված բոլոր գումարների կանխիկ եղանակով ստացումը իրականացվում է առանց կանխիկացման միջնորդավճարի գանձման:
28.03.2023թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, ArCa Transfer MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 1%: