Հայտարարություններ
«2023թ. փետրվարի 06-ին` ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով), ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որն անցկացվելու է տեսակապի միջոցով` Zoom ծրագրով:
Ժողովի օրակարգում ընդգրկվել է հետևյալ հարցը.
- 2021թ․ արդյունքները ներառյալ Բանկում կուտակված զուտ շահույթից հասարակ անվանական բաժնետոմսերի դիմաց 2 մլրդ ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարման մասին որոշման կայացում։»
01.01.2023թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, ArCa Transfer MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 2%:
Փոփոխությունները կգործեն մինչև 31.03.2023թ.-ը:
2023թ. հունվարի 13-ին` ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով), ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որն անցկացվելու է տեսակապի միջոցով` Zoom ծրագրով:
Ժողովի օրակարգում ընդգրկվել են հետևյալ հարցերը.
- Բանկի մյուս բաժնետերերին պատկանող հասարակ անվանական բաժնետոմսերի հետգնման և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ որոշման կայացում,
- Բանկի Խորհրդի նոր անդամի ընտրություն, նրա պաշտոնավարման ժամկետի և վարձատրության չափի սահմանում։
2022թ. նոյեմբերի 28-ին` ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով), ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որն անցկացվելու է տեսակապի միջոցով` Microsoft Teams ծրագրով:
Ժողովի օրակարգում ընդգրկվել է հետևյալ հարցը.
- Խորհրդի անդամների ընտրություն, նրանց պաշտոնավարման ժամկետի և վարձատրության չափի սահմանում:
Արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (այդ թվում Ria, Intelexpress, Unistream, Moneygram) ԱՄՆ դոլարով և Եվրոյով ստացված բոլոր գումարները կանխիկ եղանակով ստանալու դեպքում գանձվում է տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված կանխիկացման միջնորդավճար։
Հարգելի գործընկերներ,
Հուլիսի 5-ին, ժամը` 11:00-15:00, հաճախորդների սպասարկում կիրականացնեն Evocabank-ի հետևյալ մասնաճյուղերը`
- Գարեգին Նժդեհ,
- Թումանյան,
- Ազատության 12,
- Դավթաշեն,
- Մալաթիա,
- Գյումրի,
- Վանաձոր: