Հայտարարություններ
Արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (այդ թվում Ria, Intelexpress, Unistream, Moneygram) ԱՄՆ դոլարով և Եվրոյով ստացված բոլոր գումարները կանխիկ եղանակով ստանալու դեպքում տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով՝ տվյալ արտարժույթի համար բանկի կողմից սահմանված տվյալ պահին գործող կանխիկ առքի փոխարժեքով։
Գումարն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, հաշվից կանխիկացնելիս կգանձվի տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված կանխիկացման միջնորդավճար։
26.05.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, ArCa Transfer MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 2%:
Փոփոխությունները կգործեն մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
Տեղեկացնում ենք, որ Evocabank-ը միջազգային սանկցիաներով պայմանավորված սահմանափակումներ ունեցող բանկերի հաճախորդներին փոխանցումներ չի իրականացնում և այդ բանկերի հաճախորդներից փոխանցումներ չի ընդունում մինչև այդ բանկերի նկատմամբ միջազգային սանկցիաների ամբողջությամբ չեղարկումը կամ համապատասխան մեղմացումը։
Անհարմարություններից խուսափելու համար խնդրում ենք կապ հաստատել Ձեր օտարերկրյա գործընկերների հետ և տեղեկացնել, որ միջազգային սանկցիաների ցանկում գտնվող բանկերից Ձեզ գումարներ չփոխանցեն, քանի որ նշված գումարները Evocabank-ի կողմից չեն ընդունվելու և հետ են վերադարձվելու:
17.05.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 1%:
Փոփոխությունները կգործեն մինչև ս.թ. հունիսի 17-ը:
2022թ. հունիսի 18-ին` ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` տեսակապի միջոցով:
- Վարչության նախագահի հաշվետվությունը Բանկի 2021թ. գործունեության վերաբերյալ, 2022թ.-ի ծրագրերը:
- Գլխավոր հաշվապահի հաշվետվությունը` Բանկի 2021թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ծախսերի և եկամուտների կատարողականը:
- Բանկի գործունեությամբ կուտակված զուտ շահույթի բաշխումը:
- Բանկի 2022թ. արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատում:
- Բանկի Խորհրդի անդամների ընտրություն և վարձատրության չափի հաստատում:
- 2021թ.-ի արդյունքներով Բանկի Խորհրդի անդամների պարգևատրման չափի հաստատում:
- Բանկի Խորհրդի կազմում Բանկի փոքր բաժնետերերի ներկայացուցչի վերընտրություն:
«Էվոկաբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի 2022թ. գործունեության արտաքին աուդիտ իրականացնող անձի ընտրության բաց հրապարակային մրցույթ` համաձայն Բանկի Խորհրդի 25.12.2019թ. թիվ 20 արձանագրությամբ հաստատված «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգի պահանջների:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 22.04.2022թ.-ից մինչև 23.05.2022թ.-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:30-17:00-ն, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում, Բանկի Խորհրդի աշխատակազմում:
Մրցույթի մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`
- Բանկի աուդիտի անցկացման առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ, բացառությամբ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների: Միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված «ՀՀ Տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով սահմանված կազմակերպությունները:
- Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձ:
- Պատասխանատու աուդիտորի և աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների համապատասխան որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ:
Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
- Մրցույթի մասնակցի տվյալները` այդ թվում անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը:
- Լիցենզիայի ռեկվիզիտները. (լուսապատճեն):
- Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ:
- Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ:
- Տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից տվյալ պահին կազմակերպության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում):
- Բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր:
Մրցույթի մասնակիցներն անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն երկու փակ ծրարներով.
Առաջին ծրարում` տեխնիկական առաջարկներ, երկրորդ ծրարում` ֆինանսական առաջարկներ:
Հրապարակային ծանուցման փոփոխությունները կարող են կատարվել մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը: Հրապարակային ծանուցման մեջ փոփոխություններ կատարելու դեպքում մասնակիցներն իրավունք ունեն մրցութային հայտերում կատարել լրացուցիչ փոփոխություններ: Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի բացման օրը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց):
Մրցութային հայտերը կամփոփվեն մինչև 25.05.2022թ.-ը` ժամը 17:00-ը:
«Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները մրցույթի մասնակիցները անվճար կարող են ստանալ հայտարարության հրապարակման հաջորդող օրվանից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:30-17:00-ն, Բանկի գլխամասային գրասենյակում` ք. Երևան, Հանրապետության փ. 44/2 հասցեում:
Կապը մեզ հետ
Հասցե` ք. Երևան, 0010, Հանրապետության 44/2 (Գլխամասային գրասենյակ)
Հեռախոս` +374 10 60 55 55
Ինտերնետային կայք` www.evoca.am
e-mail: [email protected]
Աշխատանքային ժամերը` 9:00-18:00
Ծանոթություն. Մրցութային հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև հայտատուները:
Մրցույթին ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում: