Հայտարարություններ
01.04.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարները կկազմեն 0.5%` Եվրոյի համար, 1%` ԱՄՆ դոլարի համար:
Փոփոխությունները կգործեն մինչև ս.թ. մայիսի 01-ը:
09.03.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարները կկազմեն 1.5%` Եվրոյի համար, 2%` ԱՄՆ դոլարի համար:
Փոփոխությունները կգործեն մինչև ս.թ. ապրիլի 01-ը:
04.03.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարները կկազմեն 1%` Եվրոյի համար, 1.5%` ԱՄՆ դոլարի համար` այս պահին գործող 0.7%-ի փոխարեն:
03.03.2022թ.-ից Էվոկաբանկ ՓԲԸ-ի ընթացիկ արտարժույթային հաշիվներից (ԱՄՆ դոլարով և Եվրոյով), ինչպես նաև Բանկի ArCa, ArCa МИР, MasterCard և VISA ԱՄՆ դոլարով և Եվրոյով քարտերից և քարտային հաշիվներից կանխիկացման միջնորդավճարը կկազմի 0.7%` նախկինում գործող 0.3%-ի փոխարեն:
2022թ. մարտի 12-ին` ժամը 13:00-ին, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեում տեղի է ունենալու «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով՝ տեսակապի միջոցով:
- Հասարակ և արտոնյալ բաժնետոմսերի թողարկման միջոցով Բանկի կանոնադրական կապիտալի համալրման առաջարկություն:
- Բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության քննարկում:
- Արտոնյալ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման պայմանների հաստատում:
- Կանոնադրական կապիտալի համալրման արդյունքում փոփոխված կանոնադրության հաստատում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության կողմից 24.09.2021թ-ին «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին ներկայացվող սահմանված ձևի տեղեկանքն այսուհետ ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
Այսինքն` բոլոր հիփոթեքային վարկ(եր)ի գծով հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքը ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումներին տրամադրվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով` ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Բանկի կողմից բոլոր Շահառուների (եկամտային հարկի վերադարձից օգտվողներ) էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվել է համապատասխան համաձայնագիրը:
Միաժամանակ հայտնում ենք, որ այն Շահառուները, ովքեր չեն ստացել Բանկի կողմից ուղարկված Համաձայնագիրը, պետք է մինչև 10.01.2020թ. ներկայանան Բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 44/2) և ստորագրեն Համաձայնագիրը: