Հայտարարություններ
Էվոկաբանկ ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի մշտական մաքրման և մաքրության ապահովման ծառայություններ մատուցող ընկերության ընտրության բաց մրցույթին:
Մաքրման ենթակա տարածքների մասին տեղեկատվություն՝
- Գլխամաս- 4628,7 քմ՝ 7 հարկ և նկուղ
- Գարեգին Նժդեհ- 229,2 քմ
- Կասյան- 142,2 քմ
- Թումանյան-176,1 քմ
- Կիևյան -170,3 քմ
- Պարոնյան- 368,2 քմ
- Ազատություն- 125,2 քմ
- Կոտայք (Աբովյան ք․)- 170 քմ
- Դավթաշեն-303,7 քմ
- Գյումրի-300 քմ
- Վանաձոր-300 քմ
- Կիևյան 14/3-369,3 քմ
Պարտադիր պայմաններ՝
- Առնվազն 3 տարվա գործունեություն
- 25–ից ավելի աշխատակիցների՝ մաքրուհիների առկայություն
- Առնվազն՝ 3 կազմակերպության (250 և ավելի աշխատակիցներով) հետ համագործակցության փորձ
- Բանկային, ֆինանսական կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը ցանկալի է
Իրականացվող ծառայությունների ցանկ`
- Անհրաժեշտ մաքրող և ախտահանող նյութերի և պարագաների տրամադրում (Պատվիրատուի կողմից հաստատվող)
- Հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման պարագաների տրամադրում (Ձեռքի օճառ; թղթյա սրբիչներ; զուգարանի թղթեր և այլն) (Պատվիրատուի կողմից հաստատվող)
- Ցանկացած գույքի, տեխնիկայի և տարածքի՝ հատուկ և նախատեսված միջոցներով ու պարագաներով մաքրության իրականացում
- Ներքին ապակյա մակերեսների մաքրության ապահովում
- Գրասենյակային տարածքների մաքրության ապահովում
- Սպասարկման սրահների մաքրության ապահովում
- Սպասարկման սրահների և գրասենյակային տարածքների հատակի մաքրության ապահովում
- Աստիճանավանդակի մաքրության ապահովում
- Սպասարկման սրահների և գրասենյակային տարածքների կահույքի մաքրության ապահովում
- Սպասարկման սրահների և գրասենյակային տարածքների տեխնիկայի մաքրության ապահովում
- Սանհանգույցի մաքրում և ախտահանում՝ օրական 4 անգամ
- Աղբամանների դատարկում և աղբի հեռացում բանկի տարածքից օրական 3 անգամ
- Արտաքին ցուցափեղկերի մաքրում ամիսը 1 անգամ
- Գովազդային վահանակների մաքրում ամիսը 1 անգամ
- Ֆասադային ապակիների լվացում 3 ամիսը 1 անգամ
- Տարածքների հիմնովին մաքրում և ախտահանում տարեկան երկու անգամ
Դիմելու ընթացակարգ՝
Ներկայացվող պահանջներին համապատասխանող ընկերություններին մինչ մայիսի 24-ը խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
- Կազմակերպության նկարագիր՝ անվանում, հասցե, հեռախոս, աշխատակիցների քանակ, աշխատանքային գործունեության տարիներ և այլն,
- Գործընկեր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն,
- Բնութագրեր, եթե առկա են,
- Ծառայությունների մատուցման մանրամասներ`որքան աշխատակից և որքան աշխատաժամ է նախատեսվում տրամադրել համագործակցության դեպքում,
- Տրամադրվող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ինչ մաքրող միջոցներ (ցանկ՝ ապրանքանիշերով) և մեկանգամյա հիգիենայի պարագաներ (ցանկ՝ ապրանքանիշերով) են տրամադրվելու համագործակցության դեպքում:
- Գնային առաջարկ՝ ներկայացված ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը (գնային առաջարկը ուղարկել փոստով կամ առձեռն ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով):
2019թ-ի մայիսի 30-ին` ժամը 16.00-ին, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում կկայանա «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Օրակարգում`
1. Բանկի 2018թ. տարեկան գործունեությունն ու 2019թ. սպասելիքները:
2. Բանկի 2018թ. հաշվապահական հաշվեկշիռը, «ծախսերի և եկամուտների» կատարողականը:
3. Բանկի 2018թ. գործունեությամբ կուտակված զուտ շահույթի բաշխումը:
4. Խորհրդի անդամների ընտրությունները:
5. Բանկի 2019թ. արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը:
6. Բանկի փոփոխված կանոնադրության հաստատումը:
Հասցեն`ք. Երևան, Հանրապետության 44/2:
ինտերնետային կայք ` www. evocabank.am
տեղեկատու հեռախոս 010 60-55-55
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է բանկի 2019թ. գործունեության արտաքին աուդիտ իրականացնող անձի ընտրության բաց հրապարակային կրկնակի մրցույթ։
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-17.00, ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեում, Բանկի ՄՌԿ բաժնում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 25.04.2019թ, ժամը 12.00։
Հայտատուները պետք է ներկայացնեն`
Հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը՝ հասցեն, հեռախոսահամարը և կապի համար այլ անհրաժեշտ տվյալներ
Արտոնագրի պատճեն
Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից բանկային աուդիտի անցկացման մասին առնվազն վերջին երեք տարվա տեղեկատվություն
Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ:
Հայտատուն անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնի երկու փակ ծրարներով։ Առաջին ծրարում` տեխնիկական առաջարկներ, երկրորդ ծրարում` ֆինանսական առաջարկներ։
Մրցույթը անցկացվում է համաձայն Բանկի ներքին կանոնակարգի պահանջների։ Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը, իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց՝ այդ կապակցությամբ կայացնելով պատճառաբանված որոշում։ Բանկը մրցույթն անցկացնելուց հրաժարվելու դեպքում, չի կրում հայտատուների կրած իրական վնասների ռիսկը։
Մրցութային հայտերը կամփոփվեն ս/թ ապրիլի 26-ին, ժամը 16.00-ին։
Մրցույթի անցկացման կարգի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները հայտատուներն անվճար կարող են ստանալ հայտարարության հրապարակման հաջորդող օրվանից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-17.00, Բանկի գլխամասային գրասենյակում՝ ք.Երևան, Հանրապետության փ. 44/2 հասցեում։
Ծանոթություն. Մրցութային հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև հայտատուները։
Մրցույթին ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում։