Back
Բիզնես

Հաջողակ բանակցությունների 10 պատվիրանները

Ձեզ ենք ներկայացնում կանոններ, որոնք կօգնեն բանակցությունների ժամանակ։

18.06.2020
Հաջողակ բանակցությունների 10 պատվիրանները
  1. Բանակցությունների պետք է գնալ ճիշտ ժամանակին և հետևել Dress Code-ին,
  2. Բանակցությունների ընթացքում գործընկերոջ վստահությունը շահելու համար դիմեք նրան անունով,
  3. Բանակցություններ վարելիս մի շտապեք հակադարձել Ձեր գործընկերոջը. լսեք մինչև վերջ, ինչից հետո նոր ներկայացրեք Ձեր տեսակետը,
  4. Բանակցությունների ընթացքում կիրառեք «դերաբաժանում»։ Աշխատեք ինքներդ հարցեր տալ, քանի որ այսպես Դուք խոսակցությունը տանում եք Ձեզ շահավետ ուղղությամբ։ Բացի դրանից, երբ հարցերը Դուք եք տալիս, իսկ երկրորդ կողմն անընդհատ պատասխանում է, նա սկսում է կարծել, որ, եթե հիմնականում ինքն է խոսում, ուրեմն շահեկան վիճակում հենց ինքն է։ Իսկ իրականում, զրույցը կառավարում է նա, ով հարցեր է տալիս և լսում,
  5. Բանակցություններից վերցեք այն, ինչի համար Դուք եկել եք՝ միևնույն ժամանակ պահպանելով դրական հարաբերությունները երկրորդ կողմի հետ,
  6. Հիմա խաղում ենք Բանակցությունների ընթացքում ճիշտ որսացեք այն պահը, երբ կարող եք գտնել Ձեզ համար ոչ այնքան կարևոր մի հարց, և համաձայնվեք հակառակ կողմի առաջարկին։ Հավատացեք, Ձեզ համար շահավետ պայմաններում, նա իրեն պարտավոր կզգա Ձեր առջև և կխաղա Ձեր իսկ առաջարկած խաղաքարտերով,
  7. Հաճախ բանակցության գնալիս՝ բանակցող կողմերը սկսում են մտածել հակառակ կողմի փոխարեն․ մի արե՛ք ենթադրություններ, քանի որ ենթադրությունների ժամանակ Դուք սկսում եք շրջանառել Ձեր կյանքի փորձը, իսկ յուրաքանչյուր մարդ ունի աշխարհի իր պատկերը,
  8. Էմոցիաները որոշիչ են բանակացությունների ընթացքում: Նրանք մթագնում են մեր բանականությունը, սահմանափակում են հստակ որոշումներ ընդունելու ունակությունը։ Պետք է կարողանալ կառավարել էմոցիաները: Բանակցելուց առաջ հստակ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե շահեք տվյալ կետը, կամ տանուլ տաք: Ցույց մի տվեք հակառակ կողմին, թե որքան է Ձեզ անհրաժեշտ այս կամ այն կետը: Եթե գործարքին վերաբերում ենք ինչպես կենսական անհրաժեշտության, ապա հոգեբանորեն դեմոտիվացվում եք, իսկ երբ Ձեզ պետք է այդ գործարքը և վերջ, ապա արդեն մոտիվացիոն առողջ փուլում ենք,
  9. Հաջողված բանակցությունների հիմնական պատվիրանը՝ կազմե՛ք բանակցությունների ճանապարհային քարտեզ, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք ուզում, արդյո՞ք ճիշտ ուղղությամբ եք գնում, որքանո՞վ են արդյունավետ Ձեր ընտրած մեթոդները և պատրա՞ստ եք վերջնական արդյունքին,
  10. Վերջում գնահատեք Ձեր բանակցության արդյունքները, ինչպե՞ս՝
    - Բանակցության ավարտին պետք է ակնհայտ դառնա արդյունքը,
    - Արդյունքը պետք է լինի «շոշափելի» բոլոր կողմերի համար,
    - Բանակցող կողմերի միջև հարաբերությունները պետք է ավելի լավանան: