Back
Ներդրումներ

EvocaINVEST. ինչպե՞ս կատարել գործարքներ

Այս բլոգում կներկայացնենք EvocaINVEST-ն, ինչպես նաև գործարքներ կնքելու համար առաջնային անհրաժեշտ գործիքներից օգտվելու քայլերը:

17.06.2024
EvocaINVEST. ինչպե՞ս կատարել գործարքներ

Մեր նախորդ բլոգերում քննարկեցինք, թե ինչ քայլեր են հարկավոր կատարել ներդրումային որոշում կայացնելուց առաջ, գործարքների կնքման ժամանակ ինչպես առաջնորդվենք, և, եթե արդեն կայացրել ենք որոշում ներդրումներ կատարելու մասին, ապա տեխնիկապես ինչպե՞ս իրագործենք մեր ներդրումային գաղափարները: Այսօր կխոսենք հենց դրա մասին, կներկայացնենք EvocaINVEST-ն, ինչպես նաև գործարքներ կնքելու համար առաջնային անհրաժեշտ գործիքներից օգտվելու քայլերը:

EvocaINVEST-ը հարթակ է, որը հասանելիություն է տալիս միջազգային խոշոր բորսաների, այստեղ Դուք հնարավորություն ունեք իրական ժամանակում գործարքներ կնքել աշխարհի տարբեր երկրների բորսաներում տասնյակից ավելի արժույթներով: EvocaINVEST-ը հասանելիություն է ապահովում վեբ տարբերակով և հավելվածի միջոցով (App Store և Google Play) ՝ հնարավորություն տալով տեսնել և կառավարել Ձեր պորտֆելը ցանկացած վայրում Ձեր համակարգչի կամ հեռախոսի միջոցով:

Հարթակի վեբ տարբերակին կարող եք ծանոթանալ Guest Mode-ի միջոցով:

Իրական հաշիվ բացելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել Բանկի հաճախորդ
  • Կնքել բրոքերային պայմանագիր

Հաշիվը բացելուց հետո Դուք կունենաք live տարբերակ, որտեղ կարող եք կառավարել Ձեր իրական պորտֆելը, և demo տարբերակ, որտեղ կարող եք կատարել փորձնական գործարքներ, թեստավորել ռազմավարություններ՝ նախապես հաշվին առկա ոչ իրական գումարով:

Այժմ ծանոթանանք EvocaINVEST-ի բջջային հավելվածի կառուցվածքին ու առավել շատ օգտագործվող գործիքներին:

Մուտք գործելով հավելված՝ կտեսնենք հինգ հիմնական բաժիններ՝

  • Summary

Այս բաժնում կարող եք տեսնել Ձեր հաշվին առկա  դրամական միջոցները՝ ըստ արժույթների և արժեթղթերի մասին տեղեկատվություն՝ քանակ, ձեռքբերման միջին գին, տվյալ պահին շուկայում առկա գին (եթե շուկան փակ է նախօրդ օրվա փակման գինը) ու ըստ այդ գնի՝ տվյալ արժեթղթի գծով շահույթը կամ վնասը, ինչպես նաև ընդհանուր պորտֆելի արժեքը:

  • Watchlists

Այստեղ կարող եք ավելացնել արժեթղթեր, որոնց հետագայում արագ հասանելիություն կարող եք ունենալ, տեսնել գնային վերջին փոփոխությունները: Կարող եք ստեղծել մի քանի ցանկեր, հետագայում փոփոխել դրանք կամ ջնջել:

  • Trade

Այստեղ մուտքագրվում են առքուվաճառքի պատվերները: Հարթակում կարող ենք մուտքագրել հետևյալ չորս տեսակի պատվերները՝

Market - Այստեղ նշում ենք միայն գնվող կամ վաճառվող արժեթղթի քանակը, գործարքը կատարվում է շուկայում առկա լավագույն գնով,

Limit - Այս պատվերում բացի քանակից նշվում է նաև գին, գնման պատվերի դեպքում առավելագույն, վաճառքի դեպքում՝ նվազագույն գինը, որով պատրաստ ենք գնել/վաճառել արժեթղթերը,

Stop - Այս պատվերում ևս նշվում է գին, որին շուկայական գները հավասարվելուն պես՝ պատվերը դառնում է շուկայական, ու գործարքը կնքվում է շուկայում առկա լավագույն գնով,

Stop Limit - Այս հայտում նշվում է երկու գին՝ stop և limit․ տարբերությունը stop պատվերից կայանում է նրանում, որ երբ շուկայական գները հավասարվում են պատվերում նշված stop գնին, հայտը դառնում է լիմիտային՝ հիմք ընդունելով stop limit պատվերում նշված լիմիտային գինը:

  • Orders

  

Այս բաժնում կարող ենք տեսնել մեր բոլոր պատվերները՝ այդ թվում կատարվածները: Յուրաքանչյուր պատվերից քլիքով կարող ենք մուտք գործել երկրորդ նկարում պատկերված դաշտը, որտեղից էլ կկարողանանք փոփոխել տեղադրված ու դեռևս չկատարված պատվերը, չեղարկել այն կամ այդ արժեթղթի համար սահմանել գնային ազդանշան:

  • Profile

Այստեղից կարող ենք տեսնել մեր հաշվով կատարված բոլոր գործարքները, կատարել հաշվի կարգավորումները, փոխել գաղտնաբառը և այլն:

 

Այսպիսով, ծանոթացանք EvocaINVEST-ի հիմնական բաժիններին, իսկ վերլուծության համար օգտագործվող գործիքակազմի ու հարթակի այլ հնարավորությունների մասին կխոսենք մեր մյուս բլոգերում:

Արժեթղթերում ներդրումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ներդրումային գործառնությունների բաժնի հետ՝