PIN կոդի և բանկային գաղտնաբառի գաղտնիության կարևորությունը
PIN կոդն օգտագործվում է բանկոմատից գումար կանխիկացնելիս, POS տերմինալով վճարումներ կատարելիս։
02.07.2020Evocabank-ում Դուք անձամբ գեներացնում եք Ձեր իսկ նախընտրած PIN կոդը ժամանակակից և ապահով տարբերակով՝ քարտը բանկոմատով ակտիվացնելու ժամանակ։ Ձեր PIN կոդը չգիտեն նույնիսկ բանկի աշխատակիցները։
Իսկ բանկային գաղտնաբառը սովորաբար օգտագործվում է բանկային աշխատակցի կողմից՝ Ձեզ հեռահար նույնականացնելու նպատակով։
PIN կոդը մուտքագրելիս եղեք ուշադիր, որպեսզի ոչ ոք չտեսնի Ձեր կոդը և հետագայում օգտագործի այն՝ Ձեր քարտը հափշտակելով։ Կարող եք կոդը մուտքագրելիս ծածկել ստեղնաշարը ձեռքով։ Խուսափեք նաև PIN կոդը քարտի վրա գրելուց, մի գրանցեք այն հեռախոսի կամ համակարգչի մեջ և երրորդ անձանց համար հասանելի այլ վայրերում։
Ձեր քարտային տվյալները (քարտի համար, PIN կոդ, բանկային գաղտնաբառ, CVV/CVC թվեր, քարտի վավերականության ժամկետ, մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ՝ 3D secure կամ VBV) պետք չէ ուղարկել SMS-ի, էլեկտրոնային նամակի կամ այլ ցանկացած եղանակով, ինչպես նաև սոցցանցերում և մեսենջերներում մի տեղադրեք կամ ուղարկեք քարտի նկարը կամ այլ քարտային տվյալ։
Այսօր շատ քարտեր ունեն նաև PayWave կամ PayPass տեխնոլոգիա, որը թույլ է տալիս քարտը պարզապես մոտեցնել POS տերմինալին և անհպում ու առանց PIN կոդի մուտքագրման կատարել վճարում՝ մինչև 20,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի սահմանաչափով։
Եղեք զգոն և այս տեսակի քարտերը մի՛ թողեք առանց հսկողության։
Ձեր վճարային քարտի դիմերեսին կամ հակառակ երեսին կան նաև եռանիշ կամ քառանիշ CVV/CVC թվեր, որոնց գաղտնիությունը նույնպես կարևոր է։ Այդ կոդը հիմնականում օգտագործվում է օնլայն վճարումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում այն ծածկել ինքնակպչունով, քանի որ այդ կոդի և քարտային համարի հասանելիությամբ Ձեր քարտից կարող են գումար հափշտակել՝ առանց Ձեր իմացության։
Իսկ օնլայն առևտուր անելիս օգտվեք միայն վստահելի կայքերից, որպեսզի Ձեր անձնական և քարտային տվյալները հասանելի չդառնան զեղծարարներին։
Ինչպես նաև խորհուրդ է տրվում գումարը պահել ոչ քարտային հաշիվների վրա։ Անհրաժեշտության դեպքում բանկային հավելվածի` EvocaTOUCH-ի միջոցով հաշված րոպեներում կարող եք գումարը փոխանցել Ձեր քարտին և օգտագործել։
Evocabank-ի քարտերով իրականացվող գործարքները պաշտպանված են 3D secure և VBV համակարգերով։
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024