Evoca Calendar 2025. Երբ արվեստը հանդիպում է AI-ին
Մտածե՞լ ես՝ ինչպիսին կլինեին Վան Գոգի, Դալիի կամ Բոտիչելլի կտավները, եթե AI-ը նկարեր դրանք Evoca-ի ոճով։ Բացահայտենք մեր 2025թ օրացույցը։
25.02.2025
Եթե AI-ը նկարեր աշխարհահռչակ նկարիչների հանրահայտ կտավները, ինչպիսի՞ տեսք կունենային դրանք։
Այս հարցից սկսվեց մեր Evoca Calendar 2025 նախագիծը, որն արհեստական բանականության (AI) միջոցով նոր շունչ տվեց դասական արվեստին։
2025 թվականի օրացույցում Evoca-ն AI-ի օգնությամբ վերապատկերել է Վան Գոգի, Դալիի, Վերմերի, Բոտիչելլիի և այլ նկարիչների արվեստը՝ նրանց կտավներին տալով ժամանակակից, թրենդային լուծումներ։
🎨 Ինչպե՞ս է Evoca-ն վերաստեղծել հանրահայտ կտավները
Հունվար | Leonardo da Vinci «Մոնա Լիզա, բայց ապագայի հայացքով»
Եթե Լեոնարդո դա Վինչին նկարեր Մոնա Լիզան 21-րդ դարում, նրա հայացքում կարտացոլվե՞ր AI-ի ազդեցությունը։ AI-ը ստեղծել է Մոնա Լիզայի նոր կերպարը, որն արտահայտում է ժամանակակից և ֆուտուրիստական միտումների համադրությունը։
Եթե Մոնա Լիզան ծնվեր այսօր, նա կլիներ արհեստական բանականության խորհրդանիշը։
Փետրվար | Vincent van Gogh «Աստղալից գիշեր՝ նոր գույներով»
Վան Գոգի հայտնի Աստղալից գիշերը վերապատկերվել է տիեզերական էլեմենտներով, որոնք խորհրդանշում են թվային դարաշրջանի ռիթմն ու էներգիան։ Սա արդեն պարզապես գիշեր չէ, այլ տիեզերական երազ, որտեղ թվային դարաշրջանը համադրվում է դասական արվեստին։
Մարտ | Salvador Dalí «Հիշողության հարատևությունը՝ ժամանակի նոր ընկալմամբ»
Ինչպիսի՞ն կթվար ժամանակը, եթե այն կոդավորվեր թվային աշխարհում։ AI-ն վերստեղծվել է Դալիի լեգենդար ժամացույցները, բայց այս անգամ՝ տիեզերական անսահմանության մեջ՝ ժամանակի դանդաղ հոսող ժամացույցներով, երևակայական բնապատկերներով։ Ժամանակն այլևս չի հոսում, այլ ինքն է որոշում իր ընթացքը։
Ապրիլ | Hieronymus Bosch «Երկրային վայելքների այգի՝ թվային դարաշրջանում»
Ի՞նչ կլիներ, եթե Բոսխի երևակայական աշխարհը դառնար մետայի մի մաս։ AI-ն վերածնել է երկրային վայելքների այգին, բայց այս անգամ ֆուտուրիստական ոճով։ Եթե Բոսխը ստեղծեր իր գլուխգործոցն այսօր, այն, անկասկած, կլիներ արվեստի և տեխնոլոգիայի ամենախորհրդավոր հանդիպումը։
Մայիս | Sandro Botticelli «Վեներայի ծնունդը՝ մեր օրերում»
Եթե Բոտիչելլին պատկերեր Վեներայի ծնունդը մեր օրերում, դասական գեղեցկության իդեալը կվերածվեր ֆուտուրիստական, մետաղական փայլով կերպարի, որը կմարմնավորեր AI-ին։ Այս ամենը Վեներային դարձնում են ժամանակակից աստվածուհի թվային դարաշրջանի համար։
Հունիս | Roy Lichtenstein «Կոմիքսային արվեստը՝ թվային դարաշրջանում»
Եթե Լիխտենշտեյնի հերոսները հայտնվեին 21-րդ դարում, նրանք կշփվեին Like-երով, DM-ներով և վիրտուալ էմոցիաներով։ AI-ը վերափոխել է նրա հայտնի կոմիքսային ոճը՝ դարձնելով անիմացիոն, շարժվող և ինտերակտիվ։ Սա իրական արվեստ է՝ ֆուտուրիստական շնչով։
Հուլիս | Andy Warhol «Նոր դարաշրջանի Մոնրոն»
Եթե Ուորհոլը նկարեր Մերլին Մոնրոյին VR ակնոցներով, դա անկասկած կդառնար մեր AI-ով ստեղծված 2025 թվականի օրացույցի գլխավոր շապիկը՝ որտեղ փոփ-արտի վառ գույները միաձուլվում են նորարարական տեխնոլոգիաների հետ՝ ստեղծելով արվեստի նոր դարաշրջան։
Օգոստոս | Katsushika Hokusai «Կանագավայի մեծ ալիքը՝ կոդերի տեսքով»
Եթե «Կանագավայի մեծ ալիքը» չլիներ բնական երևույթ, այլ մուտք դեպի նոր իրականություն, ի՞նչ կլիներ այն։ AI-ի միջոցով ստեղծել ենք մի պատկեր, որտեղ ալիքները կապում են ֆիզիկականն ու թվայինը։ Ալիքի վրայով սահող ֆուտուրիստական սամուրայը այլևս մարտիկ չէ, այլ ճամփորդ՝ անցյալից դեպի ապագա։
Սեպտեմբեր | René Margritte «Խորհրդավոր թվային արվեստ»
Մարգրիտի կտավը վերածվել է մի համադրության, որտեղ դասական ոճն ու թվային նորարարությունը միաձուլվում են։ Պատկերված է նրա ոճային հանելուկներից մեկը՝ «Գոլկոնդան», բայց ոչ մարդկանցով, այլ երկնքում լողացող սմարթֆոններով, որոնք ստեղծում են բարդ կոմպոզիցիա։
Հոկտեմբեր | Edgar Degas «Բալետը ապագայի բեմում»
AI-ն վերաիմաստավորել է Դեգայի աշխարհը՝ ստեղծելով բալետ, որտեղ ռոբոտացված պարուհիները կատարում են իրենց շարժումներն ալգորիթմների հիման վրա։ Դասական ավանդական բալետը դարձել է թվային ու մեխանիկական շարժումների համադրություն։ Այսպիսին կլիներ Դեգայի արվեստը, եթե այն հանդիպեր արհեստական բանականության հետ։
Նոյեմբեր | Gustav Klimt – «Ոսկու և կոդերի սիմֆոնիա»
Ինչպիսի՞ն կթվար Կլիմտի արվեստը, եթե այն ստեղծվեր արհեստական բանականության ձեռքով։ Ոսկու փայլող ֆոն, միկրոսխեմաների, նուրբ երանգներ․ ու այս ամենը մեկ պատկերում։
Դեկտեմբեր | Johannes Vermeer – «Մարգարտե հայացք ապագայից»
Եթե Վերմերի «Աղջիկը մարգարտե ականջօղով» ապրեր մեր օրերում՝ մարգարտե, ժամանակակից ականջօղեր և վզնոց, մանուշակագույն վարսեր, բայց, միևնույն ժամանակ, խորհրդավոր հայացք։ Այսպիսին է ստացվել Վերմերի ժառանգությունը նոր շնչով՝ դասականն ու նորարարությունը միահյուսված։
Evocabank-ը շարունակում է լինել նորարարության խորհրդանիշը, և 2025 թվականի օրացույցը դրա հերթական ապացույցն է։ AI-ի և դասական արվեստի այս համադրությունը ցույց է տալիս, թե տեխնոլոգիան ինչպես կարող է վերաիմաստավորել մշակութային ժառանգությունը։
🚀 Evocabank – մենք նոր իմաստ ենք տալիս ժամանակին ու արվեստին։
Related Blogs
-
99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
-
Evoca Art 23.10.2024
-
Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024