Ամանորի քո Evocaգույն երազանքը
Ավելի հաճելի է նվեր նվիրե՞լ, թե՞ ստանալ։ Ինչպե՞ս երազանք պահել Ամանորի գիշերը։ Ո՞րն է ամենաթրենդային նվերի տարբերակը։ Բոլոր պատասխանները կգտնես բլոգում։
21.12.2023We wish you a Merry Christmas
We wish you a Merry Christmas
We wish you a Merry Christmas
And a Happy New Year!
Շուրջբոլորը ամանորյա զարդարանքներ, փայլեր, լույսեր․․․ Ամեն ինչ հուշում է, որ տոներն են մոտենում։ Իսկ տոների հետ միասին՝ նվերներ ու անակնկալներ։
Հաճելի է ստանալ նվերներ, բայց միևնույն ժամանակ ավելի հաճելի ու հետաքրքիր է նվիրելը։ Դրա մասին հաստատում են մի շարք ուսումնասիրություններ․
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը հաստատվել է փորձարարական ճանապարհով: Մեկ ամիս շարունակ հետազոտության հեղինակները ուսանողների խմբին 5-ական դոլար են նվիրել, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը գումարի մի մասով պետք է ընկերոջ համար նվեր պատրաստեր: Գիտնականները, ուսումնասիրելով ուսանողների հույզերը, եկել են եզրահանգման․ փաստն այն է, որ նվիրելուց առաջացած ուրախությունն ավելի երկար է տևում, քան նվեր ստանալուց:
Նվերներ ընտրելն առաջին հայացքից շատ հեշտ է, բայց խոստովանենք, որ իրականում այն բավականին բարդ, ժամանակատար և պատասխանատու գործընթաց է։
Իսկ գիտես՝ որտեղի՞ց է եկել Ամանորին միմյանց նվերներ տալու սովորույթը։
Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին բերում գալիք տարում:
«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա:
Քեզ համար առանձնացրել ենք թոփ ամենահետաքրքիր հնգյակը՝ ինչե՞ր են սիրում նվիրել Ամանորին աշխարհի տարբեր երկրներում։
- Անգլիացիներն անընդունելի են համարում Ամանորին ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու համար գդալներ: Այս ամենին հակառակ՝ ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ նվիրել, ընդ որում՝ կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ, հարկ եղած դեպքում, այն վերադարձվի խանութին կամ փոխարինվի:
- Ավստրիացիները նախընտրում են Ամանորին նվիրել անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավականին թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ: Այստեղ նաև ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:
- Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային պայուսակը, հագուստը կամ աքսեսուարը: Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից: Ըստ նրանց՝ որքան շատ իրեր դեն նետես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ…
- Չինացիները Ամանորին նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:
- Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո», որն ավանդական նվերների հավաքածու է։ Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները:
Իսկ ի՞նչ են նվիրում Ամանորին Հայաստանում։
Մեզ մոտ չկան «ավանդական» նվերներ, որոնք պարտադիր է նվիրել Ամանորին։
Նվերներն ընտրվում են ըստ նախասիրությունների․ հիմնականում նվիրում են քաղցրավենիք, ոճային աքսեսուար, պայուսակ, ժամացույց և այլ անհրաժեշտ իրեր։
Վերջին տարիներին թրենդային է դարձել նվեր քարտ նվիրելը, որը տալիս է անսահմանափակ ընտրության հնարավորություն։
Ու եթե նախկինում մարդիկ նախընտրում էին հատուկ խանութների նվեր քարտեր նվիրել, այժմ այդ սահմանափակումն էլ չկա։ Նվիրում են այնպիսի նվեր քարտեր, որոնց հնարավոր է օգտագործել ամենուրեք՝ առանց բացառության։
Evocabank-ը առաջարկում է Evoca Gift Card-ը, որն իդեալական է Ամանորին նվիրելու համար, քանի որ ունի գեղեցիկ փաթեթավորում, էսթետիկ է և թրենդային։
Նվիրողը պարզապես ընտրում է գումարի չափը, իսկ ստացողը՝ իր նվերը:
Քարտը տրամադրվում է տեղում՝ դիմելու պահին, կամ առաքման միջոցով պատվիրելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Իսկ ի՞նչ առավելություններ կտա քարտը:
- Ընտրության ազատություն
- Գեղեցիկ դիզայն և փաթեթավորում
- Ժամանակի խնայողություն
- Սխալ ընտրության բացառում
Ինչպե՞ս պատվիրել քարտը:
- Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում
- EvocaTOUCH հավելվածի միջոցով
- evoca.am կայքում
Պատկերացնու՞մ ես անգամ կարող ես ինքդ ընտրել դիզայնը՝ Violet Gift Card կամ Black Gift Card։
Մեր Evoca Gift Card-ի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
Բայց վերջում ցանկանում ենք ամանորյա տրամադրությամբ ավարտել։ Չէ՞ որ երբ խոսում ենք Ամանորից, բացի նվերներից՝ մտածում ենք նաև երազանքների կատարման և հրաշքների մասին։
Իսկ դու ունե՞ս որևէ տարբերակ Ամանորի գիշերը երազանք պահելու։ Ցանկանում ենք քեզ հետ կիսվել մի քանի տարբերակով։
- Շատերն են երազանքը գրում թղթի վրա, այրում այն, գցում շամպայնի մեջ ու խմում՝ հավատալով, որ այն անպայման իրականանալու է գալիք տարվա ընթացքում։
- Սա գուցե ծիծաղելի հնչի, բայց գրիր նամակ Ձմեռ պապին: Երազանքների մասին գրելը դրանց իրագործման ճանապարհին առաջին քայլն է: Ամեն տարի ծրարի մեջ դիր երազանքներով քո նամակը և հաջորդ տարի բացիր այն ու տես՝ գրածներից որ երազանքդ ես իրականացրել, և որի վրա դեռ պետք է աշխատես։
- Նոր տարվա գիշերը 12 թղթիկների վրա գրիր քո 11 ցանկությունները, իսկ մի թղթիկը դատարկ թող: Դիր թղթիկները բարձի տակ և առավոտյան պատահականության սկզբունքով հանիր մի թեղթիկը: Այն, ինչ գրված կլինի այնտեղ, կկատարվի այդ տարի:
Չմոռանաս գալիք տարում քեզ համար դնել նպատակներ, ձեռնարկել քայլեր դրանց հասնելու համար և պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի, որովհետև դու հաղթելու ես։
Քեզ մաղթում ենք հրաշքներով ու նվերներով լի Ամանոր։ Ամենակարևորը՝ հավատա ու գնա երազանքներիդ հետևից։
XOXO, քո Evoca…
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024