Back
Կենսակերպ

Բոլորին հայտնի Մոնոպոլիա խաղի օրենքներն իրական կյանքում

Դեռ չեք կողմնորոշվել գնե՞լ բնակարան, թե՞ վարձակալել։ Իսկ տեղյա՞կ եք գործընթացից և բոլոր քայլերից։ Շտապեք կարդալ մեր ամենաինֆորմատիվ բլոգը։

01.02.2024
Բոլորին հայտնի Մոնոպոլիա խաղի օրենքներն իրական կյանքում

Հիշում եք չէ՞ հայտնի Մոնոպոլիա խաղը, որի նախագիծը ստեղծվել էր Չարլզ Դարոունի կողմից 1934 թվականին։ Մոնոպոլիայում հիմնական կողմերն են խաղացողները և բանկը։ Խաղացողները գումար են փոխանցում բանկին՝ ձեռք բերելով տվյալ դաշտի ակտիվը։ Հնարավոր է նաև հակառակ գործողությունը․ ձեռք բերել միջոցներ Բանկից նախընտրելի դաշտի ակտիվը գնելու համար։

Իսկ հիմա խաղի օրենքները բերենք իրական կյանք։ Ինչպես խաղի մեջ, իրական կյանքում ևս Ձեզ տրվում են որոշում կայացնելու շատ հնարավորություններ, իսկ վերջում հաղթելու ռազմավարությունը ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է։

Evoca-ն խաղի այն բանկն է, որը պատրաստ է տրամադրել միջոցներ, բայց խաղի ընթացքում հիմնական որոշումները կայացնում եք Դուք, որոնցից էլ կախված է Ձեր հաղթանակը։

Բայց մենք Ձեզ կփորձենք օգնել․ ներկայացնում ենք մեր նոր բլոգը, որտեղ մանրամասն խոսել ենք անշարժ գույք ձեռք բերելուն վերաբերող ամենակարևոր հարցերի պատասխանների, քայլերի հաջորդականության և ճիշտ որոշում կայացնելու ռազմավարության մասին։

ԳՆԵ՞Լ, ԹԵ՞ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ ԲՆԱԿԱՐԱՆ

Վերջերս այս հարցը դարձել է լինել, թե չլինելու նման կարևոր խնդիր։ Այս բլոգում Դուք վերջապես կկարողանաք կողմնորոշվել և ինքնուրույն կատարել ճիշտ որոշում։

Բնականաբար, այս հարցը առաջնահերթ կախված է Ձեր ֆինանսական միջոցներից, սակայն կան այլ կարևոր գործոններ, որոնց նույնպես պետք է ուշադրություն դարձնել, օր․՝ բյուջե, ապրելակերպ, բնակության վայր և այլն։

Մենք կօգնենք ընտրել լավագույն տարբերակը Ձեզ համար։

Պատրա՞ստ եք, սկսեցիիիինք։

ԳՆԵԼ ԲՆԱԿԱՐԱՆ

Եթե ունեք խնայած գումար և կայուն եկամուտ, ապա ֆինանսական ոլորտի յուրաքանչյուր մասնագետ Ձեզ խորհուրդ կտա գնել բնակարան, այլ ոչ թե վարձակալել։

Բնակարան կարելի է ձեռք բերել նաև հիփոթեքային վարկի միջոցով՝ օգտվելով մի շարք առավելություններից, եթե առկա են հետևյալ գործոնները՝

  • Լավ վարկային պատմություն,
  • կանխավճարի համար խնայած գումար,
  • բավարար եկամուտ՝ ամսական հիփոթեքային վճարումները կատարելու համար,
  • բավարար տարեկան դրամական հոսքեր՝ հետագայում Ձեր տան հետ կապված ծախսերը և վերանորոգման կարիքները հոգալու համար։

Բնակարան գնելու համար կան քայլեր, որոնք պետք է կատարել հերթականությամբ։ Մենք փորձել ենք Ձեզ համար մանրամասն հետազոտել և ներկայացնել բնակարան գնելու ողջ ընթացքի քայլերի հերթականությունը․

Քայլ 1 Տարաժամկետ, միանգամյա կամ հիփոթեքային տարբերակով վճարում

Գնորդը պետք է որոշի, թե որքա՞ն է պատրաստ վճարել բնակարանի համար և ի՞նչ ձևով` միանգամից, մաս–մաս, թե հիփոթեքային վարկի միջոցով: Եթե ​​ընտրված է հիփոթեքային վարկավորման տարբերակը, ապա առաջին բանը, որ պետք է անել՝ գնալ բանկ ու պարզել, թե որքա՞ն գումար է բանկը համաձայնում տրամադրել, և որքա՞ն է լինելու ամսական մարման չափը, որից հետո միայն կարելի է սկսել տուն փնտրելու գործընթացը։ 

Քայլ 2 Առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկա

Հաջորդ քայլով պետք է որոշել՝ բնակարանը ցանկանում եք ձեռք բերել երկրորդայի՞ն, թե՞ առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից: Հաշվի առեք նաև, որ, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում, կարող եք օգտվել «Եկամտահարկի վերադարձ» և «Երիտասարդ ընտանիք» ծրագրերից։

Evocabank-ից կարող եք ձեռք բերել հիփոթեքային վարկ ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայից՝ շահավետ պայմաններով։ Բնակարան փնտրելն առանց այդ էլ երկար և ժամանակատար գործընթաց է, այդ իսկ պատճառով մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի այն ձեռք բերելու գործընթացը լինի ձեզ համար պարզ, հարմար և արագ։

Evocabank-ում տրամադրվող բոլոր հիփոթեքային վարկերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Քայլ 3 Բնակարանի որոնում

Այս փուլում կարևոր է հասկանալ՝ դու՞ք եք փնտրելու բնակարան, թե՞ դրանով զբաղվելու է անշարժ գույքի գործակալը։ Եթե որոնումն իրականացնելու է գործակալը, ապա նա, ըստ Ձեր կողմից նշված նախասիրությունների և հնարավորությունների, կառաջարկի բնակարաններ։ Իսկ եթե զբաղվելու եք դուք, այդ դեպքում կան կայքեր, որոնց միջոցով կարող եք կատարել որոնումը։

Ամեն դեպքում մենք կփորձենք Ձեզ ներկայացնել որոշ գործոններ, որոնք կուղղորդեն Ձեզ բնակարան փնտրելու ընթացքում և կօգնեն ճիշտ ընտրություն կատարել։  

Անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայում բնակարան գնելիս կան որոշակի տարբերություններ, սակայն կան մի շարք ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետևել։

Նախ պետք է հաշվի առնել, որ, ըստ համայքների, բնակարանների գները տատանվում են։

Այստեղ կարող եք տեսնել 2023 թվականի վերջին եռամսյակի տվյալներով անշարժ գույքի հետ կապված վիճակագրությունը և բնակարանների գները տարբեր համայնքներում։

Բնակարան ընտրելիս նաև պետք է որոշել՝ ցանկանու՞մ եք առաջնային գծից, թե՞ ոչ։ Սովորաբար առաջնային գծի շենքերում բնակարաններն ավելի թանկ են լինում։ Առավելություններից է տրանսպորտային փոխադրամիջոցների կանգառներին, խանութներին և այլ վայրերին մոտ լինելը, սակայն կան նաև թերություններ՝ անընդհատ փոշի, աղմուկ, ավելի մոտ է փողոցին։

Բնակարանների գները տատանվում են նաև ըստ շենքի հարկերի։ Հատկապես նորակառույցներում բարձր հարկերի բնակարաններն ավելի թանկ են։ Իսկ, օրինակ, հին շենքերում շատերը խուսափում են գնել բնակարան առաջին կամ վերջին հարկերում, չնայած, այս ամենին զուգահեռ, կան հին շենքեր, որոնք ունեն բարձր առաջին հարկեր և նոր վերանորոգված տանքիներ։ Հին, ստալինյան շենքերի դեպքում գնորդը պետք է ստուգի այն վթարայի՞ն է համարվում, թե՞ ոչ։

Եթե որոշել եք գնել բնակարան նորակառույց շենքում Evocabank-ի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի միջոցով, կան որոշ գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ 

Նորակառույց շենքում բնակարան գնելիս նախ և առաջ պետք է ճշտել, թե ո՞վ է կառուցապատողը, ուսումնասիրել կառուցապատողի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Փաստացի պետք է կառուցապատողի հետ ունենալ նոտարով հաստատված պայմանագիր, որտեղ հստակ կետերով նշված կլինեն բնակարանի կառուցման-հանձման վերաբերյալ բոլոր դրույթները, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ ժամկետների խախտումներից խուսափելու համար։ Պայմանագրում նշված ցանկացած կետի խախտում ունի իր համապատասխան լուծումը։ Այդ իսկ պատճառով, ուշադիր կարդացեք պայմանագիրը, ստուգեք դրա օրինականությունը և հստակ ճշտեք Ձեր իրավունքները կամ դիմեք համապատասխան մասնագետի։

Evoca-ն աշխատում է շուկայում լավագույն կառուցապատողների հետ։ Մեր բոլոր կառուցապատողներին և իրենց առաջիկա նախագծերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։ 

Քայլ 4 Անշարժ գույքի ստուգում

Երբ կատարում եք ընտրություն բնակարանի հարցում, նախքան որևէ գործարք կատարելը՝ պետք է պարտադիր ստուգել անշարժ գույքի կարգավիճակը։

Նորակառույց շենքում բնակարան գնելիս՝ պետք է ուշադրություն դարձնել կառուցապատողին․ արդյո՞ք կառուցապատողն ունի շինթույլտվություն, ո՞ր շենքերն է նա արդեն շահագործման հանձնել, գործու՞մ է նոտարով հաստատված օրինական պայմանագիր, որտեղ հստակ նշված են հանձնման ժամկետները։

Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում կան այլ կարևոր կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել․ օր․՝ շենքի կարգավիճակը՝ վթարայի՞ն է, թե՞ ոչ։

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ վթարային կարգ ունեցող շենքերի ցանկին։ 

Երկրորդական շուկայում պետք է պարզել՝ արդյո՞ք բնակարանը գրավի տակ է, կա՞ն այլ սեփականատերեր, որոնք կարող են հետագայում իրավունքներ պահանջել և այլն: Այս տեղեկությունը կարող եք ստանալ՝ դիմելով Կադաստրի կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Քայլ 5 Գործարքի փուլ

Գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են տարբերվել՝ կախված կոնկրետ դեպքից, օրինակ՝ կտակի առկայություն, գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձինք, ովքեր ներկա չեն և այլն, սակայն դեպքերի մեծ մասում անհրաժեշտ փաստաթղթերն են՝ միասնական տեղեկանք, սեփականության վկայական, «զրոյական տեղեկանք», որոնք ներկայացվում են վաճառող կողմից, և՛  վաճառող, և՛ գնող կողմերի անձնագրերը, ամուսնության վկայականը (ըստ ռելեվանտության):

Նոտարական ծախսերը սովորաբար հոգում են երկու կողմերը կամ կողմերից մեկը՝ կախված, թե կողմերից ո՞ր մեկի մասով է առաջանում նոտարական վավերացման անհրաժեշտությունը: Կադաստրում իրավունքի գրանցման ծախսը հոգում է նոր սեփականատերը: Շինարարության փուլում բնակարան գնելիս՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանագիր է կնքվում, իսկ գործարքը նախապես գրանցվում է Կադաստրի կոմիտեում:

Հուսանք այս քայլերը Ձեզ համար օգտակար կլինեն նոր բնակարանի ձեռքբերման գործընթացը սկսելուց առաջ։

 

ՎԱՐՁԱԿԱԼԵԼ ԲՆԱԿԱՐԱՆ

Վարձակալությամբ սեփական տուն կամ բնակարան ընտրելու համար կարող եք դիմել անշարժ գույքի գործակալին կամ փորձեք փնտրել ինքներդ։ Ինքնուրույն կարող եք փնտրել մի շարք կայքերում, ինչպես նաև սոցցանցերի խմբերում։

Ներկայացնենք որոշ կայքեր, որոնք կարող են Ձեզ օգնել վարձակալության նպատակով բնակարան փնտրելու համար՝

Վարձակալության արժեքը կախված է համայքից, շենքի տեսակից (նորակառույց, հին քարե շենք), կառուցման տարեթվից և բնակարանի մակերեսից։ Որպես կանոն՝ որքան հեռու կենտրոնից, այնքան ավելի մատչելի:

Քանի որ հիփոթեքային վարկատեսակը բականին մեծ պահանջարկ ունի, և շուկայում չեն զիջում նաև մի շարք առաջարկները, ապա Ձեզ խորհուրդ․ մանրամասն ուսումնասիրեք առաջարկվող պայմանները, հետևեք վարկավորման ամբողջ գործընթացին, վստահեք միայն փորձառու մասնագետներին և հստակ իմացեք Ձեր իրավունքները։

Evocabank-ում փորձառու մասնագետները Ձեզ անվճար խորհրդատվություն կտան, կօգնեն արագ ու ապահով իրականացնել բնակարանի ձեռքբերման բոլոր քայլերը՝ A-Z, կառաջարկեն լավագույն պայմանները։

Մեր բոլոր հիփոթեքային վարկատեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր շուրջօրյա հեռախոսահամարին՝ +374 10605555։