Նայիր շուրջդ և տես, թե որքան ավելորդ իրեր կան
Այս տարի լինենք ավելի eco-friendly, օգտագործենք քիչ պլաստիկ և չվնասենք բնությանը:
09.02.2022Մեր շուրջն ամեն ինչ կազմված է էներգիայից: Իսկ ավելորդ իրերը խլում են լրացուցիչ էներգիա:
Մենք կյանքի ընթացքում մեծ քանակությամբ աղբ ենք կուտակում՝ սննդային, արդյունաբերական, պլաստիկ, հին հագուստ և կահույք, էլեկտրական սարքեր (այս ցանկը կարելիէ անվերջ շարունակել), որոնց մեծ մասը հետագայում ենթակա չէ վերամշակման: Մեր կողմից կուտակած աղբն ուղիղ համեմատական է մեր սպառման և արտադրության ծավալներին, ինչը տարեցտարի աճում է:
Մի քանի խորհուրդ, թե ինչպե՞ս նվազագույնի հասցնել ավելորդ աղբի կուտակումը՝ ըստ Zero Waste Home գրքի հեղինակ Bea Johnson-ի.
- Հրաժարվիր այն ամենից, ինչ քեզ պետք չէ։
- Նվազեցրու այն, ինչ քեզ հարկավոր է և ինչից չես կարող հրաժարվել:
- Կրկին օգտագործիր այն, ինչ օգտագործում ես և ինչից չես կարող հրաժարվել կամ նվազեցնել:
- Վերամշակիր այն, ինչից չես կարող հրաժարվել, կրճատել կամ նորից օգտագործել:
- Այն ինչ մնաց, արդեն ավելորդ է:
Ձեզ սկզբում կարող է բարդ թվալ «Զրո թափոն» ապրելակերպը, սակայն վստահ ենք՝ շատ արագ կսովորեք: Աղբի քիչ կուտակումը ոչ միայն լավ է շրջակա միջավայրի համար, այլ նաև բարելավում է առողջությունը և խնայում է ժամանակ ու գումար:
Հաճախակի ազատվեք այն իրերից, որոնք չեք օգտագործում՝ նվիրելով այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ունեցեք shopping list՝ ցուցակ, թե ինչի կարիքն իրոք ունեք: Այս դեպքում խանութներով շրջելիս երբեք ավելորդ գնումներ չեք անի՝ այսպես պայքարելով հետագա իրերի կուտակումից: Գնեք բազմակի օգտագործման իրեր, հատկապես երբ դրանք պլաստիկից են՝ ափսեներ, բաժակներ, շշեր, կտորից անձեռոցիկներ՝ թղթի փոխարեն: Գնումներից մնացած տոպրակները մի նետեք և հաջորդ անգամ ձեզ հետ խանութ տարեք:
Տարբերակեք ձեր աղբը՝ թուղթ, ապակի, պլաստիկ, ապա իմացեք, թե որոնք են ձեր քաղաքում վերամշակման կետերը, որտեղ կարող եք հանձնել ձեր տարբերակած աղբը:
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արտադրված 6,3 միլիարդ տոննա պլաստիկ թափոններից միայն 9%-ն է վերամշակվում:
Ինչպե՞ս են թափոններն ազդում մոլորակի և շրջակա միջավայրի վրա:
Թափոնները մեծ ազդեցություն են ունենում մթնոլորտի և շրջակա միջավայրի վրա: Աղբամաններում թափվող աղբն արտազատում է մեթան գազ: Իսկ աշխարհի տարբեր մասերում աղբի մեծ, բաց կույտերի այրումից առաջանում է ածխածնի երկօքսիդ՝ վտանգավոր ծավալով ջերմոցային գազ, որը տաքացնում է մեր մոլորակը:
Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնները կարող են նույնպես շատ վնասակար լինել շրջակա միջավայրի համար: Այս թափոններն անվանում են նաև e-waste, որոնք հանգեցնում են օդի աղտոտման: Բացի դրանից՝ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներից գոյացած թափոնները վտանգավոր են նաև մարդու առողջության համար։
Այսպիսով, ի՞նչ կարելի է անել այս ամենի դեմ պայքարելու համար: Ձեր թափոնների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու ճանապարհներից մեկը դրանք պատասխանատու կերպով հեռացնելն է, ինչի համար կան հատուկ մասնագիտացված ընկերություններ:
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024