Լոգոների ստեղծման պատմությունը
Բոլորն են սիրում խոսել համաշխարհային բրենդերի, նրանց ձեռքբերումների, անցած ուղու և հաջողության գաղտնիքի մասին: Սակայն բրենդի ճանաչելիությունն ու հաջողության պատմությունն արտահայտվում է մեկ աննշան, բայց որոշիչ նշանով՝ լոգոտիպով։
18.06.2020Իսկ ի՞նչ գաղտնիքներ են թաքցնում հանրահայտ ընկերությունների լոգոները.
Wikipedia
Wikipedia-ն համաշխարհային հանրագիտարան է: Լոգոյի յուրաքանչյուր փազլ իր վրա պատկերում է մի լեզվի տառ, որոնք միասին կազմում են «վիքիպեդիա» բառը: Բացակա կտորները նշանակում են, որ Wikipedia-ն երբեք չի ավարտվում: Ի դեպ, հայոց այբուբենի «վ» տառն իր պատվելի տեղն ունի լոգոյի վրա։
McDonald's
1940-ից մինչ օրս ընկերությունը բազում անգամներ է փոփոխել իր լոգոտոպը։ Սակայն 1962-ին McDonald's-ի լոգոյին տրվեց ոսկե կամարների՝ իսկ ավելի ճիշտ՝ M տառի տեսք։ Տարաձայնությունները լոգոյի շուրջը չէին դադարում, բայց կար գաղտնիք, որ լոգոն հիշեցնում էր կնոջ կուրծք, ինչը ենթագիտակցորեն բարձրացնում էր ախորժակն ու հաճախորդներին տալիս երջանկության զգացում։
Chupa chups
Բոլորը գիտեն Սալվադոր Դալիի մասին․ էքսցենտրիկ բեղեր, սյուրռեալիզմ․․․բայց, գիտեք արդյո՞ք, որ Chupa chups կոնֆետների լոգոյի դիզայնը ստեղծել է հենց ինքը՝ Դալին։
Փայտիկի վրա կոնֆետ ստեղծելու գաղափարը կարճ ժամանակում այնքան մեծ տարածում գտավ, որ ընկերության հիմնադիրը գտավ ֆրիլանս աշխատակցի, ով կզբաղվեր կոնֆետի արտաքին փաթեթավորման դիզայնով։
Դալին ընդամենը մեկ ժամվա մեջ ստեղծեց քաղցրավենիքի պատմության մեջ ամենաուրախ լոգոտիպերից մեկը, և որ ամենակարևորն էր՝ լոգոն նա հարմարեցրեց կոնֆետի վերին հատվածում, որ առաջին իսկ հայացքից լավ տրամադրություն հաղորդեր։
Coca Cola
117 տարվա պատմություն ունի համաշխարհային ճանաչում և սեր վայելող այս գազավորված ըմպելիքի լոգոտիպը։ Լոգոն ստեղծել է ընկերության հիմնադրի ընկերը, ով մասնագիտությամբ հաշվապահ էր։
BMW
Շատերը կարծում են, որ BMW-ի լոգոն խորհրդանշում է ինքնաթիռի շարժիչ: Բայց ամեն ինչ ավելի պարզ է. կապույտն ու սպիտակը ներկայացնում են Բավարիայի գույները։
Uber
Uber-ն իր լոգոն նմանեցրեց ատոմի կառուցվածքին, ինչը խորհրդանշում էր, որ իրենց մեքենաները կարելի է գտնել ցանկացած վայրում, ինչպես ատոմները:
Nike
Աշխարհում ամենաճանաչելի լոգոներից մեկն է։ 1971-ին ընկերության հիմնադիրն ընդամենը 35$ վճարեց ուսանողին, որը ստեղծեց մնայուն պատկերանիշ։ Լոգոն, որն այսօր համաշխարհային ճանաչում ունի, տհաճությամբ արժանացավ հաստատման։ Սպորտային հագուստի ապրանքանիշի լոգոն հիշեցնում է հաղթանակի աստվածուհի Նիկեյի թևերը։
Pepsi
Pepsi-ի լոգոն ընկերությանն արժեցել է 1 մլն դոլար։ Լոգոն խորհրդանշում է ոսկե միջինի գաղափարը՝ ներդաշնակ և աչքի համար հաճելի։
Baskin Robbins
Լոգոյի վարդագույն թվերը մատնանշում են, թե քանի տեսակ համային հավելումներ են առաջարկվում նրանց կողմից։
Hyundai
Շատերը վստահ են, որ հանրահայտ ավտոընկերության անվան սկզբնատառն էլ հենց դարձել է ընկերության լոգտիպը։ Իրականում այն իրար ձեռք սեղմող երկու անձ է՝ մի կողմից հաճախորդը, մյուս կողմից ընկերության ներկայացուցիչը։
Stella Artois
Stella Artois գարեջրի լոգոն պատկանում է ամենատարեց լոգոներին։
1366-ից մինչ օրս շատ քիչ բան է փոխվել լոգոյում։ Լոգոյի շրջանակն արտացոլում է ֆլամանդական ճարտարապետությունը։
Twitter
Աշխարհի ամենաճանաչելի լոգոներից մեկն արժեցել է 15$: Ի դեպ, Twitter-ի կապույտ թռչունն անուն է ունեցել՝ Լարրի։
Toblerone
Duty Free-ում ամենաշատ փնտրվող եռանկյուն շոկոլադի փաթեթավորումը ստեղծելիս ոգեշնչվել են Շվեյցարիայի Բեռն քաղաքից, որը հայտնի է նաև արջերի քաղաք անունով։
Burberry
Բրենդը ստեղծվեց 1856-ին։ 1880-ին Թոմաս Բըրբըրին տեղծեց ջրակայուն կտոր՝ գաբարդին։ Նախնական փուլում նա վերնահագուստ կարում էր միայն բրիտանական բանակի համար։ Իսկ պատերազմի ավարտից հետո նրա աշխատանքները լայն տարածում գտան բնակչության մեջ։ Բրենդի հիմնական նախշը նմանեցված է բրիտանական տաք ավանդական ծածկոցին։
Chanel
Նորաձևության աշխարհը խաչաձև երկու C տառերն առաջին անգամ տեսավ 1886-ին։ Ըստ տեղեկությունների՝ դրանք իրար խաչաձևված պայտեր են՝ որպես հաջողության նշան։ Սակայն բոլորս հակված ենք լոգոյի մեջ տեսնել լեգենդար նորաձևության տան հիմնադրի՝ Կոկո Շանելի անվան սկզբնատառերը։
Հաջորդ անգամ, երբ նկատես աննշան թվացող տառը կամ պատկերը, հիշի՛ր, որ դրա հիմքում մի ամբողջ հետաքրքիր պատմություն կա։
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024