Back
Կենսակերպ

Ապագայի ամենապահանջված մասնագիտությունները

Օրեցօր զարգացող աշխարհը ստիպում է մարդկանց ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք մոտակա տարիներին կլինեն ակտուալ և պահանջված։

22.06.2020
Ապագայի ամենապահանջված մասնագիտությունները

Կիսվենք ձեզ հետ ամենապահանջված մասնագիտություններով

IT մասնագետ

Բիզնեսի, ֆինանսական համակարգերի և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նորարարական ծրագրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու լավ մասնագետների պահանջը։ Ենթադրվում է, որ արդեն 2026-ին համաշխարհային շուկայում 1,2մլն նոր մասնագետի պահանջ կլինի։

Թվային մարքեթինգի մասնագետ

Աշխարհը դառնում է թվային։ Օրեցօր կատարելագործվող սպառողական շուկայում թվային կոնտենտի կամ մարքեթինգի մասնագետների անսպառ պահանջ կա, ի դեպ՝ նաև ֆրիլանս։

Տվյալագետ

Տվյալագիտությունը կիրառելի է առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և մի շարք այլ ոլորտներում։
Տվյալագետը, օգտագործելով մաթեմատիկական, վիճակագրական մեթոդները և ալգորիթմները, տվյալների հիման վրա բացահայտում է օրինաչափություններ և իրականացնում կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կարող են օգտագործվել պրակտիկայում և բիզնեսում:
Այս մասնագիտությունն այսօր արդեն իսկ խիստ պահանջված է և ակտուալ։

3D տպագրության տեխնոլոգիա

Այս նոր տեխնոլոգիան գնալով լայն տարածում է ստանում և օգտագործվում է «նախատիպեր» ստեղծելու և վաճառքի համար: 3D տպագրությունն ավելի լայնորեն կիրառվում է կենսաբժշկական, ավիացիոն, ավտոմոբիլային արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:

Քամու և արևային էներգիայի մասնագետ

Կլիմայի փոփոխությանը համընթաց մեծանում է մաքուր էներգիայի ստեղծման անհրաժեշտությունը։ Քամու և արևային էներգիան մարդկության ապագան են թե՛ կլիմայի պահպանման և թե՛ գումար խնայելու տեսանկյունից։

Կիբերանվտանգության մասնագետ

ՏՏ անվտանգությունը համակարգչային համակարգերի պաշտպանությունն է։
Կիբերանվտանգության դաշտը դառնում է առավել կարևոր համակարգչային համակարգերի՝ ինտերնետից կախվածությունը մեծացնելու պատճառով, սմարթֆոնների, հեռուստացույցների և այլ սարքավորումների աճի շնորհիվ:

IT բժիշկ

Մասնագետ, որը կատարյալ տիրապետում է բժշկությանն ու ծրագրավորմանը։ Մոտ ժամանակներում հիվանդն այլևս կարիք չի ունենա հասնել հիվանդանոց և սպասել։ Ցանկացած անձ կկարողանա online համակարգով պատմել ինքնազգացողության մասին և անմիջապես ստանալ թե՛ բժկի խորհրդատվություն և թե՛ անհրաժեշտ դեղեր։

Ֆիզիոթերապևտ

Կյանքի որակի զգալի փոփոխման արդյունքում մեծանում է պրոֆեսիոնալ ֆիզիոթերապևտների պահանջը։ Անընդհատ լարված և նստակյաց աշխատանքից հետո շատերն են զգում մասնագիտական մերսման կարիք։

Իսկ ապագայի 2 հետաքրքիր մասնագիտություններից նշենք՝

Տիեզերական տուրիզմի էքսկուրսավար

Մոտակա 10 տարում մեզ հաստատ պետք կլինեն էքսկուրսավարներ, որոնք կներկայացնեն տուրիստներին Տիեզերքի տեսարժան վայրերը։


Թվային լեզվաբան

Ապագայի այս մասնագիտությունը մեքենայի լեզուն հասկանալի և կենդանի կդարձնի մարդկանց համար։ Թվային լեզվաբանները կաշխատեն online թարգմանիչների, որոնողական համակարգերի և այն ռոբոտների հետ, որոնք «կխոսեն» մարդկանց հետ:

Այսօր զարգացման ռիթմն ամենամեծ խնդիրներն առաջացրել է կրթական ոլորտում, քանի որ կրթական հաստատություններում դասավանդվող գիտելիքները պարբերաբար հնացած են դառնում։

Այդ պատճառով շատ կարևոր է ինքնակրթումը և ինքնազարգացումը