Evoca-գույնի հոգեբանական նկարագիրը
Գույնը մարքեթինգային գործիք է։ Այն ազդում է մարդու հոգեբանության վրա։
18.06.2020Յուրաքանչյուր գույն՝ ակտիվացնելով գլխուղեղի բաժիններն, առաջացնում է տարբեր զգացողություններ՝ հանգստություն, երջանկություն, ջերմություն, ընդհուպ միչև տագնապ: Օգտագործելով գույնի հոգեբանական ֆակտորը՝ բրենդները սկսեցին թիրախային լսարան ներգրավել։ Ճիշտ ընտրված գույնը բրենդի հաջողության հիմքն է։ Այն գրավում է ուշադրությունը, ազդում զգայարանների և վարքի վրա։
Իսկ ո՞րն է Evoca-գույն մանուշակագույնի հոգեբանությունը (PANTONE 18-3838 Ultra Violet)
Դրամատիկ ու սադրիչ ուլտրա-մանուշակագույնը ամենաբազմանշանակ ու խորհրդավոր գույներից է: Նախ և առաջ, մանուշակագույնը տիեզերական գույն է, այն արտասովորի և գեղարվեստական շքեղության սիմվոլն է։ Այն լի է տարբեր զգացողություններով և ոգեշնչում է անհատներին գտնել տիեզերքում իրենց յուրահատուկ դիրքը։ Այս գույնը նախընտրում են բարձր հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։
Ուլտրա-մանուշակագույնը թագավորական գույն է՝ գաղտնի, թանկ, նրբաճաշակ և իմաստուն։ Այն առաջացնում է հոգևոր կապ և ամրապնդվում հիշողության մեջ: Մանուշակագույնը տալիս է ազատության զգացողություն և երևակայության թռիչք: Սակայն, լինելով խիստ արտասովոր գույն՝ այն պետք է զգուշությամբ կիրառել։
Այս գույնը խորհրդանշում է ինչ-որ նորի առաջացում, ծաղկում, երազկոտություն, նրբանկատություն, ներդաշնակություն սեփական Եսի հետ։ Գույնի հոգեբանական վերլուծության ժամանակ պարզվել է, որ այս գույնն ավելի հաճախ գերադասում են երեխաները․ միգուցե այն կախարդակա՞ն է։
Ուլտրա-մանուշակագույնը խորհուրդ է տրվում կիրառել բիզնեսի, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում։ Այն համապատասխանում է այն ապրանքանիշներին, որոնք դիրքավորվում են՝ որպես հեղինակություն վայելող։ Evocabank-ի բրենդային գույներն են մոխրագույնն ու ուլտրա-մանուշակագույնը:
Ինչո՞ւ
Որովհետև մենք ուզում ենք ընդգծել բրենդի յուրահատկությունը, նորարարությունը և ձգտումը դեպի նոր իրականություն: Այն վառ է, երիտասարդական, խորհրդավոր, մոտիվացնող ու տալիս է երևակայությունից դուրս ցանկացած նպատակին հասնելու ազատություն:
Բազում հայտնի ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Yahoo-ն, FedEx-ը, Milka-ն և Hallmark-ը, որպես մարքեթինգային գույն ընտրել են մանուշակագույնի երանգները:
Cadbury-ի քաղցրավենիքի բրենդինգը մանուշակագույն արվեց` ի պատիվ Վիկտորյա թագուհու, ով խենթանում էր գույնի համար։
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024