Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար
Հեռավոր 1100-ական թթ․-ից մինչև մեր օրեր․ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել ուսանողական վարկը։ Եվ, ի վերջո, վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար։
22.07.2024Ի՞նչ է ուսանողական վարկը։ Ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այն։
Հեե՜յ, ներկայիս կամ ապագա ուսանող։ Ինչպե՞ս ես։ Այս անգամ գրել ենք մի հետաքրքիր բլոգ, որը հաստատ քեզ օգտակար կլինի։ Հասկացար չէ՞ մեր այսօրվա թեման․ այոոոո՜, ուսանողական վարկ։ Տեղափոխվելու ենք միասին անցյալ՝ հասկանալու, թե որտե՞ղ և ինչպե՞ս է առաջացել ուսանողական վարկը, այնուհետև՝ ներկա, որպեսզի տեսնենք՝ ո՞ր երկրներում է այն տարածված, և թե ի՞նչ առավելություններ ունի այս վարկատեսակը։
Եթե դու հիմա կարդում ես այս բլոգը, ուրեմն հենց այս պահից սկսած՝ դու կատարում ես քո փոքրիկ ներդրումը ապագայիդ համար։
Սկսենք գլխավոր հարցից․ ի՞նչ է ուսանողական վարկը։
Ուսանողական վարկը (անգլ.՝ student loan) տրամադրվում է ուսանողին միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտացված կրթության վճարը կատարելու համար: Մյուս վարկատեսակներից տարբերվում է նրանով, որ տոկոսադրույքը կարող է զգալիորեն ցածր լինել, իսկ մարման ժամանակացույցը՝ ներառել հետաձգում։
Ուսանողական վարկեր տրամադրում են մասնավոր հաստատությունները, օրինակ՝ բանկերը և այլ ֆինանսական ու վարկային հաստատություններ։ Պետությունը նույնպես աջակցում է երիտասարդներին՝ տրամադրելով ուսանողական վարկի տոկոսադրույքի որոշ մասի սուբսիդավորում։
Ներկայումս միլիոնավոր երիտասարդներ օգտվում են այս վարկատեսակից։ Այն շատ տարածված է Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Շվեդիայում։ Վերջերս ուսանողական վարկը նաև մեծ զարգացում է ապրում Հայաստանում։
Եվ քանի որ ուսանողական վարկը երբեմն չեն ասոցացնում բուն վարկատեսակի հետ, այսօր արդեն շատ ուսանողներ կատարում են իրենց շահութաբեր ներդրումը ապագայի համար։
Դե հիմա եկեք տեղափոխվենք 1100-ական թվականներ, Բոլոնիայի համալսարան, այնուհետև ձեզ բոլորիդ հայտնի Harvard և հասկանանք՝ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։
Ի սկզբանե ուսանողական վարկերը հասանելի էին Եվրոպայում՝ Բոլոնիայի համալսարանում, 1100-ականներին: ԱՄՆ-ում ուսանողական վարկեր սկսել են տրամադրվել Harvard-ի համալսարանում մասնավոր կառույցների կողմից 1830-ականներին: Իսկ արդեն 1950-ականներին ԱՄՆ-ն սկսեց առաջարկել ուսանողական վարկեր, որի նախադրյալը սկսվել էր դեռևս 1944 թվականին հատուկ օրենքի ընդունմամբ, որը հայտնի է GI Bill անվանումով։ Այս օրենքը վետերանների և զինծառայողների համար էր նախատեսված։ Նրանք կարող էին ընդունվել մասնագիտական դպրոցներ կամ քոլեջներ, ստանալ ուսանողական վարկ՝ կրճատելով իրենց ուսման ծախսերը։ Ի դեպ, մինչ օրս զինծառայողները կարող են ֆինանսական օգնություն ստանալ GI Bill-ի միջոցով:
ՀՀ-ում 2013 թվականին կառավարությունն աջակցեց ուսանողական վարկերի տոկոսավճարների ֆինանսավորման ծրագրին: Այս ծրագրի նպատակն այն էր, որ ուսման վարձ չունեցող երիտասարդները կարողանան արտոնյալ հիմունքներով վարկ վերցնել և կրթվել՝ հետագայում այդ վարկը մարելու պայմանով: Բանկերն աստիճանաբար սկսեցին մշակել և առաջարկել ուսանողական վարկեր, իսկ վարկի տոկոսադրույքի որոշ մասը սուբսիդավորվում էր պետության կողմից։
4 փաստ ուսանողական վարկի մասին
- Ուսանողական վարկերը տրամադրվում են ավելի ցածր տոկոսադրույքով, որի մի մասն էլ սուբսիդարվում է պետության կողմից։
- Ուսանողական վարկ ձեռք բերելուց հետո՝ կրթության ողջ ընթացքում, վարկառուն կատարում է միայն վարկի տոկոսագումարների մարում, իսկ ուսումնառությունից հետո՝ վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարումներ։
- Ուսանողական վարկի ձեռքբերումն անհամեմատելիորեն տարբերվում է ըստ սերնդների։ Օրինակ՝ Millennial-ները և Gen Z-երն նույն տարիքում ունեն ավելի շատ ուսանողական վարկեր, քան նախորդ սերունդները։
- Ներդրում կրթության մեջ. ուսանողական վարկերն անհատներին հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել իրենց կրթության, անձնական աճի և զարգացման մեջ։ Այն նպաստում է կարիերայի առաջխաղացմանը, հետևաբար թույլ է տալիս ապագայում ունենալ բարձր վարձատրվող աշխատանք։
Իսկ դու գիտեի՞ր, որ ամերիկացիներն իրենց ուսանողական վարկերի գծով ներկայումս ունեն ավելի քան 1,7 տրիլիոն ԱՄՆ դոլար պարտք: Այս պարտքը դեռ աճում է՝ ազդելով ավելի քան 45 միլիոն վարկառուի վրա: Կիսվե՞նք լավ նորությամբ։ Ուսանողական վարկի այս արագ աճը հասցրել է գրավել ԱՄՆ կառավարության ուշադրությունը, և ուսանողական վարկի պարտքի ներման ազգային ծրագրի համաձայն՝ ավելի քան 116 մլրդ ԱՄՆ դոլար ուսանողական վարկի պարտք ներվել է կառավարության կողմից։
Evoca ուսանողական վարկի և պայմանների մասին
Իսկ հիմա խոսենք ամենակարևորի՝ Evoca ուսանողական վարկի մասին։
Եթե կան խոչընդոտներ կապված նոր որակավորումներ և մասնագիտություններ ստանալու հետ, Evoca-ն պատրաստ է վճարել քո փոխարեն։
Evocabank-ում ուսանողական վարկ ստանալը շատ պարզեցված է, արագ ու հեշտ։
Բանկը տրամադրում է ուսանողական սպառողական վարկեր՝ ամենաշահավետ պայմաններով:
Ինչո՞ւ ուսանողական վարկ Evoca-ում։
- Ուսումնառության ողջ ընթացքում դու կատարում ես միայն վարկի տոկոսագումարների մարում (առավելագույնը 5 տարի),
- Ուսումնառության ավարտից հետո միայն սկսում ես կատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ,
- Վարկը կարող ես ստանալ արտոնյալ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով,
- Պետության կողմից կարող ես ստանալ 2-3% սուբսիդավորում։
Evocabank-ը նաև հեշտացրել է ուսման վարձի վճարման գործընթացը։
Ինչպե՞ս։
Քո ժամանակը խնայելու համար Բանկը գումարն անկանխիկ փոխանցում է համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին։
Եվ վերջում հիշի՛ր, որ սա քո լավագույն ներդրումն է ապագայի համար։ Երբեք բաց չթողնես քո՝ մասնագիտություն ձեռք բերելու անգամ ամենափոքրիկ հնարավորությունը։ Evoca-ն միշտ քո կողքին է։
Եվ ինչպես Benjamin Franklin-ն էր ասում․
"An investment in knowledge pays the best interest." (Կրթության մեջ ներդրումը տալիս է լավագույն դիվիդենտները)։
Related Blogs
- Evoca Art 23.10.2024
- Mann Deshi Bank – կանանց համար առաջին բանկը և բանկային դպրոցը 07.03.2024
- Բոլորին հայտնի Մոնոպոլիա խաղի օրենքներն իրական կյանքում 01.02.2024