Back
Կենսակերպ

99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ

Այս բլոգում միասին բացահայտելու ենք վճարումների ապագան։ Եթե ուշադիր կարդաս, վերջում կհասկանաս՝ ինչո՞ւ է քեզ շատ շտապ հարկավոր Evoca թվային քարտ։

28.11.2024
99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ

Պատկերացրու հետևյալը։

Դու առցանց գնումներ ես կատարում, փնտրում ես լավագույն առաջարկները (դե հիշում ես երևի, որ առջևում Սև Ուրբաթն է) և հանկարծ հասկանում, որ չես ցանկանում քո հիմնական ֆիզիկական քարտը կցել անծանոթ կայքերին։ Կամ գուցե հոգնե՞լ ես ֆիզիկական քարտդ միշտ քեզ մոտ պահելուց, որը հնարավոր է կորցնես կամ մոռանաս օրինակ՝ խանութում։

Ծանոթ իրավիճակնե՞ր են․ ուրեմն հաստատ ժամանակն է ֆիզիկական քարտից բացի՝ ձեռք բերել նաև Evoca թվային քարտ:

Հիմա ասենք, թե ինչո՞ւ։

Եթե դեռ չես ուսումնասիրել թվային քարտի հնարավորությունը EvocaTOUCH հավելվածում, բաց ես թողել հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ եղանակ՝ քո ֆինանսները կառավարելու համար։ Այժմ քեզ ենք ներկայացնում 5 հիմնական պատճառ թվային քարտ ձեռք բերելու համար․

  1. Քո քարտը քո սմարթֆոնում

Evoca թվային քարտը սովորական քարտ չէ – այն վիրտուալ քարտ է, որն ապահով կերպով պահվում է քո EvocaTOUCH հավելվածում։ Այլևս կարիք չկա քեզ մոտ ֆիզիկական քարտ պահելու։ Պատվիրելուց հետո դու կարող ես անմիջապես կցել այն Apple Pay-ին կամ Google Pay-ին՝ դարձնելով վճարումներդ ավելի արագ ու հարմար։

  1. Անվտանգ և ապահով վճարումներ

Իրականում բոլորը վախենում են այն մտքից, որ իրենց քարտի տվյալները կարող են հայտնվել զեղծարարների ձեռքում։ Evoca թվային քարտի միջոցով դու կարող ես մոռանալ այդ մասին։ Հետևաբար, քո քարտի տվյալները կորցնելու կամ գողանալու ռիսկը վերացված է։

  1. Ակնթարթային ակտիվացում ցանկացած պահի, ցանկացած վայրում

Նոր քա՞րտ է հարկավոր, բայց չես ուզում օրերով սպասել։ Ոչ մի խնդիր։ Դու կարող ես պատվիրել Evoca թվային քարտն անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Պետք չէ այցելել Բանկ կամ երկար սպասել ու ժամանակ կորցնել հերթերում։

  1. Այլևս վերջ «Քարտս մոռացա մյուս պայուսակում», «Էլի կորցրեցի քարտս», «Քարտս մնաց բանկոմատում» և նմանատիպ մյուս արտահայտություններին

Թվային քարտի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այն միշտ քեզ հետ է։ Քանի դեռ հեռախոսդ քեզ մոտ է, քո քարտն ապահով է, ի տարբերություն ֆիզիկական քարտերի, որոնք կարող են կորել կամ մոռացվել որևէ տեղ։

  1. Eco-Friendly. փոքր քայլ քեզ համար, մեծ քայլ մոլորակի համար

Եթե դու նույնպես անհանգստանում ես Երկիր մոլորակի և շրջակա միջավայրի համար, այս թվային քարտը քեզ համար է։ Ընտրելով թվային քարտը ֆիզիկականի փոխարեն՝ դու ընտրում ես բնությունը։

Իսկ հիմա դու ունես բարդ ընտրություն․ Evoca-ն առաջարկում է երկու տեսակի թվային քարտ՝

Երկու քարտն էլ հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո։

Համոզվեցիր, չէ՞, որ քեզ շտապ թվային քարտ է հարկավոր, ուրեմնննն․

 ներբեռնիր EvocaTOUCH հավելվածը,

 պատվիրիր Evoca թվային քարտը,

ակտիվացրու այն մի քանի րոպեում։ 

Սպասում ենք քեզ մեր նոր թվային աշխարհում։