Վերջին տասնամյակներում կանանց դերը բիզնես աշխարհում մեծանում է
Այսօր եկեք խոսենք բոլոր ժամանակների ամենահայտնի բիզնես կանանց մասին, ովքեր գուցե Ձեզ էլ ոգեշնչեն և օգնեն փոխել աշխարհը:
22.06.2020Oprah Winfrey
Օփրա Ուինֆրին ամերիկյան լրատվամիջոցի գործադիր տնօրեն է, ինչպես նաև դերասանուհի, հաղորդավար, պրոդյուսեր և բարերար:
Նա հայտնի է The Oprah Winfrey Show-ի համար, որը պատմության մեջ ամենաբարձր գնահատված հեռուստածրագիրն է:
Նրան անվանում են «Մեդիա թագուհի». նա 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին է և Հյուսիսային Ամերիկայի առաջին սևամորթ բազմամիլիարդատերը, իսկ մինչև 2007թ. համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ կինը:
Kylie Jenner
Քայլի Ջենները 2016թ. հիմնադրեց իր Kylie Cosmetics ընկերությունը՝ 2019թ. դառնալով աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը` համաձայն Forbes ամսագրի։ Ընկերությունն այսօր գնահատվում է ավելի քան 1.2 միլիարդ դոլար։
JK Rowling
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն անհամար դժվարությունների և խոչընդոտների միջով անցավ, մինչ նրան հաջողվեց հրատարակել իր առաջին գիրքը՝ Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը:
Հրատարակվելուց հետո գիրքը մեկ գիշերում համաշխարհային հիթ դարձավ՝ վերածվելով ֆիլմերի, ապրանքների և նույնիսկ արկածային զբոսայգիների:
Cher Wang
Չեռ Վանգը 1 միլիարդ դոլար արժողությամբ տեխնոլոգիական HTC ընկերության հիմնադիրն է, որը կենտրոնացած է նորարար սմարթֆոնների ստեղծման վրա:
Tory Burch
Աշխատելով աշխարհի լավագույն նորաձևության տներում՝ Տորի Բըրչը 2004թ. որոշեց հիմնադրել իր սեփական բրենդը՝ դարձնելով այն աշխարհի ամենաճանաչված բրենդերից մեկը։
Gabrielle Chanel
Ֆրանսիացի դիզայներ, Chanel բրենդի հիմնադիր Գաբրիել Շանելը 1920-ականներին թողարկեց իր առաջին պարֆյումը՝ Chanel No. 5-ը, և ներկայացրեց աշխարհին իր առաջին փոքր սև զգեստը՝ հեղափոխելով կանանց հագուստի գաղափարը և դարձնելով այն ավելի հարմարավետ։
Jessica Alba
Ամերիկյան դերասանուհի Ջեսիկա Ալբան 2012թ. հիմնադրեց The Honest ընկերությունը, որն արտադրում է մանկական և տնային ապրանքներ` պատրաստված բնական բաղադրիչներից։
Ընկերությունն օգնում է երիտասարդ ընտանիքներին լինել տեղեկացված և կատարել առողջ ընտրություն:
Vera Wang
Վեռա Վանգը` նախագծելով իր սեփական հարսանեկան զգեստը 40 տարեկանում, որոշեց ստեղծել սեփական նորաձևության բրենդը: Բարեբախտաբար, Վանգն, աշխատելով Vogue ամսագրում, ճիշտ կապեր ուներ իր ապրանքանիշը հաջողակ դարձնելու համար: Նա ընդլայնեց իր ընկերությունը և այժմ նախագծում է ամեն ինչ՝ զարդեր, տներ, ինչպես նաև հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:
Sara Blakely
Ունենալով քիչ գումար իր գաղափարի մեջ ներդրումներ կատարելու համար` Spanx- ի ապագա հիմնադիր Սառա Բլեյքլին երկար ժամանակ մերժումներ էր ստանում ներդրողներից՝ մինչև այն պահը, երբ հայտնի Օփրա Ուինֆրին հրապարակավ ճանաչեց նրա բիզնես գաղափարը՝ հիմք ստեղծելով բրենդի ճանաչման համար։
Այս կանանցից յուրաքանչյուրի մասին կարելի է հետաքրքիր ինֆորմացիա գտնել ինտերնետում: Բացահայտիր նրանց կյանքի մանրամասները, կարդա ավելին ու ոգեշնչվիր:
Իհարկե, բիզնեսում կանանց համար կրկնակի դժվար է. պետք է պահել բալանս աշխատանքի և ընտանիքի միջև:
Նույնիսկ start-up-երի աշխարհում վենչուրային կապիտալով ֆինանսավորվող ընկերությունների առավելագույնը 5%-ն են կին հիմնադիր ունեցող ընկերությունները։
Միշտ հիշիր` կարևոր է հավատալ սեփական ուժերին և իրագործել նպատակներն ու երազանքները:
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024