Հաշիվների բացում և սպասարկում
Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին առաջարկում ենք մեզ մոտ բացել դրամային և արտարժութային բանկային ընթացիկ հաշիվներ:Հաշիվների սպասարկումն իրականացնում ենք մեր Ընթացիկ հաշիվների սպասարկման սակագների համաձայն: Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ:
ՈՒշադրություն. Առարկայազուրկ մետաղական հաշիվների, Ավանդային և Քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվներ, Վճարային քարտեր ենթաբաժիններում և իրավաբանական անձանց բանկային ծառայությունների Ավանդներ բաժնում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անվանատիրոջ հատուկ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից՝ ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված գործառնությունների իրականացման համար:
Հաշվի տարեկան սպասարկումը 5,000 ՀՀ դրամ:
Իրավաբանական անձանց դեպքում`
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Կանոնադրություն (ոչ ռեզիդենտների դեպքում՝ կանոնադրություն կամ փոխարինող այլ փաստաթուղթ):
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (ոչ ռեզիդենտների դեպքում՝ տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական և գրանցման երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հարկային մարմիններում հաշվառված փաստաթուղթ):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Գործադիր մարմնի ղեկավար/ների, գլխավոր հաշվապահի անձնագրերը կամ նույնականացման քարտերը, ինչպես նաև քաղվածքներ պաշտոնների նշանակման հրամաններից, եթե պետական ռեգիստրի գրանցման վկայականում ղեկավարի վերաբերյալ տվյալները բացակայում են (ոչ ռեզիդենտների դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավար/ների, անձնագիր/ները և իրավասու մարմնի կողմից պաշտոնների նշանակման վերաբերյալ որոշումները):
- Հաշվի կարգադրիչների անձնագրերը կամ նույնականացման քարտերը:
- Կանոնադրական կապիտալում 10% և ավելի բաժնեմաս ունեցող անձանց/իրական շահառուների նույնականացման համար անհրաժեշտ են՝
- Եթե իրական շահառուն ֆիզիկական անձ է, ապա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
- Եթե իրական շահառուն իրավաբանական անձ է, ապա տվյալ իրավաբանական անձի այս տեղեկատվության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի (ոչ ռեզիդենտների դեպքում՝ միայն 2-րդ և 3-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի) պատճենները:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Անձնագիր կամ նույնականացման քարտ:
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (բացակայության դեպքում՝ քաղվածք պետական ռեգիստրից):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Ստորագրության նմուշի քարտ: Առանց կնիքի գործող անհատ ձեռնարկատերի դեպքում, ստորագրության և նմուշի քարտում կատարվում է համապատասխան գրառում՝ կնիքի բացակայության վերաբերյալ:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
- Ձեր բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, մեր և ձեր միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:
- Բանկային հաշիվները սպասարկում են մեր գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը՝ գործառնական օրվա ընթացքում՝ ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման:
- Ձեր հաշիվներով իրականացվող գործառնությունների (հաշվարկային/դրամարկղային) դիմաց գանձում ենք համապատասխան միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն: Նշում. Իրավաբանական անձանց համար սահմանված դրույքները և սակագները կիրառվում են նաև անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:
- Հաշիվների բացման և փակման դիմաց միջնորդավճարներ չենք գանձում, չի գործում նաև հաշվի չնվազող մնացորդի պահանջ:
- Իրավունք ունեք ձեր բանկային հաշիվներով կատարել Հայաստանի օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ/անկանխիկ)՝ մեզ ներկայացնելով փաստաթղթային հանձնարարական/կարգադրություն: Բանկային հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները՝
- բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
- կատարել հաշվից դրամական փոխանցումներ,
- հաշվից գումարներ ստանալ,
- իրականացնել ընթացիկ հաշվի մնացորդի փոխարկում արտարժույթի (գործարքի կատարման դրությամբ մեր կողմից սահմանված արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքներով),
- ընթացիկ հաշվից մարել վարկեր և կատարել այլ գործառնություններ:
- Կարող եք նաև առանց մեզ այցելելու կառավարել ձեր հաշիվները` բանկային հաշիվների հեռակառավարման (online) մեր համակարգերի միջոցով:
- Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունները (դրամական միջոցների շարժը, գանձված միջնորդավճարներ, ստացված եկամուտներ) ամբողջովին արտացոլվում են հաշիվների քաղվածքներում: Փոխադարձ համաձայնության հիման վրա քաղվածքները կարող ենք տրամադրել առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցներով: Քաղվածքների կրկնօրինակների և/կամ հաշիվների վերաբերյալ այլ տեղեկանքների տրամադրման դիմաց գանձում ենք միջնորդավճարներ՝ մեր սակագների համաձայն:
- Ձեր հաշվին դրամական միջոցների մուտքագրման/ելքագրման ժամկետները`
- Ձեր օգտին ստացված դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման դեպքում՝ դրամական միջոցները մուտքագրվում են նույն բանկային օրը:
- Ձեր հաշվից դրամական միջոցների ելքագրումը (փոխանցումների իրականացումը) կատարվում է ձեր կողմից մեզ ներկայացված վճարման հանձնարարագրերի հիմքերով, ընդ որում՝ մինչև ժամը 15:30-ը ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը:
- Բանկի կողմից վճարման հանձնարարականի դրոշմակնիքումը հաստատում է այն փաստը, որ վճարման հանձնարարականն ընդունվել է Բանկի կողմից ի կատարման և չի նշանակում, որ արդեն կատարվել է Բանկի կողմից:
Բանկի կողմից ընդունված և դրոշմակնքված վճարման հանձնարարականի կատարումը կարող է չեղյալ համարվել հաճախորդի հաշվին միջոցների անբավարարության, գումարի ծագման հիմքերի բացակայության և այլ անհամապատասխանություններ ի հայտ գալու դեպքում: Սույն գործողության արդյունքում Հաճախորդին պատճառված վնասի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
- Բանկային հաշվին առկա դրամական միջոցները տնօրինելու ձեր իրավունքները չենք սահմանափակում:
- Հաշվետիրոջ ձեր իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց ձեր կարգադրության՝ հաշվից դրամական միջոցները կարող են բռնագանձվել դատարանի վճռով հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների ներկայացրած հայտի հիման վրա:
- Այս դեպքերում մենք պարտավորություն չենք կրում ձեր հանդեպ, ձեր հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրական կարգով կիրառվող իրավական սանկցիաների մասին տեղեկացնելու համար: Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն համապատասխան սանկցիաները կիրառելուց հետո՝ հեռախոսի կամ այլ կապի միջոցներով (էլեկտրոնային/փոստային):
- Երաշխավորում ենք հաշվի, հաշվով գործառնությունների և ձեր մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նման տեղեկություններ տրամադրում ենք միայն ձեզ կամ ձեր լիազոր ներկայացուցչին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում ենք՝ միայն Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն:
- Մեր և ձեր միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Դուք ցանկացած ժամանակ կարող եք պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը և ձեր հայեցողությամբ տնօրինել հաշվին առկա դրամական մնացորդը (կանխիկ ելքագրել կամ փոխանցել այլ հաշվի): Այս դեպքերում հաշվին եղած դրամական միջոցների մնացորդը տրամադրում ենք ձեզ կամ ձեր ցուցումով փոխանցում այլ հաշվի՝ ձեր համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 (յոթ) օրվա ընթացքում:
- Կարող ենք անվիճելի կարգով դադարեցնել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը, եթե լինելով իրավաբանական անձ հաճախորդ՝ մեկ տարվա ընթացքում ձեր բանկային հաշվով գործառնություններ չեք կատարել, իսկ մնացորդը զրոյական է:
- Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է ձեր հաշիվը փակելու համար:
Հարգելի Հաճախորդ,
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագրի պահանջներից ելնելով իրավասու է հաճախորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, մասնավորապես հաճախորդներից պահանջվում է լրացնել վերջիններիս ԱՄՆ անձ կարգավիճակի նույնականացման համար պահանջվող հետևյալ ձևաթղթերը՝ Իրավաբանական անձ հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` Մոդել 2-ի համաձայն (FATCA) կամ Ֆիզիկական անձ (ներառյալ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների ինքնահայտարարագրման ձև FATCA նպատակների համար
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ