Evoca GO

Օգտվեք Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում վարկավորման փոխշահավետ հնարավորությունից:

Evoca GO
Վերադառնալ

1.

Արժույթը

ՀՀ դրամ

2.

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք`

- ՓՄՁ-ներ (աշխատակիցների քանակը չի գերազանցում 250):
- Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ (աշխատակիցների քանակը 250-ից 3000):

  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

3.

Նպատակը

  • Գյուղատնտեսություն, Գյուղ վերամշակում
  • Զբոսաշրջություն
  • Արտահանմանը խթանող գործունեություն
  • Արդյունաբերություն
  • Այլ ներդրումներ, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին:

4․

Սահմանաչափերը

  • Գրավի դիմաց՝ 5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ
  • Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1,000,000 – 5,000,000 ՀՀ դրամ

5.

Եղանակը

անկանխիկ

6.

Մարման ժամկետը

24 - 90 ամիս 

7.

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ

Կարող է տրամադրվել մինչև 30 ամիս տևողությամբ

8․

Տարեկան անվանական տոկոսադրույքը

10.5%

9.

Գրավը

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
  • Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

10.

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

11.

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

12.

Պահանջներ միայն  երաշխավորությամբ տրամադրվող վարկերի  նկատմամբ

  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:
  • Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

13.

Մոնիտորինգ

  • Նպատակային մոնիտորինգ – տրամադրումից հետո 1-ից 2 ամսվա ընթացքում:
  • ֆինանսական մոնիտորինգ - տարեկան առնվազն մեկ անգամ: Ֆինանսական մոնիտորինգի հաշվետվությունը պետք է առնվազն արտացոլի վարկառուի ընթացիկ և նախկին ֆինանսական վիճակների համեմատությունը:

14.

Պահանջներ վարկառուի և երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

15.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

16.

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0
  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

17.

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

18.

Լրացուցիչ պայմաններ

  • Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`