1.
|
Արժույթը
|
ՀՀ դրամ
|
2.
|
Վարկառուները
|
- Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք` որոնք համապատասխանում են Միկրո, Փոքր և Միջին Ձեռներեցությունների բնորոշմանը:
- Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:
|
3.
|
Նպատակը
|
- Կապիտալ ներդրումների և բիզնես գործունեության այլ նպատակների համար:
- Նշում -Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ՄՓՄՁ-ների իրացվելիությունը` բարելավելով նրանց համար ազգային արժույթով վարկերի հասանելիությունը: Ծրագիրն ուղղված չէ տնտեսության որևէ կոնկրետ ճյուղի կամ ոլորտի (ոլորտների) վարկերի վերաֆինանսավորմանը։ Այն պետք է ծառայի տնտեսության ամենատարբեր ճյուղերում բիզնեսի ընթացիկ կարիքների (շրջանառու միջոցները) և ներդրումների ֆինանսավորմանը (մեքենաներ, սարքավորումներ, ձեռնարկությունների շինություններ և այլն)։
|
4.
|
Սահմանաչափերը
|
- Գրավի դիմաց՝ 3,000,001 – 160,000,000 ՀՀ դրամ
- Առանց գրավի (նվազագույնը մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությամբ)՝ 1,000,000 – 3,000,000 ՀՀ դրամ
|
5.
|
Տրամադրման եղանակը
|
անկանխիկ
|
6.
|
Մարման ժամկետը
|
6 - 60 ամիս
|
7.
|
Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ
|
Առանձին դեպքերում կարող է տրամադրվել մինչև 3-6 ամիս տևողությամբ
|
8.
|
Տարեկան անվանական տոկոսադրույքը
|
- Մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11%
- 36-ից- 60 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11.5%
- Պարտաճանաչ վարկառու-հաճախորդների դեպքում (որոնք ակտիվ օգտվում են բանկի տարբեր ծառայություններից, ապահովում են ոչ տոկոսային եկամուտներ և դրամական շրջանառության բանկային հաշիվներով, ունեն կամ նախատեսվում է կնքել Բանկի հետ համագործակցության համաձայնագրեր (POS, V-POS, աշխատավարձային նախագծեր և այլն)) – տվյալ ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքը, լիազոր մարմնի որոշմամաբ, կարող է սահմանվել 10% - 11%:
|
9.
|
Գրավը
|
- Անշարժ և շարժական գույքը,
- Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
- Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայության պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
- Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:
|
10.
|
Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը
|
- Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
- Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
- Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
- Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
|
11.
|
Ապահովագրություն
|
Ըստ անհրաժեշտության
|
12.
|
Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ
|
- ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
- Ժամկետանց պարտավորությունների բացակայություն , ներառյալ` տրամադրված երաշխավորությունների գծով):
- Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
|
13.
|
Պահանջներ միայն երաշխավորությամբ տրամադրվող վարկերի նկատմամբ
|
- Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
- Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,
|
14.
|
Գանձվող վճարներ
|
- Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0
- Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
- Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:
|
15.
|
Պետական տուրքեր և այլ ծախսեր
|
- ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
- Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝ Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:
|
16.
|
Լրացուցիչ պայմաններ
|
- Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ
|