Միկրոբիզնես վարկ

Evocabank-ը Ձեզ է առաջարկում Միկրոբիզնես Վարկատեսակը: Օգտվե՛ք շահավետ պայմաններով վարկից և ընդլայնե՛ք Ձեր բիզնեսը:

Միկրոբիզնես վարկ
Վերադառնալ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկառուները

  • 500.000 - 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:
  • 5.000.001 - 7.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս:

Սահմանաչափերը

500.000 - 7.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Տրամադրման եղանակը

Անկանխիկ

Մարման ժամկետը

  • 500.000 - 3.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - 6-36 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/,
  • 3.000.001 - 7.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկերի դեպքում - 6-60 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ

16%

ԱՄՆ դոլար

13%

Եվրո

10%

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Ապահովվածությունը`
1.000.000 ՀՀ դրամը /համարժեք արտարժույթը/ չգերազանցող վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ունի վարկային պատմություն /առկա է առնվազն մեկ վարկ, որի մայր գումարի մարված մասը գերազանցում է ակնկալվող վարկի գումարը/, ապա հարկային հաշվետվությունները կարող են չներկայացվել և երրորդ անձի երաշխավորություն կարող է չպահանջվել,
  • Եթե վարկառուն չունի վարկային պատմություն, սակայն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500.000 ՀՀ դրամ կամ ավել է, երրորդ անձի երաշխավորություն կարող է չպահանջվել,
  • Եթե վարկառուն չունի վարկային պատմություն և ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500.000 ՀՀ դրամից պակաց է, ներկայացվում է նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն, ով ունի կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր է:

Ապահովվածությունը`
1.000.001 - 5.000.000 ՀՀ դրամ /համարժեք արտարժույթից/ ավելի վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500.000 ՀՀ դրամից պակաս է, ներկայացվում է նվազագույնը երկու ֆիզիկական անձի երաշխավորություն, ով ունի կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր է,
  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 500.000 ՀՀ դրամ կամ ավել է, ներկայացվում է նվազագույնը մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն, ով ունի կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր է,

Ապահովվածությունը`
5.000.001 ՀՀ դրամից /համարժեք արտարժույթից/ ավելի վարկերի դեպքում

  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 700.000 ՀՀ դրամից պակաս է, ներկայացվում է նվազագույնը երեք ֆիզիկական անձի երաշխավորություն, ով ունի կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր է,
  • Եթե վարկառուն ներկայացված հարկային հաշվետվությունների համաձայն վերջին 6 ամսում եռամսյակային շրջանառությունը 700.000 ՀՀ դրամ կամ ավել է, ներկայացվում է նվազագույնը երկու ֆիզիկական անձի երաշխավորություն, ով ունի կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր է,
  • 5.000.001 ՀՀ դրամից ավելի վարկերի դեպքում, ավել վարկավորված գումարի մասով, պահանջվում է հավելյալ գրավային ապահովվածություն՝
    • ավտոմեքենա, տեղնիկական միջոցներ, սարքավորումներ, շրջանառու միջոցներ և պատրաստի արտադրանք:
    • Գրավի առարկա կարող են հանդիսանալ մինչև 15 տարվա վաղեմության ավտեմեքենաները (ռուսական արտադրության ավտոմեքենաները՝ մինչև 7 տարվա վաղեմության): Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավտոմեքենայի ապահովագրություն -  յուրաքանչուր տարի, վարկի մնացորդի այն մասի չափով, որի ապահովվածություն հանդիսանումը տվյալ ամտոմեքենան:
    • 5.000.001 ՀՀ դրամից ավելի վարկերի մասով վարկ/գրավ հարաբերակցությունը պետք է կազմի մինչև 70%: 

Գանձվող վճարներ

  • Վարկային հաշվի սպասարկման վճար - վարկի գումարի 1 %-ի չափով:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

Սահմանափակումներ

  • Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 20 օրը
  • Վարկառուն նախորդող 24 ամիսների ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր,
  • Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5.000.000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,
  • Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող հաճախորդը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ինչպես նաև ժամկետանց վարկեր:

Ժամկետից շուտ մարելու տուգանք

Չի գանձվում

Վերլուծություն

Պայմաններից որևէ մեկի շեղման /անհամապատասխանության դեպքում իրականացվում է պարզեցված բիզնես վերլուծություն, վարկունակության գնահատում չի պահանջվում։

Այլ տեղեկատվություն

  • Վարկավորումը իրականացվում է պարզեցված բիզնես վերլուծություն հիման վրա:
  • Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՔ ՎՃԱՐՈՒՄ:
  • Եթե հաճախորդը ունի գործող միկրո բիզնես վարկ, կարող է դիմել 2-րդ վարկին, չխախտելով վարկատեսակով նախատեսված առավելագույն շեմը: 

 

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը՝ ըստ գրավի տեսակների

  • Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում՝ գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
  • Դրամական հոսքերով ապահովված վարկեր՝ տրամադրում ենք առնվազն 1 տարվա մեր հաճախորդներին՝ մեզ մոտ ունեցած ընթացիկ հաշվով կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով (մինչև 180 օր մարման ժամկետով):

Որոշումների կայացման և վարկերի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
  • Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում (պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի կազմման պարագայում):

Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Դրական որոշման կայացման չափանիշները՝

  • Ձեր վարկունակության բավարար մակարդակը` ըստ մեր իրավական ակտերով սահմանված գնահատման չափանիշների,
  • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի արժանահավատությունը,
  • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության դրական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
  • Գրավի իրացվելիության բավարար մակարդակը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված չափանիշների և «գրավ/վարկ» հարաբերակցության ընդունելի սահմանաչափերի,
  • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի հիմնավոր լինելը:

Մերժման չափանիշները`

  • Ձեր վարկունակության ոչ բավարար մակարդակի գնահատումը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
  • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը,
  • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության բացասական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
  • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի շահութաբերության թերհիմնավորումը,
  • Այլ հիմնավոր պատճառներ, որոնք կարող են ազդել տրամադրվող վարկի վերադարձելիության վրա:

Վարկերի մարման, տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը

  • Վարկերը մարում եք գրաֆիկի համաձայն, հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
    • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
    • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
  • Վարկերի տոկոսագումարները հաշվում ենք գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրն ընկած ժամանակաշրջանի համար (վարկի մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չենք գանձում):
  • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վճարումները կարող եք իրականացնել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

Զգուշացում

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում՝
    • Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
    • Կոշտ գրավի պարագայում, գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ: Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`