Փոքր և միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»

Եթե Դուք զբաղվում եք փոքր և միջին բիզնեսով և նախատեսում եք ակտիվորեն օգտվել բանկային տարբեր ծառայություններից, այս վարկատեսակը հենց Ձեզ համար է:

Փոքր և միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»
Վերադառնալ
մինչև 750 մլն. ֏

Սահմանաչափ

մինչև 60 ամիս

Մարման ժամկետ

սկսած 6%-ից

Տոկոսադրույք

Վարկի համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձինք, որոնք բավարարում են Բանկի վարկունակության չափանիշներին, ունեն կամ պատրաստ են ապահովել բավարար դրամական շրջանառություն բանկային հաշիվներով, գումարած՝ ակտիվ օգտվում են բանկային տարբեր ծառայություններից, ունեն կամ նախատեսում են կնքել Բանկի հետ համագործակցության համաձայնագրեր (աշխատավարձային նախագծեր, POS տերմինալ, ապառիկ վաճառք):

Գումարը տրամադրվում է բիզնեսի զարգացման, կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերի մարելու և այլ նպատակներով:

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ՝

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը
  • Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ:
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`