Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Առաջարկում ենք բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնք նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար: Այս ցպահանջ հաշիվները հնարավորություն են ընձեռում խնայողություններ կատարել անկանխիկ ոսկով, ինչպես նաև ավելացնել դրանք՝ միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:Հիմնական պայմաններ
- Հաշիվներ ենք բացում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար, միայն 999.9 հարգի ոսկով, առանց նվազագույն մնացորդի պահանջի: Մեզ մոտ կարելի է գնել անկանխիկ ոսկի՝ սկսած 31 գրամից (ոսկու գնանշումը կատարվում է գրամով): Մեր կայքում հրապարակվում են ոսկու գնանշման օրական տվյալները, որոնք փոփոխվում են՝ կախված միջազգային շուկաներում ոսկու գնից:
- Հաշիվներում անկանխիկ ոսկին հաշվառում ենք դրամով` ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարած հաշվարկային գնով և կշռային (գրամային) արտահայտությամբ՝ 0.01 գրամ ճշտությամբ կամ տրոյական ունցիաներով՝ 0.001 տրոյական ունցիա ճշտությամբ (մեկ տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի):
- Մետաղական հաշիվ/ներ բացելիս ղեկավարվում ենք ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, որոշումներով, մեր ներքին իրավական ակտերով:
- Հաշիվներ բացելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ: Մետաղական հաշիվների սպասարկման, գործառնությունների կատարման սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Այս հաշիվներով կարող ենք իրականացնել հետևյալ գործառնությունները՝
- հաշվի համալրում՝ բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն հաշվին մուտքագրելու, ինչպես նաև ձեր կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից անկանխիկ ոսկի փոխանցելու միջոցով,
- հաշվի ելքագրում՝ հաշվին առկա անկանխիկ ոսկին բանկին վաճառելու, ինչպես նաև ձեր կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին անկանխիկ ոսկի փոխանցելու միջոցով:
- Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
- Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
Իրավաբանական անձանց դեպքում`
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Կանոնադրություն (ոչ ռեզիդենտների դեպքում՝ կանոնադրություն կամ փոխարինող այլ փաստաթուղթ):
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (ոչ ռեզիդենտների դեպքում՝ տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական և գրանցման երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հարկային մարմիններում հաշվառված փաստաթուղթ):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Գործադիր մարմնի ղեկավար/ների, գլխավոր հաշվապահի անձնագրերը կամ նույնականացման քարտերը, ինչպես նաև քաղվածքներ պաշտոնների նշանակման հրամաններից, եթե պետական ռեգիստրի գրանցման վկայականում ղեկավարի վերաբերյալ տվյալները բացակայում են (ոչ ռեզիդենտների դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավար/ների, անձնագիր/ները և իրավասու մարմնի կողմից պաշտոնների նշանակման վերաբերյալ որոշումները):
- Հաշվի կարգադրիչների անձնագրերը կամ նույնականացման քարտերը:
Կանոնադրական կապիտալում 10% և ավելի բաժնեմաս ունեցող անձանց/իրական շահառուների նույնականացման համար անհրաժեշտ են՝ Եթե իրական շահառուն ֆիզիկական անձ է, ապա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները: Եթե իրական շահառուն իրավաբանական անձ է, ապա տվյալ իրավաբանական անձի այս տեղեկատվության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի (ոչ ռեզիդենտների դեպքում՝ միայն 2-րդ և 3-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի) պատճենները: - Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
Անհատ ձեռնարկատերի դեպքում`
- Դիմում՝ մեր ձևանմուշի համաձայն:
- Անձնագիր կամ նույնականացման քարտ:
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական (բացակայության դեպքում՝ քաղվածք պետական ռեգիստրից):
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում:
- Ստորագրության նմուշի քարտ: Առանց կնիքի գործող անհատ ձեռնարկատերի դեպքում, ստորագրության և նմուշի քարտում կատարվում է համապատասխան գրառում՝ կնիքի բացակայության վերաբերյալ:
- Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
Հայաստանի իրականության մեջ բացառիկ հրաշք բանկ։ Միայն այս հնարավորությունը ընձեռելով երիտասարդ ընտանիքներին ՝ նման ցածր տոկոսով բնակարան ձեռք բերել, արժանի է մեծ հարգանքի։ Շնորհակալ ենք, որ Դուք կաք: