ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Բանկը հաճախորդներին տրամադրում է Հաշվարկային կամ Վարկային` «ArCa» լոկալ, «Visa» և «Mastercard» միջազգային վճարային համակարգերի քարտեր:
- Քարտային հաշիվները բացվում և վարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով և ՌԴ ռուբլով:
- Արագ փոխանցման համակարգերով առանց Բանկ այցելելու պարբերաբար գումարներ ստանալու նպատակով հաճախորդը կարող է պատվիրել «Տրանսֆեր քարտ»: «Տրանսֆեր քարտ»-ը «ArCa» լոկալ վճարային քարտ է, որը պատվիրվում է բացառապես փոխանցումների համակարգերով ստացվող գումարների վճարման նպատակով: Արագ փոխանցման համակարգերով ստացված գումարներ հաճախորդի կարգադրությամբ կարող են հաշվեգրվել նաև հաճախորդի Բանկում ունեցած այլ Քարտային հաշվին:
- Բանկը դիմումի համաձայն Քարտապանի կողմից լիազորված անձանց կարող է տրամադրել Լրացուցիչ քարտեր: Քարտային հաշիվը տնօրինում է հիմնական Քարտի Քարտապանը: Հիմնական Քարտի Քարտապանը պատասխանատվություն է կրում տրամադրված բոլոր Լրացուցիչ Քարտերով իրականացված գործարքների համար: Լրացուցիչ քարտը կարող է տրամադրվել անմիջականորեն այն օգտագործողին միայն հիմնական Քարտապանի նախապես ներկայացված գրավոր համաձայնության դեպքում:
- Բանկը Քարտապանի Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրում է տոկոսագումարներ, տոկոսադրույքի չափը սահմանվում է Բանկի սակագներով:
- Վճարային Քարտը Քարտապանին է տրամադրվում Բանկի գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, ինչպես նաև առաքման միջոցով` Վճարային քարտի ստացման դիմումը ներկայացնելուն հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
- Քարտապանը Վճարային քարտը ստանալիս պետք է ներկայացնի անձը հաստատող այն փաստաթուղթը, որով դիմել է քարտի համար (անձնագիր կամ նույնականացման քարտ):
- Բանկը Քարտապանին Վճարային Քարտը կարող է տրամադրել PIN ծածկագրով կամ առանց PIN ծածկագրի: Վճարային Քարտը և PIN ծածկագիրը Քարտապանին տրամադրվում են առանձին փակ ծրարներով:Վճարային Քարտը առանց PIN ծածկագրի տրամադրման դեպքում քարտի ակտիվացումը և Հաճախորդի կողմից PIN ծածկագրի սահմանումը կատարվում է Հաճախորդի համար Բանկում գրանցված հեռախոսահամարին ստացված OTP գաղտնաբառի միջոցով:
- Քարտը և PIN ծածկագիրը ստանալուն պես Քարտապանը պետք է ստուգի ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի և PIN- ծածկագրի առկայությունը ծրարում, համապատասխանությունը քարտի պատվիրման հայտին, ինչպես նաև քարտի վրա նշված տվյալների ճշտությունը: Անհամապատասխանությունների դեպքում Քարտապանը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին:
- Վճարային Քարտը ստանալուն պես Քարտապանը պարտավոր է անմիջապես ստորագրել Վճարային Քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված մասում: Վճարային Քարտի հակառակ կողմում ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
- Բանկի կողմից Վճարային Քարտերը տրամադրվում են մինչև 5 (հինգ) տարի ժամկետով:
- Հաճախորդի ներկայացրած դիմումի հիման վրա Բանկը կարող է վարկավորել Հաճախորդի Քարտային հաշիվը` վերջինիս հետ կնքելով համապատասխան վարկային սահմանաչափի տրամադրման պայմանագիր:
- Եթե Հաճախորդը Վճարային քարտը պատվիրելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում չի դիմում Բանկ Վճարային քարտը ստանալու համար, ապա Բանկը կարող է ոչնչացնել Վճարային քարտը` փակելով քարտային հաշիվը, և չվերադարձնել գանձված միջնորդավճարները:
- Քարտապանը վճարում է Բանկին Վճարային Քարտի սպասարկման հետ կապված Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ, եթե Բանկի և Քարտապանի միջև այլ համաձայնություն չի կայացվել:
- Վճարային Քարտի սպասարկման միջնորդավճարի առաջին վճարումը Քարտապանը կատարում է քարտը պատվիրելիս, իսկ հաջորդ վճարումները՝ Բանկի սակագներով սահմանված պարբերականությամբ՝ կանխավճարային կարգով: Վճարային Քարտի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:
- Վճարային Քարտի սպասարկման միջնորդավճարի գծով չմարված պարտավորության դեպքում մինչև Հաճախորդի կողմից պարտավորության լրիվ մարումը Բանկի կողմից Վճարային քարտը բլոկավորվում է:
- Վճարային Քարտով գործարքների իրականացման, ինչպես նաև Բանկի կողմից Վճարային Քարտի սպասարկման հետ կապված վճարների գանձման արդյունքում քարտի վճարային սահմանաչափը գերազանցելու դեպքում Քարտային հաշվին ձևավորվում է Գերածախս: Բանկի սակագներով կարող է սահմանվել Գերածախսի գծով տուժանք: Բանկին վճարման ենթակա Գերածախսի գումարները Քարտապանը պարտավոր է մարել անմիջապես:
- Բանկի սակագներով Վճարային Քարտի համար սահմանված միջնորդավճարները և Վճարային Քարտի սպասարկման հետ կապված այլ վճարները՝ ներառյալ Քարտային հաշվին ձևավորված Գերածախսը, պարտավորությունները կազմող գումարները Բանկի կողմից գանձվում են անակցեպտ եղանակով՝ առանց Քարտապանի հանձնարարականի: Գանձումն առաջնահերթ կատարվում է Քարտային հաշվից, իսկ Քարտային հաշվին միջոցների բացակայության դեպքում, Քարտապանի՝ Բանկում ունեցած այլ հաշիվներից: Ընդ որում, Քարտապանը պարտավոր է ապահովել համապատասխան դրամական միջոցների առկայությունը իր բանկային հաշիվ(ներ)ին:
- Չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից վերադարձվելուց հետո Բանկը մուտքագրում է Քարտային հաշվին՝ նվազեցնելով չեղարկման համար պահումները (առկայության դեպքում): Անկախ չեղարկված գործարքի գումարի վերադարձման հանգամանքից և ժամկետից՝ Քարտապանը պետք է Բանկին վճարի կատարված գործարքի արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները:
- Բանկը պատասխանատվություն չի կրում առևտրի/սպասարկման կետի կողմից մատուցված որևէ ծառայության դիմաց գանձված և Քարտապանի Քարտային հաշվից ելքագրված վճարի համար:
- Նախքան Վճարային Քարտն օգտագործելը Քարտապանը պարտավոր է ստուգել տվյալ քարտը սպասարկող սարքի կամ սարքավորման միջոցով Վճարային Քարտով իրականացվող գործարքների տեսակները (կանխիկի տրամադրում, կանխիկի մուտքագրում, վճարումներ և այլն), ինչպես նաև Վճարային Քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգերով (ArCa, MasteCard, VISA և այլն) սպասարկելու հնարավորությունը:
- Վճարային Քարտի, PIN ծածկագրի, CVV/CVC կոդի և Բանկի կողմից տրամադրված գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:
- PIN ծածկագիրը Քարտապանը պետք է պահպանի գաղտնի և այն հասանելի չդարձնի այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից իր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով Վճարային Քարտի ոչ օրինական և Քարտապանի կողմից չարտոնված օգտագործման համար:
- Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: PIN ծածկագրի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել գործող PIN ծածկագիրը և նոր PIN ծածկագիրը:
- Քարտապանն իրավունք չունի փոխանցել Վճարային Քարտը, հայտնել PIN ծածկագիրը, CVV/CVC կոդը, գաղտնաբառը այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վճարային Քարտը, PIN-կոդը, CVV/CVC կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:
- Արգելվում է գրել PIN ծածկագիրը Վճարային Քարտի վրա, ինչպես նաև Վճարային Քարտը և PIN ծածկագիրը պահել միասին:
- Վճարային Քարտը օգտագործելիս PIN ծածկագիրը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:
- Վճարային Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN ծածկագիրը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN ծածկագրի մուտքագրում: PIN ծածկագրի մուտքագրումն անհրաժեշտ է նաև NFC վճարումների ժամանակ` առանց PIN ծածկագրի մուտքագրման շեմի գերազանցման դեպքում:
- Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN ծածկագրի փոխարեն կարող է պահանջվել CVV/CVC կոդի մուտքագրում:
- 10. Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN ծածկագիրը: PIN ծածկագիրը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
- Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:
- Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում Վճարային Քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ Վճարային Քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:
- Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Քարտապանի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև, եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։
- Սույն պայմաններով սահմանված կանոնների և պահանջների խախտումով Վճարային Քարտով կատարված գործարքների, ինչպես նաև քարտի, PIN-ծածկագրի, գաղտնաբառի, Վճարային քարտի վրա նշված տեղեկատվության (Վճարային քարտի համար, CVV/CVC կոդ, վավերության ժամկետ), OTP գաղտնաբառի օգտագործման, երրորդ անձանց տրամադրման կամ հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի կրած վնասների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
- Վճարային Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները`
- Քարտային հաշվի համալրում,
- Քարտային հաշվից կանխիկացում
- Անկանխիկ վճարումների իրականացում
- Քարտից քարտ փոխանցումներ
- Քարտային հաշվի համալրում
- Քարտապանը Քարտային հաշվի համալրում կարող է իրականացնել կանխիկ և անկանխիկ եղանակներով:
- Քարտային հաշվին կանխիկ եղանակով համալրում իրականացնելու համար Քարտապանը մոտենում է Բանկի Գլխամասային գրասենյակ կամ Մասնաճյուղ և կատարում է համալրումը: Քարտային հաշվին կանխիկ եղանակով համալրումներ կարող են իրականացվել նաև Բանկի կանխիկի մուտքի հնարավորությամբ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով:
- Քարտային հաշվին անկանխիկ եղանակով համալրում իրականացվում է Բանկի կամ այլ Բանկերի, Քարտապանի կամ այլ անձանց բանկային հաշիվներից՝ Քարտապանի Քարտային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
- Բանկի Գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում Բանկի վճարային տերմինալներով կանխիկ մուտքագրված գումարները քարտի վրա հասանելի են լինում անմիջապես, իսկ հաշվին` հաջորդ աշխատանքային օրը: Բանկի այլ հաշիվներից Քարտային հաշվին փոխանցումը քարտի վրա հասանելի է դառնում, որպես կանոն, մինչև 30 (երեսուն) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
- Այլ բանկերի և կազմակերպությունների կանխիկի մուտքագրման սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ կապված մուտքագրվող գումարի արժույթի, թղթադրամի արժողության/տեսակի հետ և այլն, սահմանվում են տվյալ սարքավորման սպասարկող կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից, և նման տեղեկատվությունը, որպես կանոն, ներկայացված է տվյալ կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի պաշտոնական ինտերնետային կայքում կամ այդ սարքավորման վրա:
- 3. Քարտային հաշվից կանխիկացում
- Քարտապանը կանխիկացման գործառնությունները կարող է իրականացնել բանկոմատների (ATM) կամ POS-տերմինալների միջոցով, տվյալ կետի կողմից տվյալ վճարահաշվարկային համակարգի քարտերի ընդունման պարագայում:
- Կանխիկացման գործառնություններ իրականացնելիս կանխիկացման միջնորդավճարը կարող է հաշվարկվել և գումարվել պահանջվող գումարին հավաստագրման հարցում իրականացնելիս, ընդ որում, տվյալ դեպքում գործարքի իրականացումը կարող է մերժվել, եթե պահանջվող գումարի և դրա միջնորդավճարի հանրագումարը գերազանցում է հավաստագրման կամ վճարային սահմանաչափերը:
- Այլ բանկերի բանկոմատներում կամ կանխիկացման կետերում կանխիկացման գործարքներ իրականացնելիս այն սպասարկող բանկը կարող է սահմանել կանխիկացման լրացուցիչ միջնորդավճարներ (բացի Բանկի միջնորդավճարից) կամ արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներ (Բանկը խորհուրդ է տալիս Քարտապանին, այլ բանկերի բանկոմատներում կամ կանխիկացման կետերում կանխիկացման գործարքներ իրականացնելիս տեղեկանալ տվյալ բանկի սակագներին):
- Բանկը պատասխանատվություն չի կրում այլ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկացման գործառնությունների համար գանձված այլ կազմակերպությունների սահմանած լրացուցիչ միջնորդավճարների համար:
- Գործարքի գումարը Վճարային քարտից ելքագրվում կամ մուտքագրվում է (C2C) անմիջապես, իսկ Քարտային հաշվում հաշվառվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներու
- ArCa համակարգում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
- ArCa համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում 2-5 աշխատանքային օր հետո:
- Բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկացման գործարքներ իրականացնելու նկատմամբ սահմանվում է մեկ օրվա ընթացքում կատարվող կանխիկացման գործարքի/ների առավելագույն Վճարային սահմանաչափը և քանակը.
Arca |
Mastercard Standard / Visa Classic / Arca Mobile,Transfer |
Mastercard Gold / Visa Gold |
Visa Business |
Visa Infinite |
||||||
Գումարային |
Քանակային |
Գումարային |
Քանակային |
Գումարային |
Քանակային |
Գումարային |
Քանակային |
Գումարային |
Քանակային |
|
ՀՀ դրամ |
300,000 |
10 |
1,000,000 |
10 |
2,000,000 |
10 |
1,000,000 |
10 |
5,000,000 |
20 |
ԱՄՆ դոլար |
2,000 |
10 |
3,000 |
10 |
2,000 |
10 |
10,000 |
20 |
||
Եվրո |
2,000 |
10 |
3,000 |
10 |
2,000 |
10 |
10,000 |
20 |
||
ՌԴ ռուբլի |
150,000 |
10 |
200,000 |
10 |
150,000 |
10 |
750,000 |
20 |
- Սահմանված սահմանաչափերը գերազանցող չափով գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել համապատասխան դիմում:
- ՀՀ տարածքում բանկոմատների միջոցով կանխիկացման և կանխիկի մուտքագրման գործառնություններն իրականացվում են ՀՀ դրամով:
- ՀՀ տարածքից դուրս գտնվող այլ բանկերի կանխիկացման կետերում կանխիկացման գործառնություններն իրականացվում են տվյալ բանկի կողմից առաջարկվող արժույթներով
Անկանխիկ վճարումների իրականացում
- Քարտապանը Վճարային Քարտերով անկանխիկ վճարումներ կարող է իրականացնել տերմինալների, բանկոմատների և բանկային ինքնասպասարկման այլ սարքերի, EvocaTouch հավելվածի, էլեկտրոնային դրամապանակների, այլ մոբայլ հավելվածների միջոցով և ինտերնետ միջավայրում (վիրտուալ տերմինալների միջոցով` տվյալ կետի կողմից տվյալ վճարահաշվարկային համակարգի քարտերի ընդունման պարագայում):
- Անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործարքի թույլտվությունը Քարտապանի կողմից կարող է տրվել PIN ծածկագրի մուտքագրման, առևտրային անդորրագրի ստորագրման միջոցով կամ ոչ երես առ երես գործառնությունների դեպքում, ինչպես նաև ստացված OTP գաղտնաբառի մուտքագրմամբ:
- Երես առ երես անկանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ կարող է պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ):
- Վճարային Քարտով կատարված գործարքները հաստատող փաստաթղթերի՝ Բանկում առկա պատճենները Քարտապանը կարող է ստանալ Բանկից` համաձայն Բանկի սակագների:
- Վճարային Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես Քարտային հաշվի արժույթով, այնպես էլ Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով:
- Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
- Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարված գործարքների հաշվանցման համար կիրառվում են գործարքի հաշվանցման նախորդ օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված անկանխիկ փոխարժեքները:
- Քարտապանի կողմից Վճարային Քարտը սխալ օգտագործելու դեպքում (օրինակ` 3 անգամ սխալ PIN ծածկագիրը հավաքելու կամ Քարտը Բանկոմատում մոռանալու և այլ դեպքերում) այն կարող է առգրավվել բանկոմատի կողմից:
- Եթե Բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս Վճարային Քարտը Բանկոմատում առգրավվել է, և Վճարային Քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։
- Վճարային քարտը Բանկոմատի կողմից առգրավվելու դեպքում անհրաժեշտ է դիմել Բանկ SMS հաղորդագրություն ստանալուց հետո:
- Առգրավված Վճարային Քարտը բլոկավորված չլինելու դեպքում, Քարտապանը մոտենում է Բանկ և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)` ստանում է Վճարային Քարտը:
- Վճարային Քարտը բլոկավորված լինելու դեպքում, Քարտապանը ներկայացնում է ապաբլոկավորման դիմում:
- Բանկը բռնագանձում է Վճարային Քարտը, եթե հայտնաբերի Վճարային Քարտի գողացած լինելու, Քարտապանի կողմից այն անօրինական օգտագործելու փաստը կամ Քարտապանի կողմից Քարտային պայմանագրի դրույթների և այլ օրինական պահանջների խախտման դեպքում:
- Քարտապանը կարող է բլոկավորել իր Վճարային Քարտը՝ Վճարային Քարտը գողանալու, կորստի, վնասվելու և այլ դեպքերում, այցելելով Բանկ կամ զանգահարելով Բանկի (+374 10) 605555 կամ «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի (+374 10) 592222 հեռախոսահամարներով` հայտնելով Վճարային Քարտի ստացման հայտ-պայմանագրի/դիմումի մեջ իր կողմից նշված գաղտնաբառը:
- Քարտապանը կարող է բլոկավորել կամ ապաբլոկավորել իր Վճարային Քարտը «EvocaTouch» հավելվածի միջոցով` ներկայացնելով համապատասխան հայտ:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և այդ մասին Բանկին հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
- Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կանոններով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:
- Քարտապանը պարտավոր է հատուցել Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:
- Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:
- Վճարային քարտի օգտագործման ժամկետը լրանալուց առաջ քարտապանը դիմումի համաձայն կարող է վերաթողարկել այն:
- Վճարային քարտի ժամկետի ավարտից հետո այն չի վերաթողարկվում, եթե քարտի գործողության ժամկետի լրացմանը նախորդող 10 (տաս) օրվա ընթացքում քարտապանը չի տեղեկացրել իր վճարային քարտը վերաթողարկելու ցանկության մասին:
- Վերաթողարկված քարտը քարտապանին է տրամադրվում ոչ ուշ, քան հին քարտի ժամկետի ավարտից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
- Վերաթողարկում իրականացվում է նաև վճարային քարտի կամ PIN ծածկագրի կորստի, վնասվելու և քարտապանի ցանկությամբ այլ դեպքերում՝ համաձայն դիմումի:
- Վճարային Քարտով կամ դրա ռեկվիզիտների կիրառմամբ ցանկացած գործարքի կատարման և գործարքի հետ կապված խնդիրների (վճարային քարտի չվերադարձ, թղթադրամի չտրամադրում և այլն) առաջացման դեպքում Քարտապանը կարող է բողոքարկել` համաձայն դիմումի:
- Քարտապանը Բանկին քարտային գործառնության վերաբերյալ իր բողոքը կարող է ներկայացնել Վճարային Քարտի քաղվածքը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում՝ ներկայացնելով քարտով կատարված գործարքները հիմնավորող փաստաթղթեր: Նշված ժամկետում գործարքի/ների դիմաց բողոքարկում չստանալու դեպքում այդ գործարքը/ները համարվում են Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման ենթակա չեն:
- Ներկայացված դիմումը Բանկի կողմից ուսումնասիրվում է առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
- Դիմումի հիման վրա Բանկը իրականացնում է հետգանձման գործընթաց, որի արդյունքում բավարարում է Քարտապանի բողոքարկման դիմումը, եթե այն արդարացի է: Բանկը այլ բանկից հատուցում ստանալուց հետո՝ առավելագույնը 4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Քարտապանի հաշվի մնացորդի վերականգնում:
- Եթե Քարտապանը համաձայն չէ Բանկի կայացրած որոշման հետ, ապա գործընթացն իրականացվում է համաձայն Բանկում գործող «Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների կառավարման» կարգի պահանջների:
- Քարտապանի կողմից Բանկին անհիմն Գործարքի բողոքարկման դիմումների ներկայացման համար Բանկի սակագներով կարող են սահմանվել տուգանքներ:
- Քարտապանին տեղեկատվություն տրամադրվում է հեռախոսազանգերի միջոցով (նախապես Գաղտնաբառի միջոցով նույնականացնելով նրան), ինչպես նաև Քարտային հաշվի քաղվածքի միջոցով:
- Վճարային Քարտով իրականացվող գործառնությունների վերաբերյալ Քարտային հաշվի քաղվածքը Բանկը տրամադրում է Քարտապանի կողմից նախընտրելի եղանակով (էլեկտրոնային փոստով, նշված հասցեով կամ Բանկի տարածքում առձեռն), նվազագույնը մեկամսյա պարբերականությամբ:
- Քարտային հաշվի քաղվածքը չի ներառում հավաստագրված կամ չհավաստագրված դեռևս Բանկի կողմից չհաշվանցված գործարքը: Արդյունքում հնարավոր է տարբերություն իրական մնացորդի և քաղվածքում ներկայացված մնացորդի միջև:
- Քարտապանի ցանկության դեպքում Քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ կարող է տրամադրվել տեղեկանք: Տեղեկանքը տրամադրվում է հայտի ներկայացման նույն օրը, սակայն տեղեկանքում նշվում է հայտի ներկայացմանը նախորդող գործառնական օրվա ավարտի դրությամբ հաշվի մնացորդը: Եթե Քարտապանը ցանկանում է ստանալ Քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկանք հայտի ներկայացման օրվա դրությամբ, ապա տեղեկանքը տրամադրվում է հայտի ներկայացման հաջորդ օրը:
- Քարտապանի կողմից Վճարային քարտի պատվիրման Հայտ-պայմանագրով SMS տեղեկացումների վերաբերյալ նշում չկատարելը Բանկի կողմից դիտարկվում է որպես դրանց ստացման համար տրված համաձայնություն: Քարտապանն իրավունք ունի հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից համաձայն դիմումի: SMS տեղեկացման ծառայությունը թույլ է տալիս Քարտապանին ցանկացած հավաստագրման մասին ստանալ SMS հաղորդագրություն: Հաշվի առնելով այն, որ Վճարային քարտերով գործառնությունների մեծամասնությունն իրականացվում է հավաստագրում ստանալուց հետո, Քարտապանը հնարավորություն ունի արդյունավետ կերպով և ժամանակի իրական ռեժիմում տեղեկանալ ցանկացած հավաստագրվող գործարքի իրականացման մասին: Ծառայությունը հատկապես կարևոր է Վճարային Քարտի զեղծարար օգտագործումը կանխելու համար: Քարտային հաշվով գործառնությունների վերաբերյալ SMS տեղեկացման ծառայությունը թույլ է տալիս նաև վերահսկել անմիջապես Քարտապանի Քարտային հաշիվը: Ծառայության միջոցով Քարտապանը կարող է տեղեկանալ Քարտային հաշվի մնացորդի, Քարտային հաշվի ելքերի և մուտքերի մասին: SMS տեղեկացման ծառայության ակտիվացման դեպքում գործում է ինտերնետի միջոցով գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը: Այն նվազեցնում է online վճարումների կայքերում քարտով զեղծարարություններ կատարելու ռիսկերը: Քարտապանը համաձայն դիմումի կարող է ակտիվացնել USSD-ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Քարտապանին` iOS կամ Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնի միջոցով իրականացնել մնացորդի հարցում, մինի-քաղվածքի հարցում (մինչև 4-5 վերջին գործարքներ), քարտի բլոկավորում (Lost Card կարգավիճակ):
- Վճարային Քարտի փակումն իրականացվում է, եթե Քարտապանը ցանկանում է Վճարային Քարտի գործողության ժամկետը լրանալուց շուտ փակել իր Վճարային Քարտը՝ համաձայն դիմումի կամ Վճարային Քարտի ժամկետի ավարտի (եթե Քարտապանը չի ցանկանում այն երկարաձգել կամ Վճարային Քարտը վերաթողարկել) և սույն պայմանների 6.8.2 կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում:
- Առանձին դեպքերում Վճարային քարտի փակման համար կարող է սահմանվել սակագին համաձայն Բանկի սակագների և դրույքների:
- Պայմանագրի դադարեցման դեպքում հաճախորդը պարտավորություն է կրում նաև այն գործարքների հետևանքով պարտավորությունների առաջացման դեպքում վճարման համար, որոնք կատարվել են նախքան Պայմանագրի դադարեցումը:
- Վճարային քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը: Վճարային քարտի փակման դեպքում Քարտապանը պարտավոր է վերադարձնել այն Բանկ:
Հարգելի Հաճախորդ,
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագրի պահանջներից ելնելով իրավասու է հաճախորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, մասնավորապես հաճախորդներից պահանջվում է լրացնել վերջիններիս ԱՄՆ անձ կարգավիճակի նույնականացման համար պահանջվող հետևյալ ձևաթղթերը՝ Իրավաբանական անձ հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` Մոդել 2-ի համաձայն (FATCA) կամ Ֆիզիկական անձ (ներառյալ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների ինքնահայտարարագրման ձև FATCA նպատակների համար
- Բանկն իրավունք ունի հնարավոր զեղծարարությունների բացահայտման համար իրականացնել Քարտապանի քարտային գործարքների մոնիտորինգ։
- Բանկն իրավունք ունի հնարավոր զեղծարարությունների կանխարգելման նպատակով լրացուցիչ տեղեկատվություն կամ հավաստիացում ստանալու նպատակով իրականացնել հեռախոսազանգեր Քարտապանին։
Բանկը պատասխանատվություն չի կրում՝
- Հաճախորդի անհասանելիության կամ հաճախորդի կողմից տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով վերջինիս կրած վնասների համար։
- Երրորդ անձանց կողմից մատուցվող և շահագործվող կապուղիների կամ ցանցերի, էլեկտրամատակարարման համակարգերի կամ սարքավորումների խափանումների հետևանքով Քարտապանի կրած վնասների համար,
- Առևտրային կետերի կողմից առանց PIN-ծածկագրի մուտքագրման գործարքների մերժման հետևանքով Քարտապանի կրած վնասների համար,
- Առևտրային կամ սպասարկման կետերի կողմից քարտով իրականացվող գործարքի իրավաչափության ստուգման նպատակով կատարված գործողությունների հետևանքով Քարտապանի կրած վնասների համար,
- Քարտով իրականացված գործարքների գծով երրորդ անձանց կողմից կիրառված միջնորդավճարների համար,
- Առևտրային և սպասարկման կետերի կողմից գործարքների գծով սահմանված լրացուցիչ անվտանգային սահմանաչափերի կիրառման հետևանքով Քարտապանի կրած վնասների համար,
- NFC հնարավորությամբ քարտերի կիրառման հետևանքով քարտի տվյալները երրորդ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի կրած կորուստների համար:
- Մոբայլ (NFC) վճարումները Բանկի բջջային հավելվածի (այսուհետ` Հավելված) կամ մոբայլ սարքի վրա տեղադրված այլ ընկերության կողմից տրամադրվող համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով անհպում վճարումներ են, որոնց իրականացման համար անհրաժեշտ է Հավելվածում կամ Համակարգում կցել քարտը` ստեղծելով քարտի թոքենացված համարժեքը (այսուհետ` թոքենացված քարտ):
- Մոբայլ (NFC) վճարումները Բանկի բջջային հավելվածի (այսուհետ` Հավելված) կամ մոբայլ սարքի վրա տեղադրված այլ ընկերության կողմից տրամադրվող համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով (Apple Pay, Google Pay) անհպում վճարումներ են, որոնց իրականացման համար անհրաժեշտ է Հավելվածում կամ Համակարգում կցել քարտը` ստեղծելով քարտի թոքենացված համարժեքը (այսուհետ` թոքենացված քարտ):
- Հաճախորդը միևնույն քարտը կարող է թոքենացնել տարբեր մոբայլ սարքերի վրա տեղադրված Հավելվածներում (ստեղծելով մեկից ավելի թոքեն) կամ Համակարգերում` նույն քարտի համար ստեղծելով առավելագույնը 10 թոքեն:
- Հավելվածում քարտի թոքենացումը հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե մոբայլ սարքն ունի ապաբլոկավորման ակտիվացված պաշտպանիչ որևէ հնարավորություն (մատնահետք, դեմքով նույնականացում, PIN կամ այլ):
- Համակարգը գործում է IOS օգտատերերի` IOS13 և բարձր օպերացիոն համակարգերով մոբայլ սարքերի համար, և Android օգտատերերի` 10.2 և բարձր օպերացիոն համակարգերով մոբայլ սարքերի համար, որոնք ունեն NFC տեխնոլոգիայի կիրառման հնարավորություն:
- Քարտի թոքենացման գործընթացում հաճախորդի քարտի տվյալների անվտանգությունը երաշխավորված է` համապատասխան վճարային համակարգի կողմից սահմանված կանոնների համաձայն։
- Հնարավոր է թոքենիզացնել Բանկի կողմից թողարկված Visa տեսակի բոլոր քարտերը, ինչպես նաև Mastercard տեսակի քարտերը` բացառությամբ Cirrus Maestro տեսակի։
- Մոբայլ (NFC) վճարումները կարող են իրականացվել աշխարհի բոլոր առևտրի կետերում, որտեղ սպասարկվում են համապատասխան վճարային համակարգի քարտեր և որտեղ տեղադրված են անհպում սպասարկող POS տերմինալներ:
- Մոբայլ (NFC) վճարում կատարելու համար անհրաժեշտ է ապաբլոկավորել հեռախոսը` օգտագործելով հեռախոսի ապաբլոկավորման պաշտպանիչ մեթոդը (մատնահետք, դեմքով նույնականացում, PIN կամ այլ) և սմարթֆոնը մոտեցնել POS տերմինալին:
- Թոքենացված քարտով կատարված գործարքները հավասարազոր են ֆիզիկապես քարտով կատարված գործարքներին, և Քարտապանը իր կողմից թոքենացված քարտով կատարված վճարումների համար կրում է սույն Պայմաններով սահմանված նույն պատասխանատվությունը, ինչը գործում է ֆիզիկապես քարտով կատարված գործարքների համար։
- Մինչև քարտի թոքենացումը Հավելվածում կամ Համակարգում Քարտապանը պարտավոր է համոզվել, որ մոբայլ սարքում կամ Հավելվածում գրանցված են միայն իր նույնականացման տվյալները (մատնահետք, դեմքով նույնականացում, PIN կամ այլ), քանի որ միայն վերջիններս են հաշվի առնվելու թոքենացված քարտով կատարվող գործարքների հաստատման համար:
- Հավելվածը գործում է նաև առանց ինտերնետի հասանելիության` պայմանով, որ կատարված է թոքենացված քարտի բանալիների փոխանակում: Ինտերնետի հասանելիության առկայության յուրաքանչյուր 27-րդ (քսանյոթերորդ) օրը ինքնաշխատ կերպով կատարվում է թոքենացված քարտի բանալիների փոխանակում (թոքենների համարների վերալիցքավորում): Ուստի թոքենացված քարտով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 27 (քսանյոթ) օրը մեկ ունենալ ինտերնետին հասանելիություն:
- Եթե նախապես իրականացվել է քարտի թոքենիզացում, ապա թոքենով հնարավոր է կատարել գործարք նույնիսկ առանց ինտերնետի առկայության: Ինտերնետի հասանելիության առկայության յուրաքանչյուր 27-րդ (քսանյոթերորդ) օրը ինքնաշխատ կերպով կատարվում է թոքենացված քարտի բանալիների փոխանակում (թոքենների համարների վերալիցքավորում): Ուստի թոքենացված քարտով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 27 (քսանյոթ) օրը մեկ ունենալ ինտերնետին հասանելիություն:
- Թոքենացված քարտով կատարված գործարքների բողոքարկման կարգը նույնն է, ինչ սույն պայմաններով սահմանված` ֆիզիկական քարտով կատարված գործարքների դեպքում։
- Թոքենիզացված քարտերի տվյալներով սարքը կորցնելու, նույնականացման (աուտենտիֆիկացման) կամ թոքենացված քարտի տվյալները գողանալու կամ այլ անձանց հասանելի դառնալու դեպքում թոքենացված քարտի բլոկավորման նպատակով անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել Բանկի հետ։ Ընդ որում, նշված պահանջը չկատարելու դեպքում թոքենացված քարտերով կատարված գործարքների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
- Եթե ֆիզիկական քարտը բլոկավորված է Բանկի կողմից, ապա այդ քարտի թոքենացված քարտով գործարք հնարավոր չէ իրականացնել: Այն դեպքերում, երբ քարտը բլոկավորվում է քարտապանի կողմից, տվյալ քարտի թոքենիզացված քարտով գործարքների իրականացումը հնարավոր է:
- Քարտապանի կողմից թոքենացված քարտի բլոկավորման դեպքում ֆիզիկական քարտը չի բլոկավորվում:
- Սույն պայմանների թոքենացված քարտին վերաբերող դրույթները կիրառվում են միայն Քարտապանի կողմից քարտի թոքենացման և թոքենացված քարտի կիրառման առումով: Մոբայլ սարքի և Համակարգի մատակարարը, բջջային օպերատորը և Համակարգին միացված այլ կայքերը և ծառայություն մատուցող երրորդ անձինք ունեն իրենց սեփական պայմանագրերը և պայմանները, որոնց Քարտապանը պետք է հետևի և միայն այդ պայմանների և պայմանագրերով սահմանված կարգավորումների ընդունելի լինելու պարագայում այդ անձանց տրամադրի անձնական տվյալներ, օգտվի դրանց ծառայություններից կամ այցելի համապատասխան կայքեր:
- Քարտապանը պարտավոր է մինչև Համակարգում քարտի թոքենացումը ծանոթանալ ներգրավված երրորդ անձանց հետ պայմանագրերի պայմաններին:
- Մի՛ տեղադրեք Ձեր քարտի տվյալները կասկածելի կայքերում: Սոցիալական ցանցերում հղումները ավտոմատ տանում են մի տեղ, որտեղ մեկ հպումով/քլիկով կարող եք նրանց տրամադրել Ձեր անձնական ողջ տեղեկատվությունը: Օգտվե՛ք այնպիսի կայքերից, որոնք սկսվում են https:// գրառումով, քանզի վերջին s տառը կայքի ապահովության երաշխիքն է (secure): Ստուգե՛ք, ապա նոր վստահեք:
- Մի՛ տրամադրեք այլ անձանց Ձեր անձնական (անուն, ազգանուն, ծննդյան օր,ամսաթիվ և/կամ հասցե) կամ քարտի, (այդ թվում՝ PIN-կոդը) տվյալները: Եթե Ձեզ զանգահարող անձը ներկայանում է որպես բանկի աշխատող, ապա նրա հետ ստուգե՛ք Ձեր հաշվի վերաբերյալ տեղեկությունները:
- Երբեք մի՛ պատասխանեք կասկածելի sms հաղորդագրություններին: Ստուգե՛ք հեռախոսահամարը, որից եկել է հաղորդագրությունը: Եթե դա Բանկից է՝ զանգահարե՛ք Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 010-605555 հեռախոսահամարով և պարզաբանե՛ք Ձեզ հուզող հարցերը:
- Խուսափե՛ք անհայտ անձանց կամ անծանոթ կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց. ո՛չ հեռախոսազանգով, ո՛չ նամակով կամ էլ. փոստով, ո՛չ սոցիալական ցանցերով:
- Զերծ մնացե՛ք միջնորդ կազմակերպությունների կամ անհատների կողմից մատուցվող ծառայությունների օգնությունից, մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները, անձը հաստատող փաստաթղթերը, մոբայլ հավելվածի տվյալները երրորդ անձանց կամ կազմակերպություններին` ձեր փոխարեն լրացնելու վարկային հայտեր կամ ձեռք բերելու բանկային ծառայություններ` հեռահար հաղորդակցության միջոցների կիրառմամբ:
Օտարերկրյա քաղաքացիների սպասարկման պայմաններին և սակագներին ծանոթանալու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով կամ սկանավորել QR կոդը:
Փաստաթղթեր
- UnionPay Business Platinum քարտեր (Տեղեկատվական ամփոփոգիր)
- UnionPay Gold քարտեր (Տեղեկատվական ամփոփոգիր)
- Visa Vision քարտեր (Տեղեկատվական ամփոփագիր)
- Կենսաթոշակային քարտեր
- Նվեր քարտեր
- Վճարային քարտերի տրամադրման և օգտագործման պայմաններ 01.01.2024
- Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններ 01.03.2024
- Տեղեկատվական ամփոփագիր (Բանկային հաշիվներ) 08.12.2022
- Visa Digital քարտեր
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի կիրառմամբ EvocaTouch բջջային հավելվածով թվայնացված քարտերով գործարքների կատարման հիմնական պայմաններ և դրույթներ
- Դեբետային և վարկային քարտեր
- Visa Infinite քարտեր
- Տեղեկատվական ամփոփագիր (Վարկային պրոդուկտներ) 17․07.2024թ.
- USSD և 3D Secure ծառայություն
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ