
Evocabank-ը Dalma Garden Mall-ի հետ համատեղ ներկայացնում է Dalma Gift Card-ը:
21-րդ դարում տոներին Gift քարտ նվիրելը նորաձև է դարձել։ Դու որոշում՝ որքան գումար տալ, նրանք որոշում՝ որտեղ ծախսել:
Dalma Gift Card-ը նվերի իդեալական տարբերակ է, որը համապատասխանում է նվեր ընտրելու քո բոլոր պահանջներին։ Ընտրիր միայն քարտի գումարի չափը՝ 10,000-2,000,000 ՀՀ դրամի սահմաններում։
Քարտը հնարավորություն է տալիս գնումներ կատարել Dalma Garden Mall-ի խանութ-սրահների, սննդի, սպասարկման և ժամանցի բոլոր կետերում: Այն նախատեսված է բացառապես անկանխիկ տարբերակով գնումներ կատարելու համար քարտի ձեռքբերման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում։
Dalma Gift Card կարելի է ձեռք բերել Dalma Garden Mall-ի ինֆոկետից կամ Evocabank-ի բոլոր մասնաճյուղերից՝ անձնագրով կամ ID քարտով: Քարտը տրամադրվում է հենց տեղում՝ հատուկ նորաոճ ու նրբաճաշակ փաթեթավորմամբ։ Քարտը կարող ես պատվիրել նաև Dalma Garden Mall-ի կայքից՝ մուտքագրելով գումարը քարտին, որը կարող ես ստանալ ՀՀ ցանկացած կետից:
Կարող ես քարտը պատվիրել նաև սկանավորելով QR կոդը:

Քարտը տրամադրվում է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ դառնալով ցանկալի նվեր յուրաքանչյուրի համար:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ