Evoca Gift Card
Գնիր Evoca Gift Card, և լավագույն նվերը կլինի քոնը:

- Քարտը տրամադրվում է անվճար:
- Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս միջնորդավճար չի գանձվում:
- Քարտի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտը նվեր ստացած անձը պարտավոր է Քարտի գործողության ժամկետում ներկայանալ Բանկ՝ անձը հաստատող փաստաթղթով և Բանկի հետ կնքել Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր` ակտիվացնելով Քարտը:
- Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման:
- Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։
- Մնացորդային գումարը կարող է տրամադրվել բացառապես մնացորդի տեղափոխման միջոցով այլ Նվեր քարտի` Հաճախորդի /Նվեր Քարտը ստացած քարտապան/ դիմումի հիման վրա: Ընդ որում, մնացորդի տեղափոխում այլ Նվեր քարտի կատարվում է բացառապես արդեն իսկ Հաճախորդին Կցագրված և ժամկետանց/կորցրած/վնասված Նվեր քարտերի դեպքում: Գործարքի համար Բանկի կողմից գանձվում է համապատասխան միջնորդավճար:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձին փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ