Visa Business
Գործուղման մեկնելիս Ձեր ներկայացուցչական ծախսերը կարող եք հոգալ Visa Business քարտով։
Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել.
- Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
- Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
- Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
- Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:
Խորհուրդներ արտերկիր մեկնողներին.
Նախքան մեկնելը՝
- Ստուգե՛ք ձեր քարտի գործողության ժամկետի ավարտը (expiry date):
- Ստուգե՛ք Ձեր հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը:
- Գրի՛ առեք ձեր քարտի 16-նիշանոց համարը և բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել մեզ՝ արտերկրում ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում:
- Ճշտե՛ք մեզանից քարտով կատարվող վճարային սահմանաչափերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նշված սահմանաչափերը ձեզ չբավարարելու դեպքում կարող եք դիմել մեզ՝ դրանք ավելացնելու նպատակով (սահմանաչափերի գերազանցման հետևանքով գործարքիմերժումից խուսափելու համար):
Նշում. Պահպանե՛ք քարտով կատարված գործարքների անդորրագրերը և վերադառնալուց հետո համեմատե՛ք դրանք քաղվածքի գործարքների հետ: Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք հրաժարվել նշված ծառայությունից՝ ձեր դիմումի համաձայն): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:
Արտարժույթով գործառնություններ կատարելիս անհրաժեշտ է իմանալ.
- Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում:
- «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է «Արմենիան Քարդ»-ի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
- Այլ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է Visa վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ