Visa Classic
Կատարիր մինչև 20,000 ՀՀ դրամի անհպում գործարքներ Visa Classic քարտով՝ առանց PIN կոդի մուտքագրման:
Պատվիրել օնլայն
0.2%
|
Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում |
0.8%
|
Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում |
min 1,500 ֏
1%
|
Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում |
5,000 ֏
|
Տարեկան սպասարկում |
25,000 ֏
|
Տարեկան սպասարկում օտարերկրյա քաղաքացիների համար |
Evoca Visa Classic քարտն օժտված Է դրամական միջոցների անվտանգության ապահովման բարձր մակարդակով։ Այն միջազգային payWave տեխնոլոգիայով աշխատող չիպային քարտ է, որի շնորհիվ սպասարկման կետերում քարտը հատուկ վճարային տերմինալների մեջ տեղադրելու անհրաժեշտություն չի առաջանում: Սա նվազեցնում է քարտի հնարավոր կեղծման ռիսկը՝ ցանկացած վճարում դարձնելով պարզ, արագ և հեշտ: Պարզապես մոտեցրու քարտը հատուկ վճարային տերմինալներին, և գործարքը կհաստատվի հաշված վայրկյանների ընթացքում:
Աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ լինես, քո ֆինանսական միջոցները 24/7 սկզբունքով հասանելի կլինեն։ Դու կկարողանաս բանկոմատի միջոցով Evoca Visa Classic քարտից գումար կանխիկացնել և անկանխիկ վճարումներ կատարել աշխարհի բոլոր այն սպասարկման և առևտրի կետերում, որտեղ փակցված կլինի Visa տարբերանշանը։
Քարտը կարող ես պատվիրել և ստանալ առանց Բանկ այցելելու։ EvocaTOUCH հավելվածի միջոցով պարզ քայլերի հաջորդականությամբ կկարողանաս պատվիրել այն՝ նշելով այն հասցեն, որտեղից կցանկանաս ստանալ քարտը։ Կարևորելով մեր հաճախորդների ժամանակը՝ առաքման անվճար ծառայության միջոցով Հայաստանի ցանկացած կետում կտրամադրենք քո Evoca Visa Classic քարտը։
Evocabank-ը կօգնի կառավարել քո ժամանակն ու կատարել անվտանգ գնումներ
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ