Visa Digital
Պատվիրիր Evoca Digital քարտը հիմա EvocaTOUCH հավելվածով, և քարտը կակտիվանա րոպեների ընթացքում:
2%
|
Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում |
մինչև
4%
|
Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք |
1000 ֏
|
Միանվագ սպասարկում |
մինչև
0.5%
|
Քեշբեք |
«Քարտս մոռացել եմ մյուս պայուսակում», «Էլի կորցրել եմ քարտս», «Քարտս մնաց բանկոմատի մեջ»․․․
Ծանո՞թ արտահայտություններ են․ Evoca-ում դրանք այլևս ակտուալ չեն, քանի որ դու արդեն կարող ես ունենալ քո Evoca Digital քարտը՝ նոր հնարավորություններով, դիզայնով և ոճով։
Evoca Digital քարտը քեզ հետ կլինի ցանկացած վայրում, ցանկացած ժամի, իսկ օնլայն տիրույթում քո բոլոր վճարումները և գնումները կլինեն անհամեմատ արագ, հարմար և ապահով։
Evoca Digital քարտը Visa միջազգային վճարային համակարգի թվային քարտ է, որի միջոցով կարող ես իրականացնել քարտային բոլոր տեսակի գործարքներ՝ միայն այն տարբերությամբ, որ քարտը քեզ մոտ կլինի ոչ թե ֆիզիկապես, այլ քո EvocaTOUCH հավելվածում։
Թվային քարտը կարող ես կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:
Իսկ գիտե՞ս մեր առաջարկի մասին։
Պատվիրիր Evoca Digital քարտը հիմա EvocaTOUCH հավելվածով, և քարտը կակտիվանա րոպեների ընթացքում:
Ի դեպ, հավելվածում դու կգտնես Evoca Digital քարտի 5 դիզայն։ Կարող ես ընտրել քո սիրելի դիզայնը և փոփոխել այն երբ ցանկանաս։ Իսկ շուտով քեզ սպասվում են թվային քարտի դիզայնի շաաաատ նոր տարբերակներ:
Ինչպե՞ս պատվիրել Evoca Digital քարտ։
Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել EvocaTouch հավելված և անցնել Վճարային քարտերի բաժին
Քայլ 2․ Սեղմել ամենավերևի աջ անկյունի շրջանակի մեջ գտնվող «+» նշանը
Քայլ 3․ Ընտրել «Թվային քարտի բացման հայտ» հրահանգը
Քայլ 4․ Ընտրել թվային քարտի դիզայնը և հաստատել այն
Քայլ 5․ Ընտրել թվային քարտի արժույթը
Քայլ 6․ Վերբեռնել և կարդալ թվային քարտի պայմանները, որից հետո պայմաններին համաձայն լինելու վերաբերյալ կատարել համապատասխան նշում
Քայլ 7․ Սեղմել «Պատվիրել իմ թվային քարտը» հրահանգը
Ինչպե՞ս իմանալ պատվիրված թվային քարտի տվյալները։
- Քարտի համարը իմանալու համար սեղմել շրջանակի մեջ գտնվող «!» / «Մանրամասներ» նշանի վրա
- Սեղմել քարտի համարի աջ մասում գտնվող աչքի նշանի վրա
- CVV-ն իմանալու համար սեղմել թվային քարտի պատկերի CVV հատվածի աջ մասում գտնվող աչքի նշանի վրա և մուտքագրել հավելվածի գաղտնաբառը
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ