Հաճախ տրվող հարցեր
Հարցերի ցանկ
Բացահայտիր, թե ինչն է Evoca-ն դարձնում այդքան յուրահատուկ: Աշխատակիցներն ուրախ են, մոտիվացված, իսկ առավելությունների մեծ փաթեթն օգնում է հոգ տանել իրենց և ընտանիքների մասին:
Մեկ օգտատիրոջ կողմից ներկայացվող դիմումների քանակն անսահմանափակ է, սակայն խնդրում ենք դիմել միայն այն աշխատանքների համար, որում նշված պահանջներին և հմտություններին համապատասխանում եք:
Եթե Դուք դիմել եք հայտարարված ազատ աշխատատեղի համար և հայտնվել եք նախնական ընտրված թեկնածուների շարքում, ապա մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ հայտարարության ժամկետի ավարտից հետո`մեկ ամսվա ընթացքում:
Աշխատանքի ընդունման մեր գործընթացը մի քանի փուլից է կազմված: Առաջին փուլում թեստավորում չի իրականացվում: Հետագա փուլերի մասին ինֆորմացիան կարող եք գտնել «Ինչպես ընդունվել աշխատանքի Evocabank-ում» բաժնում: