Բանկային երաշխիքներ

Բանկային երաշխիքները կարող եք օգտագործել հետևյալ նպատակներով՝

  • պարտավորությունների կամ աշխատանքների կատարում,
  • կանխավճարի ստացում,
  • մրցութային առաջարկությունների և տենդերների մասնակցություն,
  • միջազգային առևտրի բանկային սպասարկում*,
  • Հայաստանի օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով:

*Միջազգային առևտրի բանկային սպասարկման նպատակով տրամադրվող երաշխիքներին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սահմանաչափերը և մարման ժամկետը մինչև 500,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ, մինչև 3 տարի մարման ժամկետով
Տոկոսադրույքը
  • Տարեկան 1-4%, նվազ.՝ 20,000 դրամ:
  • Եթե գանձման ենթակա տոկոսագումարը տրամադրվող երաշխիքի գործողության փաստացի կամ ամբողջ ժամանակահատվածի համար չի գերազանցում 20,000 դրամը, ապա ձեզանից գանձում ենք միանվագ վճար՝ 20,000 դրամ:
Միջնորդավճարները
  • Երաշխիքի պայմանների փոփոխում՝15,000 դրամ,
  • Երաշխիքի հետկանչում/չեղյալ համարում՝ 25,000 դրամ:
Ապահովվածության միջոցները (գրավը)
  • Գրավ կարող են հանդիսանալ՝
    • անշարժ և շարժական գույքը,
    • ավանդային կամ ընթացիկ հաշիվներին առկա դրամական միջոցները,
    • շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
    • ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
    • պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Առնվազն 1 տարվա մեր հաճախորդներին տրամադրում ենք նաև դրամական հոսքերով ապահովված երաշխիքներ՝ նրանց հաշվով կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով և մինչև 180 օր մարման ժամկետով:
  • Տրամադրվող երաշխիքի գումարի և գրավադրվող արժեքների հարաբերակցության սահմանաչափերը նույնն են, ինչ մեր կողմից բիզնես վարկերի համար սահմանված վարկ/գրավ հարաբերակցության սահմանաչափերը:
Պետական տուրքեր և այլ ծախսեր
  • Գրավի պայմանագրի վավերացման և գրանցման պետտուրք՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված չափերով:
  • Գրավադրվող արժեքների գնահատում՝ մեզ հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

Ուշադրություն՝

  • Երաշխիքի տրամադրման պայմանագրով մեր հանդեպ ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ձեր գրավադրած գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  • Երաշխիքի տրամադրման պայմանագրով ամրագրված տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում կիրառում ենք համապատասխան տույժեր՝ չվճարված տոկոսագումարների օրական 0,3-0,5%-ի չափով (համաձայն փոխադարձ կնքված պայմանագրի):

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները