Հարգելի Հաճախորդ,
Ձեր ռեզիդենտության կարգավիճակը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝
Մշտական բնակության վայր - Բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան), որտեղ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` գործող օրենսդրությամբ հաշվառված է եղել՝ ըստ մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի:
ՀՀ-ում բնակվելու օրերի քանակ – Օրացուցային օրերի քանակ, որի ընթացքում դուք շարունակաբար գտնվել եք Հայաստանի Հանրապետությունում։
Սեզոնային աշխատանք — ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:
Ծախսերի հիմնական մաս - Ձեր ամսական ընդհանուր եկամտից կատարվող ծախսերի գրեթե ամբողջ մասը։
ՀՀ քաղաքացի – Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձ։
Ձեր ռեզիդենտության կարգավիճակը պարզելու համար Դուք պետք է հաստատեք կամ մերժեք հետևյալ հարցադրումները՝
- Հայաստանի Հանրապետությունում ունեք մշտական բնակություն կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվում եք 1 տարուց ավելի
- Հայաստանի Հանրապետությունում բնակվում եք 1 տարուց պակաս
- ՈՒնեք սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունից դուրս,սակայն ծախսերի հիմնական մասը իրականացնում եք Հայաստանի Հանրապետությունում
- ՈՒնեք սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունում, սակայն ծախսերի հիմնական մասն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս
- ՈՒսանում եք կամ բուժման նպատակով գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում, սակայն հանդիսանում է այլ երկրի քաղաքացի
- ՈՒսանում եք կամ բուժման նպատակով գտնվում եք այլ երկրում, սակայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
- Դուք համարվում եք ՀՀ ռեզիդենտ, եթե Ձեր պատասխանները համապատասխանում են աղյուսակում սահմանված 1-ին, 3-րդ կամ 6-րդ չափանիշին, ընդ որում, այն դեպքերում, երբ 6-րդ չափանիշին համապատասխանելու դեպքում Դուք համապատասխանում եք նաև 2-րդ կամ 4-րդ չափանիշներին, ապա Ձեր ռեզիդենտությունը որոշվում է 6-րդ չափանիշի հիման վրա:
- Դուք համարվում եք ոչ ՀՀ ռեզիդենտ, եթե Ձեր պատասխանները համապատասխանում են աղյուսակում սահմանված 2-րդ, 4-րդ կամ 5-րդ չափանիշին, ընդ որում, այն դեպքերում, երբ 5-րդ չափանիշին համապատասխանելու դեպքում Դուք համապատասխանում է նաև 1-ին կամ 3-րդ չափանիշներին, ապա Ձեր ռեզիդենտությունը որոշվում է 5-րդ չափանիշի հիման վրա: