Ընդհանուր դրույթներ
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ) ժամկետային ավանդների (այսուհետ՝ Ավանդ) ներգրավում:
- Ավանդները ներգրավվում են՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
- Ավանդներն ընդունվում են ինչպես կանխիկ այնպես էլ անկանխիկ եղանակով: Ավանդների դիմաց հաշվեգրվող տոկոսագումարների վճարումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
- Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Ավանդի ներդրումը ձևակերպվում է Բանկի կողմից սահմանված ձևի Հայտ-պայմանագիրը ստորագրելով և/կամ էլեկտրոնային հայտ ներկայացնելով: Հայտ-պայմանագրում/էլ. հայտում նշվում է Ավանդի տեսակը, գումարը, արժույթը, ժամկետը, տոկոսադրույքը և ըստ անհրաժեշտության այլ պայմաններ:
- Ֆիզիկական անձ հանդիսացող Ավանդատուների ավանդները երաշխավորվում են համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի: Երաշխավորված ավանդների չափերի վերաբերյալ Հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքում, Ավանդների տեղեկատվական ամփոփագրում, ինչպես նաև Ավանդ ներդնելու դեպքում վերջինիս տրամադրվող ծանուցման միջոցով:
- Ավանդի գումարի վերադարձը կատարվում է Ավանդի պայմանագրի վերջին օրը, իսկ եթե տվյալ օրը ոչ աշխատանքային է, ապա հաջորդ աշխատանքային օրը:
- Հաշվեգրված տոկոսների վճարումը իրականացվում է համաձայն Հաճախորդի կողմից Հայտ-պայմանագրում/Պայմանագրում նշված տոկոսների վճարման պարբերականության:
- Ավանդների հետ կապված կանխիկ գործառնությունների միջնորդավճարները սահմանվում են Բանկի «Սակագներով և դրույքներով» (TRM14-0002-02/1), բացառությամբ ՌԴ ռուբլով ավանդների: Կանխիկ ՌԴ ռուբլով ներդրված Ավանդը վերադարձվում է կանխիկ ՌԴ ռուբլով, իսկ անկանխիկ ՌԴ ռուբլով ներդրված Ավանդը վերադարձվում է անկանխիկ ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարների գանձման: Անկանխիկ ՌԴ ռուբլով ներդրված Ավանդը կանխիկ ՌԴ ռուբլով վերադարձնելու դեպքում, գանձվում է վերադարձման օրը ՌԴ ռուբլու կանխիկացման համար սահմանված միջնորդավճարը: Կանխիկ ՌԴ ռուբլով ներդրված Ավանդը անկանխիկ ՌԴ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը կանխիկ ՌԴ ռուբլու մուտքագրման համար սահմանված միջնորդավճարը:
- Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, ինչպես նաև ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
- Ավանդատուն կարող է իր ներդրված ավանդի 90% չափով ստանալ վարկ կամ օվերդրաֆտ` իր ժամկետային ավանդի ապահովվածությամբ: Վարկը կամ օվերդրաֆտը տրամադրվում է ներդրված ավանդի արժույթով` ավանդի տոկոսադրույք գումարած 2% տարեկան տոկոսադրույքով: Վարկը կամ օվերդրաֆտը պետք է ամբողջությամբ մարվի մինչև ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը: Բանկում ռեսուրսների ներգրավման արդյունավետությունից և Բանկի և հաճախորդի փոխհարաբերություններից ելնելով` Բանկը կարող է ներգրավել սույն պայմաններից և սակագներից շեղումով ժամկետային ավանդները:
Սույն պայմաններից և սակագներից կարող են իրականացվել հետևյալ շեղումները.
- Ավանդի գումարի մասնակի նվազեցում առանց վաղաժամկետ տույժի կիրառման (առանց պայմանագրի դադարեցման,պահպանելով գործող տոկոսադրույքները),
- «Էվոկա Online» ավանդատեսակի տոկոսադրույքի կիրառում «Դասական» ավանդ ձևակերպելիս (Բանկի գործունեության վայրում)
- Ավանդի համալրման հնարավորության տրամադրում առանց համալրման նվազագույն շեմի և քանակի,
- Ավանդի տոկոսադրույքի շեղում գործող հրապարակային տոկոսադրույքից +1 % (ներառյալ «Էվոկա Online» ավանդատեսակը):
Նշված շեղումով ժամկետային ավանդների ներգրավումը հաստատելու իրավասություն ունեն Բանկում առաջին կարգի ստորագրություն ունեցող անձինք: Շեղումներով ժամկետային ավանդների ներգրավման դեպքում, կողմերի իրավահարաբերությունները կարգավորող փաստաթղթերի (ավանդային պայմանագրեր, համաձայնագրեր հայտ-պայմանագրեր և այլն) ստորագրման իրավասությունը պատկանում է բացառապես Բանկում առաջին կարգի ստորագրություն ունեցող անձանց:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Հաճախորդը (ստորև նաև՝ Ավանդատու) կարող է ավանդ ներդնել ինչպես «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գործունեության վայրում (գլխամասային գրասենյակ և մանսաճյուղեր), այնպես էլ Բանկի հեռակառավարման համակարգերի (EvocaMobile, EvocaTouch) միջոցով։
- Հեռակառավարման համակարգերի միջոցով ավանդ ներդնելու համար Հաճախորդը պետք է նախապես հանդիսանա Բանկի հաշվետեր հաճախորդ և Բանկից ստացած լինի նշված համակարգեր մուտք գործելու գաղտնաբառերը։
- Ավանդների ներդրումը, դրանց դիմաց հաշվեգրված տոկոսագումարների վճարումը Ավանդատուի ցանկությամբ կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
- Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում սոցիալական քարտ չի պահանջվում)։
- Բանկի գործունեության վայրում ավանդ ներդնելու նպատակով Հաճախորդը լրացնում է
հայտ-պայմանագիր, որում նշում է Ավանդի տեսակը, արժույթը, գումարը, ժամկետը, տոկոսագումարների վճարման ցանկալի պարբերականությունը և ստորագրությամբ հավաստում է տվյալ ավանդի ներգրավման պայմանների և սակագների վերաբերյալ իր համաձայն լինելու փաստը: - Բանկը, հաշվի առնելով Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվությունը և օրենսդրական պահանջները («Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք, «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ» ԱՄՆ օրենք և այլն), կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լրացնել այլ անհրաժեշտ ձևաթղթեր կամ հավաքագրել այլ պահանջվող տեղեկատվություն։
- Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորվում են համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
- Ավանդի ներդրման համար Հաճախորդի համար բացվում է ավանդի արժույթով ընթացիկ հաշիվ, որի համար սպասարկման միջնորդավճար չի գանձվում: Բացված ընթացիկ հաշիվը Հաճախորդի կողմից պետք է օգտագործվի միայն տվյալ Ավանդի գծով գործարքների (համալրում, տոկոսների վճարում և այլն) կատարման համար:
- Ավանդի գումարի վերադարձը կատարվում է ավանդային պայմանագրի վերջին օրը, իսկ եթե տվյալ օրը ոչ աշխատանքային է, ապա հաջորդ աշխատանքային օրը:
- Արտարժույթով ավանդների ներդրման դեպքում արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկը կրում է Հաճախորդը։
- Ավանդների հետ կապված կանխիկ գործառնությունների միջնորդավճարները, բացառությամբ ՌԴ ռուբլով ավանդների, սահմանվում են Բանկի «Սակագներով և դրույքներով» (TRM14-0002-02/1):
- Կանխիկ եղանակով ներդրված ավանդները կանխիկ եղանակով վերադարձվելու դեպքում կանխիկացման միջնորդավճարներ չեն գանձվում։
- Անկանխիկ եղանակով ներդրված ավանդները (այլ ֆինանսական հաստատություններից փոխանցված գումարներ) կանխիկ եղանակով վերադարձնելու դեպքում Բանկի կողմից կիրառվում են կանխիկացման միջնորդավճարներ՝ համաձայն տվյալ օրվա դրությամբ Բանկի սակագներով սահմանված դրույքաչափերի։
- Կանխիկ ՌԴ ռուբլով ներդրված Ավանդը անկանխիկ ՌԴ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը կանխիկ ՌԴ ռուբլու մուտքագրման համար սահմանված միջնորդավճարը:
- 25,000,000 ՀՀ դրամից, 50,000 ԱՄՆ դոլարից, 40,000 Եվրոյից և 3,000,000 ՌԴ ռուբլուց ավել գումար ներդնելու դեպքում սահմանվում են պայմանագրային տոկոսադրույքներ:
- Ավանդատուն կարող է իր ներդրված ավանդի մինչև 90 % չափով ստանալ վարկ կամ օվերդրաֆտ` իր ժամկետային ավանդի ապահովվածությամբ: Վարկը կամ օվերդրաֆտը տրամադրվում է ներդրված ավանդի արժույթով` ավանդի տոկոսադրույք գումարած 2 % տարեկան տոկոսադրույքով: Վարկը կամ օվերդրաֆտը պետք է ամբողջությամբ մարվի մինչև ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը:
- Մինչև ավանդային պայմանագրի ժամկետի լրանալը Հաճախորդը կարող է ավանդի երկարաձգման կամ նոր ժամկետով վերակնքման իրավունքը լիազորել երրորդ անձի` Բանկի համապատասխան լիազոր ներկայացուցչի ներկայությամբ Բանկի տարածքում կազմված և ստորագրված լիազորագրի հիման վրա:
- Ավանդատուն ավանդի և հաշվեգրված տոկոսների տնօրինման իրավունքը կարող է լիազորել այլ անձի՝ նոտարական կարգով վավերացված լիազորագրի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի վավերացված լիազորագրին հավասարեցված լիազորագրի և օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների (հյուպատոսների) հաստատած լիազորագրի հիման վրա:
- Եթե Ավանդատուն Ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել Ավանդի գումարը և հաշվարկված տոկոսագումարները, ապա Բանկը Ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները փոխանցում է Ավանդատուի համար բացված ընթացիկ հաշվին կամ Ավանդատուի կողմից ավանդը ներդնելու ժամանակ հայտ-պայմանագրում այդ նպատակի համար նշված հաշվեհամարին:
- Հաճախորդը կարող է ներդնել Ավանդ հօգուտ երրորդ անձի: Երրորդ անձը Ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը Բանկի սահմանած ձևանմուշով Բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, եթե երրորդ անձը անչափահաս է, ապա նշված պահանջը նա կարող է Բանկ ներկայացնել 18 (տասնութ) տարին լրանալուց հետո, իսկ մինչ այդ` նման իրավունքը վերապահված է անչափահաս անձի օրինական ներկայացուցիչներին: Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքների վրա հիմնված պահանջը Բանկ ներկայացնելը՝ ավանդը տնօրինում է ավանդը ներդնող անձը:
- Բանկը իրավունք ունի հօգուտ երրորդ անձի ավանդ ներդրվելու դեպքում Ավանդատուից պահանջել երրորդ անձի նույնականացման համար բավարար տեղեկատվության տրամադրում: Գործարքի օրինականության վերաբերյալ կասկածների կամ երրորդ անձին նույնականացնելու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի հրաժարվել հօգուտ երրորդ անձանց Ավանդի պայմանագիր կնքելուց:
- Ավանդի գաղտնիությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ավանդի պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ՀՀ օրենսդրության համաձայն իրավասու մարմինների պահանջով Ավանդի գումարի վրա բռնագանձում տարածելու կամ այլ կերպ Ավանդի գումարն ավանդային հաշվից ելքագրելու Բանկի համար պարտադիր պահանջ ստացվելու դեպքերում:
- Հեռակառավարման համակարգերի միջոցով ավանդի ներդրումը իրականացվում է Հաճախորդի ներկայացրած էլեկտրոնային Հայտի հիման վրա (նշվում է ավանդի տեսակը, ավանդի գումարը, ավանդի արժույթը, ժամկետը, տոկոսադրույքը, տոկոսների վճարման պարբերականությունը և ավանդի ներդրման այլ էական պայմաններ)։ Հաճախորդի ներկայացրած Ավանդի Հայտի հիման վրա Բանկը ձևակերպում է սահմանված ձևի ավանդային պայմանագիր, որը էլեկտրոնային եղանակով հաստատվում է Հաճախորդի կողմից: Ավանդի մուտքը հավաստող փաստաթուղթ է համարվում Ավանդատուի անձնական օգտագործման հեռակառավարման համակարգում արտացոլված մուտքը հավաստող տվյալները:
- Հեռակառավարման համակարգերի միջոցով նույն գործառնական օրվա ընթացքում ներկայացված ավանդի ներդրման հայտը Բանկի կողմից ընդունվում է ի կատարման տվյալ գործառնական օրվա ընթացքում և պայմանագիրը համարվում է կողմերի միջև կնքված տվայլ օրը:
- Գործառնական օրից դուրս ներկայացված էլեկտրոնային ավանդային հայտերի դեպքում ավանդային պայմանագիրը կնքված է համարվում հաջորդ գործառնական օրը:
- Հեռակառավարման համակարգերի միջոցով Հաճախորդը կարող է ավանդ ներդնել միայն իր անունից: Հեռակառավարման համակարգերի միջոցով ձևակերպված ավանդների դեպքում Բանկը Հաճախորդին է ուղարկում ավանդի ձևակերպումը հաստատող, Բանկի կողմից սահմանված եղանակով հաղորդագրություն (SMS հաղորդագրություն, PUSH, E-mail և այլն) կամ ավանդի բացումը մերժելու մասին հաղորդագրություն:
- Հաճախորդն իրավունք ունի Բանկի գործունեության վայրում թղթային ձևով ստանալ Հեռակառավարման համակարգերով ներդրված Ավանդի մուտքագրումը հավաստող փաստաթղթերի օրինակները, ինչպես նաև ավանդային հաշիվների քաղվածքները:
- Ավանդի դիմաց տոկոսագումարների հաշվարկը կատարվում է դրա փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով: Ներդրված ավանդի յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկվում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար 1/366 հարաբերակցությամբ:
- Տոկոսագումարները հաշվարկվում են ավանդը ներդնելու օրվանից սկսած՝ մինչև ավանդը վերադարձնելու օրվան նախորդող օրը: Ավանդադրման օր է համարվում Ավանդատուի անվամբ բացված ավանդային հաշվին դրամական միջոցների փաստացի մուտքագրման օրը:
- Ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են կանխիկ և անկանխիկ եղանակով: Եթե վճարման օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր է, ապա վճարումը կատարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
- Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել ինչպես այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, այնպես էլ ՀՀ դրամով` փոխարկման համար հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
- Հաճախորդին (ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին) վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման՝ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի, ընդ որում Բանկը, հանդիսանալով հարկային գործակալ, համապատասխան եկամտային հարկի գումարները գանձում է Ավանդատուի հաշվեգրված և վճարման ենթակա տոկոսագումարներից:
- Ավանդատուի պահանջով ավանդի գումարը ժամկետից շուտ վերադարձվելու դեպքում Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ: Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են տվյալ պահին վերահաշվարկի համար Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով և Ավանդի գումարից գանձվում է վճարված տոկոսագումարները, եթե Ավանդի տվյալ տեսակի համար Բանկի կողմից այլ պայմաններ նախատեսված չեն:
Ուշադրություն՝
Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվում ենք ԱՆՎԱՆԱԿԱՆ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին (Կանոնակարգ 8-02) կարող եք ծանոթանալ www.cba.am կայքում:
- Պայմանագրի գործողության ընթացքում առնվազն երեսնօրյա պարբերականությամբ Բանկը Ավանդատուի կողմից նախընտրելի հաղորդակցման եղանակով վերջինիս կտրամադրի յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ համապատասխան քաղվածք:
- Այլ դեպքերում Ավանդատուի պահանջով Բանկը կտրամադրի քաղվածք, քաղվածքի կրկնօրինակ կամ այլ տեղեկատվության՝ համաձայն Բանկի կողմից սահմանված սակագների։
1. Ավանդի գումարի հատուցումը և հատուցման չափերը երաշխավորված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով: Երաշխավորվող սահմանաչափերն են՝
Ավանդի արժութային կառուցվածքը |
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
|
Եթե դրամային ավանդը |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է |
|||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
16 միլիոն |
7 միլիոն |
16 միլիոն ՀՀ դրամ |
7 միլիոն ՀՀ դրամ |
2. Բանկում Հաճախորդի ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ։
- ՀՀ քաղաքացի հանդիսացող ավանդատուի ցանկության դեպքում Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման
- Տրամադրվող վճարային քարտի տեսակները ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.
Արժույթ |
Mastercard Standart/ Visa Classic |
Mastercard Gold/Visa Gold |
VISA Infinite |
ՀՀ դրամ |
500.000 – 25.000.000 |
25.000.001 –50,000,000 |
50,000,001 և ավել |
ԱՄՆ դոլար |
1000 - 50.000 |
50.001 – 100,000 |
100,001 և ավել |
Եվրո |
1000 – 40.000 |
40.001 – 100,000 |
100,001 և ավել |
ՌԴ ռուբլի |
60.000 – 3.000.000 |
3.000.001 – 7,000,000 |
7,000,001 և ավել |
Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի: Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների:
1. Տոկոսագումարների հաշվարկման բանաձևն է`
I=(P x t/365 x r)-10% (եկամտային հարկ)
որտեղ`
I` տոկոսագումար
P` ներդրված ավանդի գումար
r` տարեկան անվանական տոկոսադրույք
t` ավանդի ներդրման օրերի քանակ
2. Տոկոսագումարների հաշվարկման օրինակ՝
Ենթադրենք ներդրվել է ժամկետային ավանդ հետևյալ պայմաններով`
Ներդրված ավանդի գումար` 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ
Ավանդի ներդրման ժամկետ` 1 տարի (365 օր)
Տարեկան անվանական տոկոսադրույք` 12 %
Տոկոսագումարների վճարումը` պայմանագրի ժամկետի վերջում
Ելնելով վերոհիշյալ բանաձևից և ներդրվող ավանդի պայմաններից` հաշվարկենք տարեկան տոկոսագումարների չափը`
I=(1 000 000 x 363*/365 x 0.12)-10%
Որտեղից`
I=107 408.22 ՀՀ դրամ
*ավանդի ներդրման օրերի քանակից նվազեցված 2 օր` ավանդը ձևակերպելու և վերադարձնելու օրերը:
8.1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում
ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» Կանոնակարգ 8/02»-ով սահմանված հետևյալ բանաձևը՝
APY=(1+r/ո)n-1,
որտեղ` APY - տարեկան տոկոսային եկամտաբերությունն է.
r - տարեկան պարզ տոկոսադրույքն է.
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
8.2. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման օրինակ` տոկոսագումարների կանոնավոր ամսական կապիտալիցմամբ
Ենթադրենք ներդրվել է ժամկետային ավանդ հետևյալ պայմաններով`
Ավանդի ներդրման ժամկետ` 1 տարի (365 օր)
Տարեկան անվանական տոկոսադրույք` 12%
Տոկոսների կապիտալացումների հաճախականություն` ամսական` տարվա ընթացքում 12 անգամ, յուրաքանչյուր ամսվա ժամանակահատվածի վերջում:
Ելնելով տոկոսային եկամտավերության հաշվարկման բանաձևից`
APY=(1+0.12/12)12-1
Որտեղից`
APY=0.126825x100=12.7%
8.3. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման օրինակ` տոկոսագումարների կապիտալացմամբ պայմանագրի վերջում
Ենթադրենք ներդրվել է ժամկետային ավանդ հետևյալ պայմաններով`
Ավանդի ներդրման ժամկետ` 1 տարի (365 օր)
Տարեկան անվանական տոկոսադրույք` 12%
Տոկոսների կապիտալացումների հաճախականություն` պայմանագրի ժամկետի վերջում
Ելնելով վերոհիշյալ բանաձևից և ներդրվող ավանդի պայմաններից` հաշվարկենք տարեկան տոկոսային եկամտաբերության չափը`
APY=(1+0.12/1)11-1
Որտեղից`
APY=0.12x100=12%
Տարեկան տոկոսային եկամտաբերությանը ըստ ավանդատեսակների` հաշվարկված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված կարգով, կարող եք ծանոթանալ ստորև`
ԱՏ-անվանական տոկոսադրույք
ՏՏԵ-տարեկան տոկոսային եկամտաբերություն
ԴԱՍԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||||
Արժույթ |
91-180 օր |
181-365 օր |
366-545 օր |
546-730 օր |
731-1095 օր |
|||||
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
|
Տոկոսների ամսական վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.64% |
7.50% |
7.76% |
9.00% |
9.38% |
9.50% |
9.92% |
10.00% |
10.47% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.78% |
3.75% |
3.82% |
4.25% |
4.33% |
4.75% |
4.85% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.26% |
1.75% |
1.76% |
2.25% |
2.27% |
2.75% |
2.78% |
RUR |
4.75% |
4.85% |
5.25% |
5.38% |
5.75% |
5.90% |
- |
- |
- |
- |
Տոկոսների եռամսյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.61% |
7.50% |
7.71% |
9.00% |
9.31% |
9.50% |
9.84% |
10.00% |
10.38% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.78% |
3.75% |
3.80% |
4.25% |
4.32% |
4.75% |
4.84% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.26% |
1.75% |
1.76% |
2.25% |
2.27% |
2.75% |
2.78% |
RUR |
4.75% |
4.84% |
5.25% |
5.35% |
5.75% |
5.87% |
- |
- |
- |
- |
Տոկոսների կիսամյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.58% |
7.50% |
7.64% |
9.00% |
9.20% |
9.50% |
9.72% |
10.00% |
10.25% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.77% |
3.75% |
3.79% |
4.25% |
4.30% |
4.75% |
4.81% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.25% |
1.75% |
1.76% |
2.25% |
2.26% |
2.75% |
2.77% |
RUR |
4.75% |
4.81% |
5.25% |
5.32% |
5.75% |
5.83% |
- |
- |
- |
- |
Տոկոսների տարեկան կամ ժամկետի վերջում վճարելու դեպքում |
||||||||||
AMD |
6.00% |
6.00% |
8.00% |
8.00% |
9.50% |
9.50% |
10.00% |
10.00% |
10.50% |
10.50% |
USD |
2.00% |
2.00% |
3.00% |
3.00% |
4.00% |
4.00% |
4.50% |
4.50% |
5.00% |
5.00% |
EUR |
1.00% |
1.00% |
1.50% |
1.50% |
2.00% |
2.00% |
2.50% |
2.50% |
3.00% |
3.00% |
RUR |
5.00% |
5.00% |
5.50% |
5.50% |
6.00% |
6.00% |
- |
- |
- |
- |
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||
Արժույթ |
ԱՏ |
ՏՏԵ |
AMD |
9.50% |
9.50% |
USD |
4.50% |
4.50% |
ԷՎՈԿԱ ONLINE ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||||
Արժույթ |
91-180 օր |
181-365 օր |
366-545 օր |
546-730 օր |
731-1095 օր |
|||||
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
|
Տոկոսների ամսական վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.64% |
7.50% |
7.76% |
9.25% |
9.65% |
9.75% |
10.20% |
10.25% |
10.74% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.78% |
4.00% |
4.07% |
4.50% |
4.59% |
5.00% |
5.12% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.26% |
2.00% |
2.02% |
2.50% |
2.53% |
3.00% |
3.04% |
RUR |
4.75% |
4.85% |
5.25% |
5.38% |
5.75% |
5.90% |
- |
- |
- |
- |
Տոկոսների եռամսյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.61% |
7.50% |
7.71% |
9.25% |
9.57% |
9.75% |
10.11% |
10.25% |
10.65% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.78% |
4.00% |
4.06% |
4.50% |
4.58% |
5.00% |
5.09% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.26% |
2.00% |
2.02% |
2.50% |
2.52% |
3.00% |
3.03% |
RUR |
4.75% |
4.84% |
5.25% |
5.35% |
5.75% |
5.87% |
- |
- |
- |
- |
Տոկոսների կիսամյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.50% |
5.58% |
7.50% |
7.64% |
9.25% |
9.46% |
9.75% |
9.99% |
10.25% |
10.51% |
USD |
1.75% |
1.76% |
2.75% |
2.77% |
4.00% |
4.04% |
4.50% |
4.55% |
5.00% |
5.06% |
EUR |
0.75% |
0.75% |
1.25% |
1.25% |
2.00% |
2.01% |
2.50% |
2.52% |
3.00% |
3.02% |
RUR |
4.75% |
4.81% |
5.25% |
5.32% |
5.75% |
5.83% |
- |
- |
- |
- |
Տոկոսների տարեկան կամ ժամկետի վերջում վճարելու դեպքում |
||||||||||
AMD |
6.00% |
6.00% |
8.00% |
8.00% |
9.75% |
9.75% |
10.25% |
10.25% |
10.75% |
10.75% |
USD |
2.00% |
2.00% |
3.00% |
3.00% |
4.25% |
4.25% |
4.75% |
4.75% |
5.25% |
5.25% |
EUR |
1.00% |
1.00% |
1.50% |
1.50% |
2.25% |
2.25% |
2.75% |
2.75% |
3.25% |
3.25% |
RUR |
5.0% |
5.00% |
5.5% |
5.50% |
6.0% |
6.00% |
- |
- |
- |
- |
ՍԻՄՖՈՆԻԿ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||||||||||
Արժույթ |
91-180 օր |
181-365 օր |
366-545 օր |
546-730 օր |
731-1095 օր |
|||||
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
ԱՏ |
ՏՏԵ |
|
Տոկոսների ամսական վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.75% |
5.90% |
7.75% |
8.03% |
9.25% |
9.65% |
9.75% |
10.20% |
10.25% |
10.74% |
USD |
2.00% |
2.02% |
3.00% |
3.04% |
4.00% |
4.07% |
4.50% |
4.59% |
5.00% |
5.12% |
EUR |
1.00% |
1.00% |
1.51% |
1.51% |
2.00% |
2.02% |
2.50% |
2.53% |
3.00% |
3.04% |
RUR |
5.00% |
5.12% |
5.64% |
5.64% |
6.00 % |
6.17% |
- |
- |
- |
- |
Տոկոսների եռամսյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.75% |
5.87% |
7.75% |
7.98% |
9.25% |
9.57% |
9.75% |
10.11% |
10.25% |
10.65% |
USD |
2.02% |
2.02% |
3.00% |
3.03% |
4.00% |
4.06% |
4.50% |
4.58% |
5.00% |
5.09% |
EUR |
1.00% |
1.00% |
1.50% |
1.51% |
2.00% |
2.02% |
2.50% |
2.52% |
3.00% |
3.03% |
RUR |
5.00% |
5.09% |
5.50% |
5.61% |
6.00% |
6.14% |
- |
- |
- |
- |
Տոկոսների կիսամյակային վճարման դեպքում |
||||||||||
AMD |
5.75% |
5.83% |
7.75% |
7.90% |
9.25% |
9.46% |
9.75% |
9.99% |
10.25% |
10.51% |
USD |
2.00% |
2.01% |
3.00% |
3.02% |
4.00% |
4.04% |
4.50% |
4.55% |
5.00% |
5.06% |
EUR |
1.00% |
1.00% |
1.50% |
1.51% |
2.00% |
2.01% |
2.50% |
2.52% |
3.00% |
3.02% |
RUR |
5.00% |
5.06% |
5.50% |
5.58% |
6.00% |
6.09% |
- |
- |
- |
- |
Տոկոսների տարեկան կամ ժամկետի վերջում վճարելու դեպքում |
||||||||||
AMD |
6.25% |
6.25% |
8.25% |
8.25% |
9.75% |
9.75% |
10.25% |
10.25% |
10.75% |
10.75% |
USD |
2.25% |
2.25% |
3.25% |
3.25% |
4.25% |
4.25% |
4.75% |
4.75% |
5.25% |
5.25% |
EUR |
1.254% |
1.25% |
1.75% |
1.75% |
2.25% |
2.25% |
2.75% |
2.75% |
3.25% |
3.25% |
RUR |
5.25% |
5.25% |
5.75% |
5.75% |
6.25% |
6.25% |
- |
- |
- |
- |
Հարգելի Հաճախորդ,
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագրի պահանջներից ելնելով իրավասու է հաճախորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, մասնավորապես հաճախորդներից պահանջվում է լրացնել վերջիններիս ԱՄՆ անձ կարգավիճակի նույնականացման համար պահանջվող հետևյալ ձևաթղթերը՝ Իրավաբանական անձ հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` Մոդել 2-ի համաձայն (FATCA) կամ Ֆիզիկական անձ (ներառյալ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների ինքնահայտարարագրման ձև FATCA նպատակների համար