Ավանդների սակագներ
Մանկական ավանդ
Նվազագույն գումար |
Տարեկան տոկոսադրույք |
100,000 ՀՀ դրամ |
9.5 % |
250 ԱՄՆ դոլար |
4.5 % |
1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական անձանցից, հօգուտ երեխաների Ավանդ ներդնելու պայմանով՝ 2 տարուց մինչև երեխայի 18 տարին լրանալը:
2. Որպես ավանդատու կարող են հանդես գալ ինչպես երեխաների օրինական ներկայացուցիչները (ծնողները, խնամակալները), այնպես էլ երրորդ անձիք:
3. Տոկոսագումարների վճարումը կամ կապիտալացումը իրականացվում է ամենամյա պարբերականությամբ:
4. Ավանդը կարող է համալրվել (ավելացվել)՝ սկսած նվազագույնը 40,000 ՀՀ դրամից կամ 100 ԱՄՆ դոլարից: Մեկ ամսվա ընթացքում համալրումների ընդհանուր գումարը 5,000,000 ՀՀ դրամը կամ 10,000 ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է Բանկի Վարչության որոշումը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:
5. Հօգուտ երեխաների բացված ժամկետային ավանդները տնօրինվում են երեխայի օրինական ներկայացուցիչների կամ երրորդ անձանց կողմից, օրենքով նախատեսված դեպքերում մինչև երեխայի 18 տարին լրանալը:
6. Կնքման օրից սկսած 2 տարվա ընթացքում պայմանագիրը դադարեցնելու դեպքում իրականացվում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:
2 տարին լրանալուց հետո պահպանվում են մինչև վերջին կապիտալացումը (վճարումը) հաշվարկված տոկոսագումարները, իսկ կապիտալացումից (վճարումից) հետո ընկած ժամանակահատվածի համար կատարվում է տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:
7. Պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հետո և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տարի Ավանդի տոկոսադրույքը վերանայվում է՝ հիմք ընդունելով վերանայման պահին Բանկում գործող «Դասական» Ավանդատեսակի 366 օր ժամկետի համար սահմանված համապատասխան արժույթի տոկոսադրույքը:
8. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:
Լրացուցիչ պայմաններ
1. ՀՀ քաղաքացի հանդիսացող ավանդատուի ցանկության դեպքում Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման.
2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.
Ավանդի արժույթ/Քարտի տեսակ |
MasterCard Standart/ Visa Classic |
MasterCard Gold/Visa Gold |
VISA Infinite |
ՀՀ դրամ |
500,000 – 25,000,000 |
25,000,000 –50,000,000 |
50,000,000 և ավել |
ԱՄՆ դոլար |
1,000 – 50,000 |
50,000 – 100,000 |
100,000 և ավել |
Եվրո |
1,000 – 40,000 |
40,000 – 100,000 |
100,000 և ավել |
ՌԴ ռուբլի |
60,000 – 3,000,000 |
3,000,000 – 7,000,000 |
7,000,000 և ավել |
Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի: Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը
Տարեկան տոկոսային եկամտաբերությանը ըստ ավանդատեսակների` հաշվարկված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված կարգով, կարող եք ծանոթանալ ստորև`
ԱՏ-անվանական տոկոսադրույք
ՏՏԵ-տարեկան տոկոսային եկամտաբերություն
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||
Արժույթ |
ԱՏ |
ՏՏԵ |
ՀՀ դրամ |
9.50% |
9.50% |
ԱՄՆ դոլար |
4.50% |
4.50% |