Նկարագիրը և հնարավորությունները
EvocaOnline-ը բանկային հաշիվների հեռակառավարման ինտերնետ-բանկ համակարգ է, որի միջոցով կարող եք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները: EvocaOnline-ից կարող եք օգտվել մեր կայքի համապատասխան հղման միջոցով: Համակարգի միջոցով կարող եք՝
- Դիտել տարաբնույթ տեղեկատվություն.
- բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները,
- հաշիվների,վճարային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները,
- վճարային քարտերի օնլայն մնացորդները,
- վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը,
- ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը,
- արտարժույթի փոխարժեքները:
- Կատարել գործարքներ.
- փոխանցումներ`միջազգային և Հայաստանի տարածքում (նաև խմբային),
- արտարժույթի փոխանակումներ,
- վարկի մարումներ,
- ավանդի բացում և համալրումներ,
- կոմունալ վճարումներ (նաև խմբային),
- բյուջետային փոխանցումներ,
- գույքահարկի վճարումներ,
- կանխիկացումներ,
- փաստաթղթերի չեղարկում:
- Ինչպես նաև.
- ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն),
- ներմուծել տվյալներ xml ֆորմատով ֆայլից,
- ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ):
Ուշադրություն.
- EvocaOnline հավելվածով գործարքներ կատարելիս գործում է միջնորդավճարների կիրառման շահավետ զեղչային համակարգ:
- Ծանոթացեք մեր Evoca Online ավանդատեսակին, որի ներդրման պարագայում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ (մեր կողմից արաջարկվող այլ ավանդատեսակների համեմատ):
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անվտանգությունը
- Համակարգն առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր EvocaOnline համակարգի օգտատերերին առաջարկում ենք Vasco Token Digipass GO-6 սարք:
- Vasco Token Digipass GO-6 անվտանգության սարքը մեր սեփականությունն է, որը տրամադրում ենք ձեզ EvocaOnline համակարգ մուտք գործելու անվտանգության համապատասխան գաղտնանիշերի գեներացման համար:
- Տվյալների գաղտնագրման համար օգտագործվում է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիան:
Ակտիվացման կարգը
- Հավելվածը մեր հաճախորդներին տրամադրում ենք «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Մեր և ձեր միջև բանկային ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր կնքելու դեպքում (հաշիվների բացում, վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում և այլն), հավելվածն ակտիվանում է ավտոմատ կերպով՝ «Միայն դիտելու» հնարավորությամբ: Համակարգեր մուտք գործելու տվյալները (Login, Password) առկա են ծառայությունների մատուցման պայմանագրերում: Պայմանագրերում առկա է նաև QR կոդի տեսքով հղում՝ հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից ներբեռնելու համար:
- Ցանկության դեպքում կարող եք ակտիվացնել հավելվածը՝ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Եթե արդեն օգտվում եք մեր ծառայություններից, ապա կարող եք դիմել մեզ և ակտիվացնել հավելվածը՝ «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ