Շատերին թվում է՝ դժվար ու անիրական է ֆինանսական ոլորտում լինել կրեատիվ, սակայն Evocabank-ին տարիներ շարունակ հաջողվում է գտնել out of box լուծումներ և շուկային ներկայանալ նոր և ժամանակակից պրոդուկտներով։
Այդ գաղափարների շարքից է նոր EvocaTOUCH հավելվածը, որն առանձնանում է ժամանակակից թվային լուծումներով և հնարավորություններով։
EvocaTOUCH հավելվածն անվտանգ է, հարմար և նախատեսված է անմիջապես smartphone-ից մի շարք բանկային ծառայություններից օգտվելու համար։ Կարևորելով հավելվածի անվտանգ օգտագործումը՝ Բանկն ապահովում է օգտատերերի մասին ինֆորմացիայի և կատարած գործարքների պաշտպանությունը՝ օգտագործելով գաղտնագրման վերջին տեխնոլոգիաները:
EvocaTOUCH հավելվածը կառուցված է այս պահին հայտնի ամենավերջին մոբայլ տեխնոլոգիաներով:
Հավելվածը գրվել է User Interface և User Experience նորագույն սկզբունքներով, ունի գունային 2 appearance` Dark և Light։ Այն ավելի նման է facebook-ի կամ instagram-ի feed-ի՝ ամենակարևոր ու շատ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջին են` Քարտեր, Հաշիվներ, Վարկեր, Ավանդեր: Օգտատերերը հնարավորություն ունեն ստեղծել Template-ներ, որի շնորհիվ բանկային փոխանցումները կատարվում են ավելի արագ ու հեշտ։ Հնարավոր է ծանոթանալ Բանկի նորություններին ու ամենաակտուալ պրոդուկտներին՝ թերթվող story-ների միջոցով։
EvocaTOUCH հավելվածը 24/7 հասանելի է իր բոլոր օգտատերերին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի»։
Նոր հավելվածն առաջարկում է գործառույթների լայն շրջանակ, որը ներառում է ամենօրյա բանկային գործընթացները՝ վերացնելով ֆիզիկական մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունը: Առանց գրանցման և սպասարկման վճարի՝ օգտատերերը կարող են․
- Բացել բանկային հաշիվներ,
- Պատվիրել քարտ կամ բացել թվային քարտ վայրկյանների ընթացքում,
- Ստանալ վարկ,
- Ներդնել ավանդ,
- Կատարել փոխանցումներ հաշիվներին և քարտերին, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա բանկերին,
- Կատարել բանկային փոխանցումներ և վճարումներ,
- Կատարել կոմունալ վճարումներ,
- Առցանց ստանալ ավտոմեքենաների տուգանքները և իրականացնել վճարումներ մեկ հպումով,
- Կատարել փոխանցումներ կոնտակտային տվյալներով,
- 24/7 ուղղել հարցեր նամակի միջոցով:
Հավելվածի հիմնական ուժեղ կողմերից մեկն անհատականացված բանկային ծառայության տրամադրումն է: Հաճախորդակենտրոն մոտեցման շնորհիվ՝ Բանկը հնարավորություն է տալիս օգտատերերին հավելվածը հարմարեցնել իրենց նախասիրություններին և կարիքներին:
Հավելվածից օգտվելու հարմարավետությունն ու անվտանգությունը բարձրացնելու համար օգտատերը կարող է ակտիվացնել կենսաչափական նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքի կամ դեմքի ճանաչման համակարգերը: Բացի այդ, նոր հավելվածն առաջարկում է արագ և հեշտ ինտեգրում այլ ֆինանսական գործիքների հետ, ինչը թույլ է տալիս օգտատերերին կառավարել իրենց ֆինանսները մեկ հավելվածի միջոցով:
EvocaTOUCH-ի միջոցով օգտատերերը կարող են 24/7 հասանելիություն ունենալ իրենց ֆինանսներին, վերահսկել իրենց դրամական միջոցները, արագ ու անվտանգ գործարքներ կատարել աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի:
EvocaTOUCH-ը պարզապես բանկային հավելված չէ․կարծում ենք, այն ձեզ համար դառնալու է ապրելակերպի մի մաս։
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ
Հայաստանի իրականության մեջ բացառիկ հրաշք բանկ։ Միայն այս հնարավորությունը ընձեռելով երիտասարդ ընտանիքներին ՝ նման ցածր տոկոսով բնակարան ձեռք բերել, արժանի է մեծ հարգանքի։ Շնորհակալ ենք, որ Դուք կաք: