EvocaBRIDGE

EvocaBRIDGE: Bridging Ideas, Shaping The Future


Չունե՞ս աշխատանքային փորձ, բայց փնտրու՞մ ես աշխատանք, ուրեմն 
EvocaBRIDGE ծրագիրը քեզ համար է!

  • երկամսյա խորացված ուսումնական ծրագիր,
  • ծանոթացում նորարար բանկային միջավայրին ներսից,
  • գործնական կապերի հաստատում,
  • ամսական 180.000 ՀՀ դրամ վարձատրություն` ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարումները,
  • անմիջապես ծրագրի ավարտից հետո աշխատանքի անցնելու հնարավորություն:

💼 EvocaBRIDGE-ին կարող ես մասնակցել, եթե...

  • սովորում ես համալսարանի 4-րդ կուրսում, մագիստրատուրայում կամ մինչև 1 տարի է՝ ինչ ավարտել ես համալսարանը,
  • ունես բարձր առաջադիմություն,
  • հետաքրքրասեր ես, ակտիվ ու նպատակասլաց,
  • սիրում ես բացահայտել նորը, սովորել և զարգանալ:

💼EvocaBRIDGE-ին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկիր.

  • ինքնակենսագրական,
  • ՄՈԳ-ի ցուցանիշը հաստատող տեղեկանք,
  • «Նամակ ապագայից» այն մասին, թե ինչպես ես ամենամեծ 2 նպատակներդ դարձրել հաջողված նախագծեր:

Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կիրականացվեն անհատական հարցազրույցներ, որի արդյունքում կընտրվեն ծրագրի մասնակիցները:

Ծրագրի մանրամասներ․

EvocaBRIDGE-ն իրականացվում է 3 փուլերով:
Փուլ 1: Տեսական ուսուցման ընթացքում մասնակիցներն ունենում են հանդիպումներ Բանկի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ, ստանում խորացված գիտելիքներ բանկային պրոդուկտների, ծառայությունների և մի շարք գործընթացների վերաբերյալ:
Փուլ 2: Գործնական փուլի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում տեսական և գործնական գիտելիքները կիրառել պրակտիկ միջավայրում: Այս փուլի ընթացքում մասնակիցները նաև ներգրավվում են նախագծերի մշակման և ներկայացման հետաքրքիր գործընթացում:
Փուլ 3: Տեսական և գործնական փուլերի ավարտից հետո իրականացվում է թեստավորում և ավարտական նախագծերի հանձնում։ Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստանում են աշխատանքի առաջարկ Evocabank-ից և սկսում իրենց մասնագիտական ուղին։

Ծրագրի ժամկետներ․

  • Մասնակցության դիմումների ներկայացում՝ մինչև 2025թ. փետրվարի 15:
  • Ծրագրի սկիզբ՝ 2025թ. փետրվարի 25:
  • Ծրագրի տևողություն՝ 2 ամիս: