EvocaLAB
EvocaLAB 12
Հեե՜յյ, մեկնարկվում է շատ սպասված EvocaLab 12-ը՝ քո նոր մասնագիտության ձեռքբերման ուղին։
2013թ-ից ի վեր ուսումնական ծրագրի արդյունքում EvocaTEAM-ին են միանում տարեկան 30-ից ավելի երիտասարդներ, որոնցից շատերն արդեն հասցրել են կերտել իրենց հաջողակ մասնագիտական ուղին։
Հերթը քոնն է!
Եթե դու
- ուսանող ես կամ շրջանավարտ,
- կարողանում ես ազատ հաղորդակցվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
- սիրում ես սովորել և զարգանալ,
EvocaLab 12-ը հենց քեզ համար է։
Ծրագրին միանալով` դու ձեռք կբերես.
- տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ,
- հաճախորդների սպասարկման և վաճառքի հմտություններ,
- երկամսյա վճարովի ուսուցում,
- նոր ընկերներ, թիմ և գործնական կապեր,
- ծրագրի բարեհաջող ավարտի դեպքում՝ աշխատանք Evocabank–ում։
Ծրագրին դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) [email protected] էլ. հասցեին` վերնագրում նշելով «EvocaLAB 12» և պատմելով, թե ի՞նչ նպատակներ ունես։
Մրցութային երկու փուլերը հաջողությամբ անցնելուց հետո կընդգրկվես ծրագրում, և կսկվի քո ուղին դեպի նոր իրականություն Evoca-ի հետ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 17.03.24
Ծրագրի մեկնարկ՝ 28.03.24
- Ավարտական կուրսի ուսանո՞ղ ես և փնտրու՞մ ես աշխատանք,
- Պատրա՞ստ ես ձեռք բերել բանկային ոլորտի պրակտիկ գիտելիքներ և փորձ,
- Ակտի՞վ ես, ստեղծագո՞րծ և մոտիվացվա՞ծ,
Ապա EvocaLAB 12-ը հենց Քե՛զ համար է!
Միացի՛ր ծրագրին և ստացի՛ր
- աշխատանքի հնարավորություն ՀՀ լավագույն թվային բանկում,
- աշխատանքային պրակտիկ հմտություններ և կարողություններ,
- գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
- Evoca -ի երիտասարդ մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն՝ ստեղծելով ամուր կապեր կարիերայի զարգացման համար:
EvocaLAB-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:
Մասնակցության փուլեր
Անհրաժեշտ է լրացնել ներքոնշյալ հայտը կամ [email protected] էլ. հասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրական` նկարով:
Դիմորդներն անցնում են թեստավորում, որն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլը գրավոր թեստ է ընդհանուր զարգացվածության վերաբերյալ` ստուգում է hard skills: Բավարար արդյունքներ ունենալու դեպքում թեկնածուն տեղափոխվում է երկրորդ փուլ, որը թիմային առաջադրանք է և հարցազրույց:
Թեստավորման ավարտին ունենալով 75% և ավել արդյունք, դիմորդն ընդգրկվում է ծրագրի մասնակիցների շարքում: Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական հատվածներից: Առաջին հատվածում EvocaTeam-ի փորձառու մասնագետները կիսում են իրենց գիտելիքներն ու հմտությունները` ներկայացնելով պրեզենտացիաներ, կատարելով թիմային աշխատանքներ և կիրառելով ուսուցման տարբեր մեթոդներ: Դասընթացների ավարտից հետո սկսվում է գործնական հատվածը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիրառել ձեռք բերված գիտելիքները` ընդգրկվելով պրակտիկ աշխատանքներում:
Ուսումնական հատվածի ավարտից հետո իրականացվում է ծրագրի փակում` ամփոփիչ թեստավորում և հավաստագրերի տրամադրում: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստանում են աշխատանքի հնարավորություն Evocabank-ում: