Ֆինանսական հանցագործությունների կանխարգելում

Ֆինանսական հանցագործությունների կանխարգելում

Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման մասին հայտարարություն

Evocabank-ում մենք պարտավորվել ենք պայքարել ֆինանսական հանցագործությունների բոլոր ձևերի դեմ, ներառյալ` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, խարդախությունների, կաշառակերության, կոռուպցիայի և պատժամիջոցներից խուսափելու դեպքերը: Որպես պատասխանատու ֆինանսական կազմակերպություն` մենք ըմբռնումով ենք մոտենում ֆինանսական հանցագործությունների դեմ համընդհանուր պայքարում մեր դերին և ձեռնարկում ենք կանխարգելիչ միջոցներ՝ ֆինանսական համակարգի ամբողջականությունը պաշտպանելու և հաճախորդների վստահությունը Բանկի նկատմամբ ամրապնդելու համար:

Մենք ընդունել ենք ֆինանսական հանցագործությունների կանխարգելման համապարփակ մոտեցում, որը ներառում է հետևյալ առանցքային տարրերը՝

1. Ճանաչիր քո հաճախորդին և ՀաՃախորդի պատշաճ ուսումնասիրություն

Մենք խստորեն հետևում ենք Ճանաչիր քո հաճախորդին (KYC) և ՀաՃախորդի պատշաճ ուսումնասիրության (CDD) ընդունված գործելակերպերին՝ նպատակ ունենալով լիովին տեղեկացված լինել մեր հաճախորդների ինքնության, բիզնես գործունեության և ռիսկի մակարդակների մասին:

 Սա ենթադրում է հետևյալը՝

  • Բոլոր հաճախորդներից անձնական և գործարար տեղեկությունների, այդ թվում՝  ֆինանսական միջոցների աղբյուրների և գործունեության բնույթի մասին տվյալների հավաքագրում և ստուգում,
  • Ռիսկերի հիման վրա յուրաքանչյուր հաճախորդի ռիսկի մակարդակի գնահատում՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհագրական վայրը, հաճախորդի բիզնես մոդելը և գործարքների իրականացման ձևերը,
  • Հավելյալ պատշաճ ուսումնասիրության իրականացում բարձր ռիսկային հաճախորդների, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, բարձր ռիսկային երկրներ ներկայացնող կամ սեփականության բարդ կառուցվածք ունեցող հաճախորդների համար:

2. Փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումներ

Մենք պարտավորվել ենք խստորեն հետևել փողերի լվացման դեմ գործող բոլոր օրենքներին և կանոնակարգերին: Փողերի լվացման դեմ պայքարի մեր միջոցները ներառում են հետևյալը՝

  • Անսովոր կամ կասկածելի գործունեության բացահայտման նպատակով՝ գործարքների շարունակական դիտանցում,
  • Նորագույն տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության առաջադեմ գործիքների օգտագործում՝ փողերի լվացման հատկանիշներ ունեցող գործարքների բացահայտման և վերլուծության համար,
  • Հաճախորդների բոլոր գործարքների մանրազնին գրանցումների պահպանում և մշտադիտարկում՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներ ունեցող դեպքերի բացահայտման նպատակով,
  • Համապատասխան կանոնակարգող մարմիններին կասկածելի գործարքների մասին հաշվետվության ներկայացում՝ համաձայն տեղական և միջազգային նորմատիվային պահանջների:

3. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

Մենք խստորեն հետևում ենք ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բոլոր կանոնակարգերին, այդ թվում՝

  • Երաշխիք, որ ոչ մի ծառայություն կամ պրոդուկտ չի առաջարկվի այն  ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք կապված են ահաբեկչական կազմակերպությունների կամ նման գործողությունների հետ,
  • Հաճախորդների պարբերական ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով բացահայտել ահաբեկչական ցուցակների, ՄԱԿ-ի պատժամիջոցների կամ այլ համապատասխան մարմինների ցուցակների հետ համընկնման դեպքերը,
  • Ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառում՝ գործարքների դիտանցման և ահաբեկչության ֆինանսավորման հավանական դեպքերի բացահայտման  նպատակով:

4. Պատժամիջոցներից խուսափում

Evocabank-ը պարտավորվել է ապահովել լիարժեք համապատասխանություն պատժամիջոցների բոլոր կանոններին և կանոնակարգերին, այդ թվում նրանց, որոնք ուժի մեջ են դրվել՝

  • Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից,
  • ԱՄՆ-ի Գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կողմից,
  • ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կողմից,
  • Եվրոպական հանձնաժողովի կողմից,
  • Միացյալ Թագավորության Նորին Մեծության գանձապետարանի կողմից։

Սա ներառում է՝

  • Բոլոր հաճախորդների, գործարքների և գործարար հարաբերությունների ուսումնասիրություն՝ պատժամիջոցների վերոնշյալ ցուցակների հետ համընկնությունների, պատժամիջոցներին ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց և երկրների  բացահայտման նպատակով,
  • Պատժամիջոցներից խուսափելու դեպքերի հետ կապված գործարքների կամ ծառայությունների կանխարգելում, ինչպես նաև պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ գործարքների բացառում,
  • Մեր համակարգերի պարբերական թարմացում՝ արտացոլելով պատժամիջոցների ցուցակների վերջին փոփոխությունները, ինչպես նաև՝ իրական ժամանակում բոլոր գործարքների ուսումնասիրություն,
  • Բարձր ռիսկային երկրների, պատժամիջոցներից խուսափելու հատկանիշներ ունեցող  իրավաբանական և ֆիզիկական անձանց գործարքների հավելյալ պատշաճ ուսումնասիրություն:

5. Խարդախությունների կանխարգելում

Մեր հաճախորդներին խարդախության դեպքերից պաշտպանելու նպատակով՝ Բանկն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝

  • Իրական ժամանակում խարդախությունների դիտանցում. մեր համակարգերը շարունակաբար հետևում են գործարքների տվյալներին՝ բացահայտելու խարդախության նախանշանները: Կասկածելի վարքագծի բացահայտման դեպքում՝ գործարքները առանձնացվում են կամ ժամանակավորապես կասեցվում՝ լրացուցիչ ուսումնասիրության համար,
  • Հաճախորդներին կրթում. մենք նախապես իրազեկում և կրթում ենք մեր հաճախորդներին խարդախությունների, օրինակ՝ ֆիշինգի ու նույնականացման տվյալների հափշտակման ընդհանուր գործելակերպերի վերաբերյալ ուղենիշներ տրամադրելով՝ ինչպես բացահայտել և հայտնել կասկածելի գործունեության մասին,
  • Բազմագործոն հավաստագրում (MFA). մենք պահանջում ենք հաճախորդների ինքնության ստուգում կապի բազմաթիվ ուղիներով (օր.՝ էլ-փոստ, կարճ հաղորդագրություն, դեմքի կամ մատնահետքի կենսաչափական ճանաչում)՝ նախքան հաճախորդներին թույլ կտրվի մուտք գործել իրենց հաշիվներ կամ նախքան նրանք կավարտեն գաղտնի գործարքները,
  • 3D Secure տեխնոլոգիա. մենք ինտեգրել ենք 3D Secure տեխնոլոգիան օնլայն վճարումների ժամանակ՝ ավելացնելով հավաստագրման լրացուցիչ փուլ: Սրանով վճարման գործընթացում ապահովվում է հաճախորդների ինքնության ստուգումը՝ նվազեցնելով չարտոնված գործարքների հավանականությունը։

6. Ուսուցում և իրազեկում

Մենք ապահովում ենք ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում բոլոր աշխատակիցների շարունակական ուսուցումը, ներառելով՝

  • Ֆինանսական հանցագործությունների վերջին միտումների, տիպաբանության և  առաջացող ռիսկերի պարբերական թարմացումները,
  • Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին և ֆինանսական հանցագործությունների կանխարգելմանն առնչվող իրավական և նորմատիվային պահանջների խորացված ուսուցումը,
  • Կասկածելի գործունեության կամ գործարքների բացահայտման և դրանց մասին զեկուցման համար աշխատակիցներին խրախուսումը:

7. Ներքին հսկողության համակարգ և ռիսկերի կառավարում

Ֆինանսական ռիսկերի նվազեցման նպատակով՝ մենք ներդրել ենք ներքին հսկողության ուժեղացված համակարգ, որը ենթադրում է՝

  • Պարբերական ստուգումների և վերլուծությունների իրականացում՝ ներքին կանոնակարգերին և նորմատիվային պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով,
  • Ֆինանսական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության իրականացում՝ զեկուցման, վերլուծության  և ռիսկերի մեղմացման հստակ ուղենիշներին համապատասխան:

8. Կանոնակարգող մարմինների հետ համագործակցություն

Մենք սերտորեն համագործակցում ենք ազգային կանոնակարգող, իրավապահ մարմինների հետ՝ նպատակ ունենալով զարգացող սպառնալիքներից առաջ լինել: Մեր համագործակցությունը ներառում է՝

  • Ֆինանսական հանցագործությունների հետ կապված ռիսկերի և կասկածելի գործունեության վերաբերյալ տեղեկությունների և գաղտնի տվյալների փոխանակում կանոնակարգող մարմինների և գերատեսչությունների հետ՝ օրենսդրության պահանջների համաձայն,
  • Օրենսդրական պահանջներին համապատասխան՝ իրավապահ և կանոնակարգող մարմինների տեղեկությունների պահանջին արագ արձագանքում:

9. Գլոբալ չափորոշիչների հետ համապատասխանություն

Մենք պարտավորվել ենք ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում համապատասխանել գլոբալ չափորոշիչներին: Սա ենթադրում է, որ պետք է համապատասխանել հետևյալ կետերին՝

  • Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) առաջարկություններին և ուղենիշներին,
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լոկալ և միջազգային ֆինանսական կանոնակարգերին և օրենքներին,
  • Ոլորտի լավագույն գործելակերպերին, որոնք ընդունվել են այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է՝ Wolfsberg Group-ը:

10. Հաճախորդների պատասխանատվություն

Մենք խրախուսում ենք մեր հաճախորդներին զգոն լինել և հայտնել ցանցացած կասկածելի ակտիվության, չարտոնված գործարքների կամ հավանական խարդախության դեպքերի մասին: Բոլոր նախազգուշացումները, որոնք ստացվել են մեր հաճախորդների կողմից, բարձր առաջնահերթություն ունեցող սպառնալիքներ են և փոխանցվում են խարդախությունների կանխարգելման մեր թիմին՝ հետագա վերլուծությունների իրականացման համար:

Եթե Դուք նկատել եք Ձեր հաշվի հետ կատարված որևէ կասկածելի կամ խարդախ գործարք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլ. հասցեով: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ և ապահովել Ձեր ֆինանսական գործարքների անվտանգությունը:

Կապ մեզ հետ

Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման հետ կապված հարցերի համար՝ խնդրում ենք դիմել մեզ՝ [email protected] հասցեով։

Evocabank-ում մենք հավատում ենք, որ ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը կարևոր է մեր հաճախորդների և ողջ ֆինանսական համակարգի վստահությունն ու հուսալիությունը պահպանելու համար։ Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր քաղաքականությունները, համակարգերն ու որակավորումները՝ համընթաց քայլելու արագ փոփոխվող ֆինանսական միջավայրի հետ։

Ստորև կարող եք գտնել Evocabank-ի Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ փաստաթղթերը՝

  • Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման քաղաքականություն
  • Wolfsberg հարցաթերթ