Հաճախ տրվող հարցեր
Սպառողական վարկեր
Evocabank-ում կարելի է վարկ ստանալ 18 տարեկանից, իսկ օնլայն վարկատեսակների դեպքում՝ 21 տարեկանից:
Վարկի մարումները կարելի է կատարել EvocaTOUCH հավելվածով՝ ցանկացած ժամի: Ոչ աշխատանքային ժամերին մարումները կարելի է կատարել նաև TelCell, EasyPay, MobiDram և iDram վճարային տերմինալներով՝ ֆինանսական հաստատությունների ցանկից ընտրելով Evocabank, Վարկի մարում և մուտքագրելով Ձեր տվյալները: Վարկի մարումները կարելի է կատարել Ձեր վարկի մարման օրը, մինչև 23:59 :
Այո, իհարկե կարող եք: Նոր վարկի հաստատումը կախված է տվյալ պահին Ձեր վարկային ծանրաբեռնվածությունից: Մանրամասները անհրաժեշտ է քննարկել վարկային մասնագետի հետ՝ այցելելով Evocabank-ի ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղերի ցանկը կարող եք գտնել այստեղ:
Դրական վարկային պատմություն ունենալը վարկավորման դեպքում խիստ ցանկալի է, սակայն որոշ դեպքերում մի քանի օրվա ուշացումները կարող են հաշվի չառնվել՝ կախված տվյալ վարկատեսակից: Մանրամասները անհրաժեշտ է քննարկել վարկային մասնագետի հետ՝ այցելելով Evocabank-ի ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղերի ցանկը կարող եք գտնել այստեղ: