Հաճախ տրվող հարցեր
EvocaTouch
Ինչպե՞ս դառնալ Evocatouch հավելվածի օգտատեր:
Անհրաժեշտ է ընդամենը Ձեր հեռախոսի Play Market-ից կամ Appstore-ից ներբեռնել հավելվածը:
Կարող եք կցել նաև Ձեր այլ բանկի քարտը և օգտվել EvocaTOUCH հավելվածի մեծ հնարավորություններից կամ հավելվածի միջոցով դիմել քարտի համար՝ դառնալով Evocabank-ի հաճախորդ:
Ի՞նչ կարող եմ անել EvocaTOUCH հավելվածով:
EvocaTOUCH հավելվածը Հայաստանում գործող ամենանորարար, ամենաարագ, ամենահարմարավետ և ամենաֆունկցիոնալ հավելվածներից մեկն է: EvocaTOUCH հավելվածով կարելի է կատարել էքսկլյուզիվ գործարքներ, որոնք առկա են միմիայն մեր հավելվածում:
Հավելվածով հնարավոր է կատարել ավելի քան 300 տեսակի գործարքներ, որոնց թվում`
- Բացել օնլայն հաշիվներ,
- Պատվիրել քարտ,
- Դիմել վարկի համար,
- Ներդնել ավանդ,
- Կատարել փոխանցումներ ՀՀ տարածում և ամբողջ աշխարհում,
- Վճարել ՃՈ տուգանքները,
- Կատարել պետական վճարներ,
- Փոխանցել ավտոկայանատեղի վճարներ,
- Համալրել էլեկտրոնային դրամապանակներ, առնցանց խաղերի, բուքմեքերների հաշիվներ,
- Կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և կատարել ԱՊՊԱ վճարներ,
- Կցել այլ բանկի քարտ և կատարել ավելի քան 200 տեսակի վճարումներ: