Հաճախ տրվող հարցեր
Հիփոթեքային վարկեր
Ի՞նչ է նշանակում առաջնային շուկա, և ի՞նչ է նշանակում երկրորդային շուկա:
Առաջնային շուկան անմիջապես կառուցապատողից ձեռք բերվող գույքի շուկան է, իսկ երկրորդայինը` արդեն առկա սեփականատիրոջից ձեռք բերվող գույքի շուկան:
Հիփոթեքի ժամանակ պարտադի՞ր է, որ երկու ամուսիններն էլ գրանցված աշխատող լինեն, կամ երկուսն էլ աշխատեն:
Ոչ, պարտադիր չէ:
Ինչպե՞ս ստանալ հիփոթեքային վարկ, եթե նորաստեղծ ընտանիք եք, սակայն «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային ծրագրով վարկավորման տարիքային շեմին չեք համապատասխանում:
Կարող եք վարկավորվել Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրով կամ Evocabank-ի սեփական ռեսուրսներով:
Հնարավո՞ր է ծրագրային հիփոթեք վերցնել անավարտ նորակառույց շենքերից:
Եթե շենքը դեռ անավարտ է, ապա վարկավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շենքի ավարտական ակտը պատրաստ լինի 270 օրվա ընթացքում: