Երաշխիքը գրավոր պարտավորություն է, որը թողարկվում է կողմերից մեկի (պրինցիպալի) հանձնարարությամբ՝ հօգուտ պայմանագրային կողմ հանդիսացող շահառուի (բենեֆիցիարի): Երաշխիքով մենք պարտավորվում ենք որոշակի գումար վճարել շահառուին՝ վերջինիս հանդեպ պրինցիպալի կողմից ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում:
Արտաքին առևտրի սպասարկման նպատակով երաշխիքներ թողարկելիս և գործառություններ իրականացնելիս առաջնորդվում ենք Առևտրի միջազգային պալատի մշակած միասնական կանոններով (երաշխիքների թողարկման/սպասարկման պայմաններ, տեսակներ, վճարման պայմաններ և այլն):
Երաշխիք թողարկելու հիմնական պայմանները`
Հիմնական նախապայման է ձեր հաշվին բացվելիք երաշխիքի ծածկույթը, որը դեպոնացվում է հաճախորդի հատուկ ծածկույթի հաշվին:
Ձեր հատուկ ծածկույթի հաշվի ռեժիմը, հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը և մյուս պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
Ձեր հաշվին սեփական միջոցների մասնակի առկայության կամ բացակայության դեպքում դիտարկում ենք ձեզ վարկային գիծ տրամադրելու հնարավորությունը:
Սակագներ
Թողարկում և/կամ հաստատում (տարեկան) | պայմանագրային |
Պայմանների փոփոխում (նաև՝ երկարաձգում) |
50,000 դրամ |
Ծանուցում | 50,000 դրամ |
Պայմանների փոփոխման ծանուցում | 50,000 դրամ |
Մեր կողմից թողարկված և/կամ հաստատված երաշխիքով վճարում | 0.15%, նվազ՝ 50,000 դրամ |
Երաշխիքի հետկանչում | 50,000 դրամ |
Նշում. Այս դրույքներով և սակագներով սահմանված վճարներից բացի՝ գանձում ենք մեր փաստացի կատարած ծախսերի գումարը:
Երաշխիքների թողարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ՝ «Միջազգային և արտարժութային գործառնությունների » բաժին:
Վերջին նորությունները
Բոլոր նորությունները