Ինչպես ընդունվել աշխատանքի Evocabank-ում
Աշխատանքի ընդունվելու փուլեր
Evocabank-ում աշխատանքի դիմելիս թեկնածուի ճանապարհը սկսվում է հայտի ներկայացումից, որն իրականացվում է կամ ներքոնշյալ հայտը լրացնելով կամ [email protected] էլ. հասցեին Ձեր ինքնակենսագրականն ուղարկելով:
Եթե ինքնակենսագրականում նշված Ձեր փորձը համապատասխանել է պահանջներին, ապա Evocabank-ի հարցազրուցավարը կապ կհաստատի Ձեզ հետ: Սովորաբար, Evoca-ում հարցազրույցների գործընթացն անցնում է երեք փուլով:
Առաջին փուլը հեռախոսային հարցազրույց է: Այս փուլում Դուք կստանաք ավելի մանրամասն ինֆորմացիա այն աշխատանքի մասին, որի համար դիմել եք: Կներկայացնենք Ձեզ Evocabank-ը, և, թե ինչպիսին է աշխատանքը մեր թիմում: Նաև մի քանի հարցեր կլինեն Ձեր մասնագիտական փորձի վերաբերյալ:
Երկրորդ փուլը առերես հարցազրույց է հարցազրուցավարի և հավաքագրման ղեկավարի հետ: Այս փուլի նպատակն է գնահատել Ձեր հետաքրքրվածությունը և կարողությունները իրականացնելու ամենօրյա աշխատանքն ու պարտականությունները:
Երրորդ փուլը հարցազրույց է թիմի անդամների, ղեկավարների և բոլոր այն մարդկանց հետ, ում հետ Դուք հնարավոր է հետագայում աշխատեք:
Թեստավորումից և հարցազրույցների ավարտից հետո այն մարդիկ, ում հետ զրուցել եք, իրենց կարծիքն են հայտնում Ձեր հետ ունեցած հարցազրույցի արդյունքների վերաբերյալ, և մենք գնահատում ենք, թե արդյոք հաջողակ կլինեք տվյալ դերում:
Աշխատանքի պայմանական առաջարկ կատարելուց հետո, Evoca-ն իրականացնում է դիմորդի վերաբերյալ պարտադիր ստուգումներ: Կատարվում են 4 հիմնական տեսակների ստուգումներ` քրեական պատմության, կրթության, աշխատանքային պատմության և referral ստուգումներ:
Ստուգումների դրական արդյունքներ ստանալուց հետո մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ և կներկայացնի աշխատանքի առաջարկ: Ձեր կողմից այն ընդունվելուց հետո կիրականացվենի փաստաթղթային ձևակերպումները և կամփոփվեն այլ մանրամասներ: Բարի գալուստ Evocabank!